Jump to content

Իդիոսինկրազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իդիոսինկրազիա, (< հուն. ἴδιος – սեփական, յուրահատուկ և σύγκρασις – խախտում), օրգանիզմի հիվանդագին ռեակցիա այնպիսի գրգռիչների հանդեպ, որոնք մարդկանց մեծ մասի մոտ ախտաբանական երևույթներ չեն առաջացնում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմքում ընկած է վեգետատիվ նյարդային համակարգի բնածին գերզգայունությունը որոշ նյութերի նկատմամբ։ Ի տարբերություն ալերգիայի, իդիոսինկրազիա կարող է զարգանալ նաև գրգռիչների հետ առաջին շփումից հետո։

Գրգռիչներ կարող են լինել քիմիական պարզ միացությունները, սննդամթերքը (ձու, ձուկ, կաթ, միս, մորի, խավիար), դեղանյութերը (ամիդոպիրին, անտիբիոտիկներ, սուլֆանիլ–ամիդային պատրաստուկներ), որոշ բույսերի ծաղկափոշին, միջատների թույնը, արևի ճառագայթները, ցածր ջերմաստիճանը ևն։

Ախտաֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրգռիչների հետ շփումից անմիջապես հետո գլխացավ է սկսվում, բարձրանում է ջերմությունը, երբեմն առաջանում են հոգեկան գերգրգռվածություն, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ (սրտխառնոց, լուծ, փսխումներ), հևոց, հարբուխ, մաշկի և լորձաթաղանթների այտուց, եղնջացան։ Սովորաբար երևույթներն արագ անցնում են, սակայն երբեմն կարող են տևել մի քանի օր։

Գրգռիչ գործոնի հետագա ազդեցության կանխում, օրգանիզմի բարձր ռեակտիվականությունն իջեցնող միջոցներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 311