Jump to content

Թահմասպ I Սեֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թահմասպ I Սեֆի
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք իսլամ[1] և տասներկուականներ[1][2][3]
Ծննդյան օր փետրվարի 22, 1514
Ծննդավայր Shahabad, Isfahan, Qahab-e Jonubi Rural District, Կենտրոնական շրջան, Սպահան, Սպահանի նահանգ, Իրան
Վախճանի օր մայիսի 14, 1576 (62 տարեկան)
Վախճանի վայր Ղազվին, Իրան
Թաղված Իմամ Ռեզայի դամբարան
Դինաստիա Սեֆյաններ
Քաղաքացիություն  Սեֆյան Պարսկաստան
Հայր Իսմայիլ I
Մայր Թաջլը խանում
Ամուսին Սուլթանում Բեգում և Սուլթան աղա Խանում
Զավակներ Իսմայիլ II Սեֆի, Մուհամմադ Խոդաբանդա, Սուլեյման Միրզա, Փարի խան Խանում, Հեյդար Միրզա Սաֆավի, Սուլթանալի Միրզա, Զեյնաբ Բեգում և Մարյամ Բեգում

Թահմասպ I, Շահ Թահմասիբ (փետրվարի 22, 1514, Shahabad, Isfahan, Qahab-e Jonubi Rural District, Կենտրոնական շրջան, Սպահան, Սպահանի նահանգ, Իրան - մայիսի 14, 1576, Ղազվին, Իրան), Իրանի շահնշահ, Սեֆյան հարստության երկրորդ շահ։

Սեֆյանների հարստության հիմնադիր Իսմայիլ I-ի ավագ որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թահմասպ I-ը ծնվել է 1514 թվականին Սպահան քաղաքում։ 1524 թվականին՝ 10 տարեկան հասակում նշանակվել է Իրանի շահնշահ-տիրակալ։ Նրա կառավարման սկզբին թուրքական ղզլբաշների ցեղը պայքար է սկսում իրենց իշխանության հաստատման համար։ Խմբավորումների բոլոր առաջնորդները շահի հրամանով սպանվում են կամ գլխատվում, իսկ ցեղերից մեկն ամբողջությամբ կոտորվում է։

1538 թվականին Թահմասպը զորավար Ալգասի գլխավորությամբ զորքեր է ուղարկում Շիրվանի խռովությունը ցրելու, որի ժամանակ շիրվանյան Դերբենդյան դինաստիայի վերջին արքան՝ Շախրուխը գերի է ընկնում։ Այսպես ժամանակի գերհզոր Շիրվանշահերի պետությունն անկում է ապրում։

Նրա կառավարման տարիները նշանավոր էին Օսմանյան կայսրությունում հոր սկսած մարտերի շարունակմամբ, պատերազմ, որի ժամանակ թուրքական զորքերը երեք անգամ ներխուժում են Պարսկաստան (1534, 1535,1548): Արդյունքում Սեֆյանները կորցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող ժամանակակից Իրաքի տարածքը։ Օսմանյան կայսրության հետ կայացած պատերազմի առանցքային պատճառներից մեկը շիա-սեֆյանների և սունի-օսմանների կրոնական անհանդուրժողականությունն էր։ Միայն 1555 թվականին Ամասիա քաղաքում երկու կողմերի միջև կնքվում է հաշտության պայմանագիր[4]։ Այդ պայմանագրի համաձայն Իրաքի հարավային արաբական մասն ու Արևելյան Վրաստանը մնում են Սեֆյանների տիրապետության տակ, իսկ Արևմտյան Վրաստանն ու Հյուսիսային քրդա-թուրքմենական Իրաքի տարածքը անցնում է Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Այդ պայմանագրի համաձայն Հայաստանը նույնպես պիտի բաժանվեր երկու տերությունների մեջ[5]։

1559 թվականին Թահմասպի օգնությամբ օսմանյան սուլթան Սուլեյման I-ի որդին՝ Շեհզադե Բայազիդը Կոնիա քաղաքի դիմադրության ժամանակ պարտություն կրելով փախչում է իր եղբայր Սելիմ II-ից։ Երկու տարի անց մեծ փրկագնի և 400 հազար ոսկու դիմաց ազատվելով, գլխատվում է եղբոր՝ Սելիմի և նրա հինգ որդիների կողմից։

Չնայած ռազմական անհաջողություններին, Թահմասպ I-ը լրջորեն զբաղվել է երկրի մշակութային և տնտեսական հացերով։ Շահի օրոք գորգագործությունը դառնում է պետության արդյունաբերական արտադրության գերակա ճյուղը, իսկ պարսկական գեղանկարչությունը Քեմալէդդին Բեհզադի, Աղա Միրաքի և Սուլթան Մուհամեդդի ջանքերով գրանցում է արվեստի ճյուղերի զարգացման մեծ աճ։

Մահացել է 1576 թվականին Կազվին քաղաքում։

  • Շեհզադե Սուլթան Ալի Կուլի Միրզա (1528-1529)
  • Մուհամադ Խուդաբենդե
  • Իսմաիլ II
  • Շեհզադե Սուլթան Միրզա (1538-5 սեպտեմբեր 1545)
  • Շեհզադե Սուլթան Սուլեյման Միրզա (1554-2 նոյեմբեր 1576)
  • Շեհզադե Սուլթան Հայդեր Միրզա (1555-14 մայիս 1576)
  • Շեհզադե Սուլթան Մուստաֆա Միրզա (1557-2 նոյեմբեր 1576)
  • Շեհզադե Սուլթան Մահմուդ Միրզա (1559-24 փետրվար 1577)
  • Շեհզադե Իմամ Կոլի Միրզա (1562-4 փետրվար 1577)
  • Շեհզադե Սուլթան Ալի Միրզա(1563-31 հունվար 1642)
  • Շեհզադե Սուլթան Ահմեդ Միրզա (1564-24 փետրվար 1577)
  • Շեհզադե Զինան Ադբին Միրզա (մահացել է 1576 թվականից հետո)
  • Շեհզադե Մուսա Միրզա (մահացել է 1576 թվականից հետո)

Բեգում Սուլթան (1567-1591)

Կինեմատոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հոյակապ դար» թուրքական սերիալում Շահ Թահմասպի դերը խաղացել են Գյոքհան Ալքանը ու Սերմեթ Էշիլը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.taylorfrancis.com/books/mono/10.4324/9780429499586/islamic-gunpowder-empires-douglas-streusand
  2. https://www.britannica.com/biography/Tahmasp-I
  3. https://www.almaaref.org/maarefdetails.php?id=15701&subcatid=1993&cid=663&supcat=6
  4. Encyclopedia Britannica. Ṭahmāsp I.: «Ṭahmāsp, the eldest son of Shāh Ismāʿīl I, founder of the Ṣafavid dynasty, was for a long period after coming to the throne a pawn of powerful tribal leaders. Three times (1534, 1538, and 1543) Ottoman forces invaded Iran, recovering territory lost earlier and capturing new areas. Hostility between the Ottomans and Iran was intensified by religious differences between the Shīʿī sect (Iran) and the Sunnī sect (Ottoman Empire) of Islām.Peace was concluded with the Ottomans in 1555.»
  5. Կաղապար:Из

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թահմասպ I Սեֆի» հոդվածին։