Իր զավեշտական բանաստեղծությունները («Քմահաճություններ ու տարօրինակություններ», հ. 1-2, 1826-27) ձևավորել է սեփական ծաղրանկարներով։ Հաջողության է հասել հատկապես չարտիստների շրջանում, «Երգ շապկի մասին» (1843) բանաստեղծությամբ։ Ֆրիդրիխ Էնգելսը Հուդին համարել է անգլիացի ժամանակակից բոլոր հումորիստներից ամենատաղանդավորը։ Իսկ Ուիլյամ Մայքլ Ռոսետին 1903 թվականին նրան բնորոշել է որպես «անգլիացի լավագույն բանաստեղծի՝ Շելլիի և Թենիսոնի սերունդների միջակայքում» ("the finest English poet" between the generations of Percy Bysshe Shelley and Alfred, Lord Tennyson)[8]: Թոմաս Հուդը նշանավոր թատերագիր և երգիծաբան Թոմ Հուդի (1835–1874)[9] և մանկագիր Ֆրենսիս Ֆրիլինգ Բրոդերիփի (1830–1878) հայրն էր։
Թոմաս Հուդը, որ ամենևին աչքի չէր ընկնում ամուր կազմվածքով, 41 տարեկանում հաշմանդամ է դարձել, 45 տարեկանում՝ մահացել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 634)։