Թոմազո Սալվինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմազո Սալվինի
Tommaso Salvini 001.jpg
Ծնվել էհունվարի 1, 1829(1829-01-01)[1][2][3]
ԾննդավայրՄիլան, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[4]
Մահացել էդեկտեմբերի 31, 1915(1915-12-31)[1][3] (86 տարեկանում)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[4]
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան
Երեխա(ներ)Գուստավո Սալվինի

Թոմազո Սալվինի (իտալ.՝ Tommaso Salvini, հունվարի 1, 1829(1829-01-01)[1][2][3], Միլան, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[4] - դեկտեմբերի 31, 1915(1915-12-31)[1][3], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4]), իտալացի դերասան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 1842 թվականին։ Թոմազո Սալվինիին Մոդենան իր թատերախումբ է հրավիրվել հոր հետ 1843 թվականին և դա նրա համար որոշիչ դեր է ունեցել։ Այնտեղ Թոմազո Սալվինին հանդես է եկել Օրոսմանի դերում (Վոլտերի «Զսփր») խարհայացքի ձևավորման հարցում։ 1848 թվականին մասնակցել է իտալիայի ժողովրդի ազգային ազատագրական պայքարին, ձերբակալվել երկու անգամ։ 1860-ական թվականներից գլխավորել է սեփական թատերախումբը։ 1869 թվականից մշտապես հյուրախաղերով ելույթներ է ունեցել Եվրոպայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում։ 1903 թվականին թողել է բեմը։ Սալվինիի համաշխարհային փառքը պայմանավորվել է շեքսպիրյան հերոսների անձնավորումներով՝ Օթելլո («Օթելլո»), Համլետ («Համլետ»), Մակբեթ («Մակբեթ»), Լիր արքա («Լիր արքա»)։ Լավագույն դերերից են նաև Կոռադո (Զակոմեատիի «Քաղաքացիական մահ»), Օրոսման (Վոլտերի «Զսփր»)։ Սալվինիի արվեստը XIX դարի Իտալիայի և ամբողջ արևմտաեվրոպական թատրոնի զարգացման գագաթն է։ Մոդենայի դպրոցին բնորոշ ռոմանտիկական ոգևորությունը, կրքոտությունն ու հերոսական պաթոսը նա զուգորդել է գործող անձի հոգեբանության մեջ խոր ներթափանցելու հետ։ Մոդենան հեղինակ է հուշագրությունների, տեսական հոդվածների։ Սալվինիի տաղանդը բարձր է գնահատել Ստանիսլավսկին։ Սալվինիի հայ ծանոթներից է եղել Ադամյանը, որին հանդիպել է 1885 թվականին՝ Խարկովում, ուր հյուրախաղերով հանդես են եկել միաժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118836447 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Сальвини Томмазо // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 128 CC-BY-SA-icon-80x15.png