Ստեղծագործել է Հերաթում, ապա՝ Թավրիզի պալատական գրադարանում։ Նշանակալից գործերից են Նիզամիի «Խամսե»-ի ձեռագրի (1539-1543, Բրիտանական թանգարան, Լոնդոն) մի քանի մանրանկարները («Մեջնունը գազանների շրջապատում» և այլն)։ Աղա Միրաքի մանրանկարներն աչքի են ընկնում կառուցվածքի ներդաշնակությամբ, խնամքով մշակված մանրամասներով, բներանգով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 237)։