Jump to content

Ժոելինտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոելինտոն
Joelinton
Ժոելինտոնը Ռապիդ Վիեննայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Joelinton Cassio Apolinário de Lira
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1996(1996-08-14)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Aliança, Պերնամբուկու, Բրազիլիա
Հասակ 186 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
Համար 9
Պատանեկան կարիերա
2010-2014 Բրազիլիա Սպորտ Ռեսիֆի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Բրազիլիա Սպորտ Ռեսիֆի 12 (3)
2015-2019 Գերմանիա Հոֆենհայմ 29 (7)
2016-2018   Ավստրիա Ռապիդ Վիեննա 60 (15)
2019-ներկա Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 0 (0)
Ազգային հավաքական
2012 Բրազիլիա Բրազիլիա Մ17 4 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 9-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 9-ի, 2019

Ժոելինտոն (իսպ.՝ Joelinton, օգոստոսի 14, 1996(1996-08-14)[1][2], Aliança, Պերնամբուկու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նյուքասլ Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտ Ռեսիֆի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոելինտոնը Սպորտ Ռեսիֆիի ակադեմիայի սան է[4][5]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2014 թվականի նոյեմբերի 2-ին՝ փոխարինման մտնելով Ֆիգեյրենսեի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 23-ին՝ Ֆլումինենսեի դեմ խաղում[7]։ Դեկտեմբերի 7-ին Ժոելինտոնը խփեց Սան Պաուլուի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8][9]։ 2015 թվականի մայիսի 17-ին բրազիլացին 2 գոլային փոխանցում տվեց Ֆլամենգոյի դեմ խաղում[10]։ Մայիսի 31-ին նա գոլ խփեց Սանտոսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[11]։ Սպորտ Ռեսիֆիի կազմում Ժոելինտոնը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

Հոֆենհայմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 10-ին Ժոելինտոնը 5 տարվա պայմանագիր կնքեց Հոֆենհայմի հետ[12][13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց դեկտեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով Շալկե 04-ի դեմ հանդիպման վերջին րոպեին[15][16]։ 2015-16 մրցաշրջանում նա անցկացրեց միայն 1 հանդիպում[17]։

Ռապիդ Վիեննա (վարձավճար)

2016 թվականի հունիսի 23-ին Ժոելինտոնը 2 տարվա վարձավճարով միացավ Ռապիդ Վիեննային[18][19][20]։ Իր դեբյուտը Ավստրիայի առաջնությունում նշեց հուլիսի 23-ին՝ Ռիդի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[21]։ Առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Տորպեդո-ԲելԱԶ-ի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը Եվրոպայի Լիգայում խփեց սեպտեմբերի 15-ին՝ խմբային փուլի Գենկի դեմ խաղում[23][24]։ Սեպտեմբերի 24-ին Ժոելինտոնը գոլի հեղինակ դարձավ Սանկտ Պյոլտենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[25]։ Դեկտեմբերի 8-ին բրազիլացին գոլ խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[26][27]։ 2017 թվականի փետրվարի 12-ին նա հեռացվեց խաղադաշտից Աուստրիա Վիեննայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 67-րդ րոպեին[28]։ Ապրիլի 26-ին Ժոելինտոնը գոլի հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթի կիսաեզրափակչի ԼԱՍԿ-ի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և անցնել մյուս փուլ[29][30]։ Հունիսի 1-ին նա գոլ խփեց գավաթի եզրափակչի Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ խաղում, սակայն Ռապիդը պարտվեց 2-1 հաշվով[31][32]։ 2016-17 մրցաշրջանում Ժոելինտոնը անցկացրեց 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[33]։

Ժոելինտոնը (ձախից) Ռապիդ Վիեննայի կազմում 2017 թվականին

2017 թվականի հուլիսի 22-ին Ժոելինտոնը հեռացվեց խաղադաշտից Մատերսբուրգի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 24-րդ րոպեին[34][35]։ Հոկտեմբերի 14-ին բրազիլացին խփեց Սանկտ Պյոլտենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ռապիդ Վիեննային[36]։ Դեկտեմբերի 9-ին նա գոլ խփեց Մատերսբուրգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[37]։ Դեկտեմբերի 16-ին Ժոելինտոնը դուբլի հեղինակ դարձավ Սանկտ Պյոլտենի դեմ խաղում[38]։ 2018 թվականի մայիսի 20-ին բրազիլացին դուբլ ձևակերպեց Ալտախի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[39]։ Ռապիդ Վիեննայի կազմում Ժոելինտոնը անցկացրեց 79 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[40]։

Վերադարձ Հոֆենհայմ

2018-19 մրցաշրջանում Ժոելինտոնը վերադարձավ Հոֆենհայմ։ 2018 թվականի օգոստոսի 18-ին նա հեթ-տրիկ ձևակերպեց Գերմանիայի գավաթի Կայզերսլաուտերնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[41][42]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ խմբային փուլի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց սեպտեմբերի 22-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[44][45]։ Հոկտեմբերի 23-ին Ժոելինտոնը գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Լիոնի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Հոֆենհայմին պարտությունից[46][47]։ Հոկտեմբերի 27-ին բրազիլացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շտուտգարտի դեմ խաղում[48]։ Նոյեմբերի 3-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում Ժոելինտոնը դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[49][50]։ Նոյեմբերի 21-ին բրազիլացին երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2022 թվականը[51][52][53]։ 2019 թվականի հունվարի 26-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրայբուրգի դեմ խաղում[54][55]։ Հոֆենհայմի կազմում Ժոելինտոնը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[56][57]։

Նյուքասլ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 23-ին Ժոելինտոնը 6 տարվա պայմանագիր կնքեց Նյուքասլ Յունայթեդի հետ[58][59][60]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 40 միլիոն ֆունտ ստերլինգ[61][62][63]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոելինտոնը ներկայացրել է Բրազիլիան մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականում[64]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[65]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպորտ Ռեսիֆի 2014 Սերիա A 7 2 1 0 1 0 9 2
2015 5 1 5 1 20 3 30 5
Ընդհանուր 12 3 6 1 0 0 21 3 39 7
Հոֆենհայմ 2015–16 Բունդեսլիգա 1 0 0 0 0 0 1 0
2018–19 28 7 2 3 5 1 35 11
Ընդհանուր 29 7 2 3 5 1 0 0 36 11
Ռապիդ (վարձավճար) 2016–17 Ավստրիայի Բունդեսլիգա 33 8 5 3 10 2 48 13
2017–18 27 7 4 1 31 8
Ընդհանուր 60 15 9 4 10 2 0 0 79 21
Նյուքասլ Յունայթեդ 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 101 25 17 8 15 3 21 3 154 39

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտ Ռեսիֆի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Brazil - Joelinton - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «Joelinton 2018/19 - scout report». Football Bloody Hell (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Joelinton: 5 Things to Know About the Man Set to Become Newcastle's Club-Record Signing». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «Sport Club do Recife - Figueirense Futebol Clube, Nov 2, 2014 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Sport Club do Recife - Fluminense Football Club, Nov 23, 2014 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Sport Club do Recife - São Paulo Futebol Clube, Dec 7, 2014 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  9. Recife, Por GloboEsporte com. «Garoto Joelinton marca, e Sport bate o São Paulo na Arena Pernambuco». globoesporte.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  10. «Clube de Regatas do Flamengo - Sport Club do Recife, May 17, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  11. «Santos FC - Sport Club do Recife, May 31, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  12. Hoffenheim, TSG 1899. «TSG verpflichtet Talent aus Brasilien » TSG Hoffenheim». www.achtzehn99.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. Germany, Süddeutsche de GmbH, Munich. «Hoffenheim verpflichtet Brasilianer Joelinton». Süddeutsche.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. LiausuRecife, Por Lucas. «Sport acerta venda de Joelinton para o Hoffenheim, da Alemanha». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  15. «FC Schalke 04 - TSG 1899 Hoffenheim, Dec 18, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  16. «Spielanalyse | FC Schalke 04 - TSG Hoffenheim 1:0 | 17. Spieltag | Bundesliga 2015/16». kicker (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  17. «Joelinton | Football Stats | Newcastle United | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  18. «Transfer success: Joelinton moves to Hütteldorf». SK Rapid. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  19. Hoffenheim, TSG 1899. «Schreuder verlängert, Kaltenbach rückt auf». www.achtzehn99.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. «Ein Brasilianer stürmt für Rapid - derStandard.at». DER STANDARD (ավստրիական գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  21. «Rapid Vienna - SV Ried, Jul 23, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  22. «Torpedo-BelAZ Zhodino - Rapid Vienna, Jul 28, 2016 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  23. «Rapid Vienna - KRC Genk, Sep 15, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  24. «Perfekter EL-Auftakt für Rapid gegen Genk - derStandard.at». DER STANDARD (ավստրիական գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  25. «SKN St. Pölten - Rapid Vienna, Sep 24, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  26. «Rapid Vienna - Athletic Bilbao, Dec 8, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  27. «Rapid verabschiedet sich mit 1:1 gegen Bilbao - derStandard.at». DER STANDARD (ավստրիական գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  28. «Austria Vienna - Rapid Vienna, Feb 12, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  29. «Rapid Vienna - LASK, Apr 26, 2017 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  30. «Joelinton fires Rapid into final!». SK Rapid. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  31. «Rapid Vienna - Red Bull Salzburg, Jun 1, 2017 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  32. «FC Red Bull Salzburg - Red Bulls win historic fourth double!». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  33. «Joelinton | Football Stats | Newcastle United | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  34. «Rapid Vienna - SV Mattersburg, Jul 22, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  35. Ringsmuth, Daniel. «2:2! Rapid verschenkt Auftaktsieg gegen Mattersburg!». Bundesliga | ligaportal (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  36. «Rapid Vienna - SKN St. Pölten, Oct 14, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  37. «Rapid Vienna - SV Mattersburg, Dec 9, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  38. «SKN St. Pölten - Rapid Vienna, Dec 16, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  39. «Rapid Vienna - SC Rheindorf Altach, May 20, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  40. «Joelinton: Who is Hoffenheim's Brazilian striker looking to fill Roberto Firmino's shoes?». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  41. «1.FC Kaiserslautern - TSG 1899 Hoffenheim, Aug 18, 2018 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  42. «REACTION | Joelinton the hat-trick hero as Hoffenheim smash sorry Kaiserslautern | Get German Football News». www.getfootballnewsgermany.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  43. «Shakhtar Donetsk - TSG 1899 Hoffenheim, Sep 19, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  44. «TSG 1899 Hoffenheim - Borussia Dortmund, Sep 22, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  45. «Hoffenheim 1-1 Borussia Dortmund» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  46. «TSG 1899 Hoffenheim - Olympique Lyon, Oct 23, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  47. «Ten-man Hoffenheim fight back to snatch draw in Lyon». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
  48. «TSG 1899 Hoffenheim - VfB Stuttgart, Oct 27, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  49. «Bayer 04 Leverkusen - TSG 1899 Hoffenheim, Nov 3, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  50. «Reiss Nelson's wondergoal sets up handsome win for Hoffenheim at Bayer Leverkusen». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
  51. Hoffenheim, TSG 1899. «Joelinton extends contract until 2022». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  52. «OFFICIAL: Joelinton extends stay with Hoffenheim». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  53. «Brazilian forward Joelinton signs extension with Hoffenheim». chicagotribune.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  54. «SC Freiburg - TSG 1899 Hoffenheim, Jan 26, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  55. «Adam Szalai on target as Hoffenheim fight back to beat Freiburg». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
  56. Newsome, Elijah (2019 թ․ հուլիսի 17). «Transfer Rumor: Joelinton Set to be Newcastle's Next Record Breaking Signing». Coming Home Newcastle. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  57. «Official: Joelinton leaves Hoffenheim». Bulinews.Com - Bundesliga news in English (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  58. «Magpies confirm club record signing». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  59. «Newcastle sign striker Joelinton for record fee». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  60. «Newcastle sign Joelinton: Hoffenheim striker joins Magpies for club-record £35m fee | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  61. «Joelinton: Newcastle sign Brazilian striker from Hoffenheim» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  62. McVeigh, Niall; Conn, David (2019 թ․ հուլիսի 23). «Newcastle United sign Hoffenheim forward Joelinton for club-record fee». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  63. «Newcastle sign Joelinton from Hoffenheim in £40m club-record deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  64. «Profile on Brazilian Joelinton ace who smashes Newcastle's transfer record». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  65. «Joelinton». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոելինտոն» հոդվածին։