Դեմյան Բեդնի
Դեմյան Բեդնի | |
|---|---|
| Ծննդյան անուն | ռուս.՝ Ефим Алексеевич Придворов[1] |
| Ծնվել է | ապրիլի 1 (13), 1883[2][3][4] |
| Ծննդավայր | Գուբովկա, Նովգորոդկովսկայա վոլոստ, Ալեքսանդրիայի շրջան, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | մայիսի 25, 1945[2][5][6][…] (62 տարեկան) |
| Վախճանի վայր | Barvikha, Մոսկվայի մարզ |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[7] |
| Գրական անուն | Демьян Бедный |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, հասարակական գործիչ, լրագրող և հրապարակախոս |
| Լեզու | ուկրաիներեն և ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Q12110165? (1900) և Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ (1908) |
| Ժանրեր | առակ, հրապարակախոսություն և Թերթոն |
| Անդամակցություն | Q4127432? և ԽՍՀՄ Գրողների միություն |
| Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ |
| Պարգևներ | |
Դեմյան Բեդնի (ռուս.՝ Демьян Бедный, իսկական անունը` Եֆիմ Ալեքսեևիչ Պրիդվորով ռուս.՝ Ефим Алексеевич Придворов), ապրիլի 1 (13), 1883[2][3][4], Գուբովկա, Նովգորոդկովսկայա վոլոստ, Ալեքսանդրիայի շրջան, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 25, 1945[2][5][6][…], Barvikha, Մոսկվայի մարզ), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, բոլշևիկ, հասարակական գործիչ, սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրներից։ ԽՄԿԿ անդամ 1912 թվականից։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին բոլշևիկյան «Զվեզդա» («Звезда») թերթում հրատարակել է «Դեմյան չքավոր-մուժիկ վտանգավոր» բանաստեղծությունը, որտեղից էլ ստացել էգրական անունը։ Վլադիմիր Լենինը գնահատել է Բեդնու ստեղծագործության ագիտացիոն նշանակությունը։ 1917 թվականին «Հողի, ազատության և բանվորական բախտի մասին» չափածո վիպակում պատկերել է համաշխարհային պատերազմի տարիներին զանգվածների կազմակերպած պետական հեղաշրջումները, բոլշևիկյան շարժման հաղթանակը։
Բեղմնավոր գործունեություն է ծավալել Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) տարիներին։
1920-ական թվականներից նշանակալից երկերից են`
- «Գլխավոր փողոցը» (1922) պոեմը
- Լենինին նվիրված բանաստեղծությունները («Ձյան փաթիլները», «Ոչ ոք չգիտեր»)
Որպես կինեմատոգրաֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պանկրատ պապի հեքիաթը» (Сказка о попе Панкрате), 1918[8].
Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դեմյան Բեդնի» (Демьян Бедный), 1983 (ЦСДФ)[9].
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեորգևյան մեդալ
- Կարմիր դրոշի շքանշան, 1923
- Լենինի շքանշան, 1933[10]
- 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար մեդալ
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տամբովի մարզի Ժերդևսկի շրջանի Դեմյան Բեդնի ավանն անվանվել է գրողի պատվին[11]
- 1925 թվականին Պենզայի մարզի Սպասկ քաղաքը կոչվել է «Բեդնոդեմյանովսկ», սակայն, 2005 թվականին վերականգնվել է քաղաքի պատմական անունը[12].
- ԽՍՀՄ շատ քաղաքների փողոցներ կոչվում են Դեմյան Բեդնիի անունով
- 1931 թվականին բացահայտված արկտիկական կղզիների խումբը կոչվել է «Դեմյան Բեդնիի կղզիներ»[13]
- 1985 թվականին ծով է դուրս եկել «Դեմյան Բեդնի» ուղևորատար նավը[14]
- Դեմյան Բեդնիի հուշատախտակը գտնվում է Մոսկվայի Ռոժդեստվենսկայա բուլվարի 16 հասցեում
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Собр․ соч․, т․ 1-8, М․, 1963-65;
- Ոտանավորներ և առակներ, Ե․, 1933։
- Բանաստեղծություններ, առակներ, պոեմներ, Ե․, 1964։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бразуль И․ Д․, Демьян Бедный, М․, 1967․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бедный, Демьян (ռուս.) // Писатели современной эпохи: Био-библиографический словарь русских писателей XX века / под ред. Б. П. Козьмин — М.: 1928. — Т. 1. — С. 34—36. — 287 с.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Литераторы Санкт-Петербурга. XX век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- 1 2 Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Ковалов О. «Комедия в советском кино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Фильм «Демьян Бедный»». Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Евгений Беркович. «Демьян Бедный». Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Демьян Бедный». Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Спасск (Пензенская область)». Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Освоение Северного морского пути и завершение открытия советской Арктики». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Теплоход "Демьян Бедный"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմյան Բեդնի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 351)։ |
- Ապրիլի 13 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 25 մահեր
- 1945 մահեր
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Անձինք նամականիշերի վրա
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ռուս բանաստեղծներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ