Թոմ Կավանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Կավանա
Թոմը 2008 թվականին
Ծնվել էհոկտեմբերի 26, 1963(1963-10-26)[1] (60 տարեկան)
ԾննդավայրԿանադա, Օտտավա, Օնտարիո
ԿրթությունSéminaire de Sherbrooke?, Champlain College Lennoxville? և Քուինս համալսարան
Քաղաքացիություն Կանադա
ԱզգությունԿանադա Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, կինոդերասան, կոմպոզիտոր և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1991 թվականից֊մինչ օրս
ԸնտրանիYogi Bear? և Ֆլեշ
IMDbID 0146915

Թոմաս «Թոմ» Պատրիկ Կավանա (անգլ.՝ Thomas Patrick "Tom" Cavanagh, հոկտեմբերի 26, 1963(1963-10-26)[1], Օտտավա, Կանադա), կանադացի դերասան։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավանան ծնվել է Օտտավայում, Օնտարիո։ Ունի իռլանդական ծագում, մեծացել է բազմազավակ հռոմեակաթոլիկական ընտանիքում[2][3]։ Ունի մեկ եղբայր, ով դատախազ է, և երեք քույր։ Նրա քույրերից մեկը դասավանդում է կրոնագիտություն, մյուս քույրը Տորոնտոյում աուտիզմի մասնագետ է, երրորդ քույրը գրող է և բնակվում է Լոնդոնում։

Կավանան իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Ուիննեբու, փոքր քաղաք Գանայում[4]։ Երիտասարդ տարիքում նրա ընտանիքը գնացել է Լեննոկսիվիլ, Քվեբեկ, որտեղ էլ նա սովորել է ավագ դպրոցում։ Նա հաճախել է Շուրբրուկի ճեմարան (ֆր.՝ Séminaire de Sherbrooke), որտեղ սովորել է ֆրանսերեն և խաղացել է բասկետբոլ «Բարոն» խմբում։ Ավելի ուշ նա սովորել է Շամպլեյն քոլեջում (ֆր․՝ Champlain College) Լեննոկսիվիլում։

Օնտարիոյի Քուինս համալսարանում սովորելու ժամանակ Կավանան տարվեց թատրոնով և երաժշտությամբ, խաղաց հոկեյ և բասկետբոլ։ Նա ավարտեց համալսարանը անգլերենի և կենսաբանության մասնագետի որակավորմամբ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավանան ամուսնացավ «Sports Illustrated» ամսագրի ֆոտո խմբագրի՝ Մորին Գրիսի հետ 2004 թվականի հուլիսի 31ին հռեմեակաթոլիկական արարողակարգով, Մասաչուսեթսի Նանթաքեթ շրջանում[5]։ Զույգն ունի աղջիկ և տղա[6]։

Թոմը մասնակցել է Նյու-Յորքի վազքի մարաթոնին ցուցաբերելով 3։29։31 արդյունքով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Hunt, Bonnie (2009 թ․ մարտի 24). «March 24 - Tom Cavanagh». The Bonnie Hunt Show. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին. «I also come from a large Catholic family, and one Christmas my ...»
  3. Rothstein, Michael (2009 թ․ հուլիսի 13). «Fame And Notre Dame: Actor Tom Cavanagh». The Journal Gazette. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին. «That was the start of it, so to speak, and we're Irish Catholic and Notre Dame, well, they're the Irish...»
  4. «Tom Cavanagh of 'Ed'». 2000 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին. «My parents are educators, and they were over there putting in teaching systems in Africa»(չաշխատող հղում)
  5. «Cage Nuptials Kick Off a Week of Weddings». People. 2004 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  6. «Tom Cavanagh Welcomes Son James Joseph – Moms & Babies – Moms & Babies - People.com». Celebrity-babies.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. Peterson, Erin (2008 թ․ հոկտեմբերի 29). «I'm a Runner: Tom Cavanagh at Runner's World.com | Runner's World & Running Times». Runnersworld.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Կավանա» հոդվածին։