Ժակ Դըլիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Դըլիլ
Jacques Delille
Ծնվել էհունիսի 22, 1738(1738-06-22)[1][2][3][…]
ԾննդավայրԿլերմոն Ֆերան
Վախճանվել էմայիսի 1, 1813(1813-05-01)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ[5][6] և Delille's tomb
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, պրոֆեսոր և գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունCollège de Lisieux?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[7] և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա
ԱշխատավայրMarie-Gabriel-Florent-Auguste de Choiseul-Gouffier?, Կոլեժ դե Ֆրանս և Քոլեջ դե լա Մարշ
 Jacques Delille Վիքիպահեստում

Ժակ Դըլիլ (ֆր.՝ Jacques Delille, հունիսի 22, 1738(1738-06-22)[1][2][3][…], Կլերմոն Ֆերան - մայիսի 1, 1813(1813-05-01)[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի բանաստեղծ, թարգմանիչ, կլասիցիզմի ուշ շրջանի ներկայացուցիչ։

Ժակ Դըլիլը եղել է լատիներենի ուսուցիչ, ապա պրոֆեսոր Կոլեժ դը Ֆրանսում։ Գրականություն է մուտք գործել փոքրիկ դիդակտիկ բանաստեղծություններով։ 1769 թվականին լույս է տեսնում նրա հիմնական աշխատանքը՝ Վիրգիլիոսի «Գեորգիկների» թարգմանությունը, ինչը Վոլտերը խանդավառությամբ ընդունեց։ Շուտով Ժակ Դըլիլը դառնում է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Դըլիլը ստիպված հեռանում է Անգլիա, որտեղ մնում է մինչև 1802 թվականը։ Վերադառնալով Փարիզ՝ նա վերականգնում է իր պրոֆեսորի դիրքերը։ Նրա հուղարկավությունը վերածվել է համազգային սգի։

Դըլիլի ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Les jardins, ou l’art d’embellir les paysages» (1782), «L’Homme des champs ou les Géorgiques françaises» (1800) в «Dithyrambe sur l’immortalité de l'âme».

Ժակ Դըլիլը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յակովբ Տըլիլ (բանասիրական տեղեկութիւն)։ «Բազմավէպ», 1851, թիվ 7, էջ 103-105։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Դըլիլ» հոդվածին։