Թոմազո Սալվինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմազո Սալվինի
Ծնվել էհունվարի 1, 1829(1829-01-01)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Ավստրիական կայսրություն[4][5][5]
Մահացել էդեկտեմբերի 31, 1915(1915-12-31)[2][6][5] (86 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][5]
ԳերեզմանCimitero delle Porte Sante
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան
Երեխա(ներ)Գուստավո Սալվինի և Alexander Salvini?

Թոմազո Սալվինի (իտալ.՝ Tommaso Salvini, հունվարի 1, 1829(1829-01-01)[1][2][3][…], Միլան, Ավստրիական կայսրություն[4][5][5] - դեկտեմբերի 31, 1915(1915-12-31)[2][6][5], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][5]), իտալացի դերասան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 1842 թվականին։ Թոմազո Սալվինիին Մոդենան իր թատերախումբ է հրավիրվել հոր հետ 1843 թվականին և դա նրա համար որոշիչ դեր է ունեցել։ Այնտեղ Թոմազո Սալվինին հանդես է եկել Օրոսմանի դերում (Վոլտերի «Զսփր») խարհայացքի ձևավորման հարցում։ 1848 թվականին մասնակցել է իտալիայի ժողովրդի ազգային ազատագրական պայքարին, ձերբակալվել երկու անգամ։ 1860-ական թվականներից գլխավորել է սեփական թատերախումբը։ 1869 թվականից մշտապես հյուրախաղերով ելույթներ է ունեցել Եվրոպայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում։ 1903 թվականին թողել է բեմը։ Սալվինիի համաշխարհային փառքը պայմանավորվել է շեքսպիրյան հերոսների անձնավորումներով՝ Օթելլո («Օթելլո»), Համլետ («Համլետ»), Մակբեթ («Մակբեթ»), Լիր արքա («Լիր արքա»)։ Լավագույն դերերից են նաև Կոռադո (Զակոմեատիի «Քաղաքացիական մահ»), Օրոսման (Վոլտերի «Զսփր»)։ Սալվինիի արվեստը XIX դարի Իտալիայի և ամբողջ արևմտաեվրոպական թատրոնի զարգացման գագաթն է։ Մոդենայի դպրոցին բնորոշ ռոմանտիկական ոգևորությունը, կրքոտությունն ու հերոսական պաթոսը նա զուգորդել է գործող անձի հոգեբանության մեջ խոր ներթափանցելու հետ։ Մոդենան հեղինակ է հուշագրությունների, տեսական հոդվածների։ Սալվինիի տաղանդը բարձր է գնահատել Ստանիսլավսկին։ Սալվինիի հայ ծանոթներից է եղել Ադամյանը, որին հանդիպել է 1885 թվականին՝ Խարկովում, ուր հյուրախաղերով հանդես են եկել միաժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Сальвини Томмазо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 128
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմազո Սալվինի» հոդվածին։