Jump to content

Ժյուլ Ռոմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժյուլ Ռոմեն
Jules Romain, Louis Henri Farigoule
Ծննդյան անունֆր.՝ Louis Henri Jean Farigoule[1]
Ծնվել էօգոստոսի 26, 1885(1885-08-26)[2][3][4][…]
ԾննդավայրՍեն Ժյուլիեն Շապտյոյ, Վերին Լուար[1]
Վախճանվել էօգոստոսի 14, 1972(1972-08-14)[2][3][5][…] (86 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Jules Romains
Մասնագիտությունդրամատուրգ, գրող և բանաստեղծ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ և Բարձրագույն նորմալ դպրոց
Գրական ուղղություններունանիմիզմ
Ուշագրավ աշխատանքներMen of Good Will? և Knock?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[7], Ligue internationale des combattants de la paix?, ՊԵՆ ակումբ, Ֆրանսիական ՊԵՆ ակումբ և Abbaye de Créteil?[8]
Պարգևներ
ԱմուսինGabrielle Romains?[9] և Lise Romains?[10]
Изображение автографа
 Jules Romains Վիքիպահեստում

Ժյուլ Ռոմեն (ֆր.՝ Jules Romains, ի ծնե՝ Լուի Անրի Ժան Ֆարիգուլ [Louis Henri Jean Farigoule], օգոստոսի 26, 1885(1885-08-26)[2][3][4][…], Սեն Ժյուլիեն Շապտյոյ, Վերին Լուար[1] - օգոստոսի 14, 1972(1972-08-14)[2][3][5][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1946

Ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցը (1906)։ Գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ («Մարդկանց հոգին», 1904, «Միաբան կյանքը», 1908, ժողովածուներ)։ Եղել է ունանիմիզմ հոսանքի ղեկավարը, «ունանիմիստական զգացումներն ու պոեզիան» (1905) մանիֆեստի հեղինակը։

20-ական թվականներին ստեղծել է գրոտեսկային ֆարսեր («Կնոք կամ բժշկության հաղթանակը», 1923, բեմականացվել է 1924 թվականին, կինովեպ «Դոնոգոոնկա», 1920, բեմականացվել է 1930 թվականին, «Պարոն Լը Տրուադեկը անառակության ճանկերում», 1923

30-ական թվականներին Ռոմենի քաղաքական հայացքներում կատարվում է տեղաշարժ դեպի աջակողմյան քաղաքական թև։

Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ֆրանսիայի ճակատագրի, ժողովրդավարության մասին Ռոմենի հոդվածներն ու ճառերը (1939—1960) ամփոփված են «Ազատության բարձունքներն ու ներքևները» (1960) գրքում։ Հետագայում հրատարակվել են նրա «Բանականությունը պահպանելու համար», հ․ 1—3 (1960—1967) փիլիսոփայական էսսեների և «Համակրություններ ու հանդիպումներ» (1970) հուշերի ժողովածուները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Ռոմեն» հոդվածին։