Ժան Պիեռ Կորտո
Ժան Պիեռ Կորտո ֆր.՝ Jean-Pierre Cortot | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1787[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | օգոստոսի 12, 1843[1][2][3][…] (55 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1813)[5] |
Երկեր | fontaines de la place des Vosges? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Jean-Pierre Cortot Վիքիպահեստում |
Ժան Պիեռ Կորտո (ֆր.՝ Jean-Pierre Cortot, օգոստոսի 20, 1787[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - օգոստոսի 12, 1843[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորտոն ծնվել է Փարիզում։ Ավարտել է Գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցը։ 1809 թվականին պարգևատրվել է Հռոմեական մրցանակով և հնարավորություն է ստացել ուղևորվել Հռոմ, որտեղ հաստատվել է Մեդիչիների առանձնատանը և աշխատել է 1810-1813 թվականներին։
Կորտոն աշխատել է 18-րդ դարի երկրորդ կեսի ակադեմիական նեոկլասիցիզմի ոճով` խստորեն հետևելով հույն-հռոմեական ավանդույթներին։ Կյանքի վերջում նրա արվեստն սկսել է ձեռք բերել ավելի ռոմանտիկ արտահայտում։
1825 թվականին Կորտոն դարձել է Գեղարվեստի ակադեմիայի անդամ և նշանակվել է Դպրոցի ուսուցիչ` որպես Շառլ Դյուպատիի հետնորդ։ 1841 թվականին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։
Նրա ուսանողներից են եղել Ժոզեֆ-Մարիուս Ռամյուն, Ժան Ժակը, Պիեռ-Շարլ Սիմարը, Ժան Օգյուստ Բարրը և անիմալիստ Պիեռ Լուի Ռույյարը։
Կորտոն մահացել է Փարիզում և թաղվել է Պեր Լաշեզ հայտնի գերեզմանոցում։ Մոնմարտրում նրա անունով փողոց է անվանակոչվել։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորտոյի ամենահայտնի և վեհ քանդակներից է «Ռուանը», որը գտնվում է Փարիզում։ Այն տեղակայված է Կոնկորդի հրապարակում և լրացնում է ութ քանդակների քանդակախումբը, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է Ֆրանսիայի խոշոր քաղաքները։ Քանդակը ինքնին ներկայացնում է գահին վեհորեն նստած մի կին։
Կորտոյի ևս մեկ հայտնի աշխատանք է «1810 թվականի հաղթանակ» քանդակը, որը պատկերում է աշխարհը` թագավորի ոտքերի տակ։ Այն տեղակայված է Փարիզում, Հաղթական կամարի վրա, Ելիսեյան դաշտերի կողմից, Շառլ դե Գոլի հրապարակի 8-րդ շրջանում, որը կանգնեցվել է 1806-1836 թվականներին, ճարտարապետ Ժան Շալգրենիի կողմից՝ Նապոլեոն կայսեր հրամանով` իր «Մեծ բանակի» հաղթանակները նշանավորելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean-Pierre Cortot // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00042808
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #116685743 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ AGORHA (ֆր.) — 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Պիեռ Կորտո» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1787 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 1843 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի քանդակագործներ
- Ֆրանսիացի արվեստագետներ