Jump to content

Էրմիտաժ (Ամստերդամ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրմիտաժ
Տեսակպատկերասրահ
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԱմստերդամ
Ղեկավարության նստավայրOudemannenhuis Amsterdam, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]
ՀասցեAmstel 51[1]1018EJ[2]Amstel? (51)[1]
Հիմնադրվել է2009
Այցելուներ630 000 մարդ և 375 177 մարդ (2014)[3]
ՏնօրենCathelijne Broers?
Կայքhartmuseum.nl/nl/
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանի ամենամեծ երկու դահլիճներից մեկը` Կայսերականը
Տեսարան բակից ու մանկական բաժնից

Էրմիտաժ Ամստերդամում (հոլ.՝ Hermitage Amsterdam) կամ` Էրմիտաժ Ամստելի վրա (հոլ.՝ Hermitage aan de Amstel), թանգարան և ցուցահանդես Ամստերդամում, Ամստել գետի վրա։ Թանգարանը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնաճյուղն է։ Նախ 2004 թվականի փետրվարից տեղակայված է եղել փոքրիկ շենքում, Նիուվե-Հերեգրախտ ջրանցքի վրա, սակայն 2007-2009 թվականներին տեղի ունեցած վերակառուցումներից հետո թանգարանն զբաղեցրել է Ամստելհոֆի ամբողջ շենքը[4]. Թանգարանն ամբողջությամբ վերակառուցվել ու պաշտոնապես բացվել է 2009 թվականի հունիսի 19-ին թագուհի Բեատրիսի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից[5][6]։ 2009 թվականի հունիսի 20-ից թանգարանը բաց է հանրության համար։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի հսկայական հավաքածուն ֆինանսապես աջակցելու համար տարբեր երկներում բացվել են էրմիտաժի մի քանի մասնաճյուղեր։ Լոնդոնից և Լաս Վեգասից հետո ընտրվել է Ամստերդամը։ Այս ընտրությունը միանգամայն տրամաբանական է, քանի որ Սանկտ Պետերբուրգի հիմնադիր Պետրոս Առաջին կայսրը եղել էր Ամստերդամում և սիրում էր Նիդեռլանդները, իսկ 19-րդ դարում նիդեռլանդյան ապագա արքա Վիլհելմ 2-րդն ամուսնացել է Պավել Առաջին աղջկա` Աննայի հետ։ Ամստերդամի Էրմիտաժն այսօր զբաղեցնում է 4000 քմ ցուցահանդեսային տարածք, սակայն չունի սեփական հավաքածուն, և թանգարանի համադրությունները կազմվում են միայն Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի պահեստային ցուցանմուշներից։ Թանգարանում կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, որոնք կարող են տևել 4 ամսից մինչև 2 տարի։ Ամստերդամում Էրմիտաժ ստեղծելու նախաձեռնողն ու թանգարանի տնօրեն Էրնստ Վենն է (հոլ.՝ Ernst W. Veen): Յուրաքանչյուր վաճառված տոմսից մեկ եվրոն փոխանցվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժին։ Բացումից հետո մուտքի տոմսն արժե 15 եվրո։

Թանգարանը գտնվում է «Ամստելհոֆ» շենքում, որը գտնվում է Ամստել գետի վրա, Նիուվե-Հերենգրախտ և Նիուվե-Քեյզերսգրախտ ջրանքների միջև։ Դասական ոճով նախագծված շենքը կառուցվել է 1681 թվականին, որպես ծերանոց։ Շենքն քառակուսի կառույց է, որն ունի ընդարձակ ներքին բակ։ 1999 թվականին շենքը ճանաչվել է ոչ համապատասխան ծերանոցի շինության ժամանակակից չափանիշներին, և հաստատությունը տեղափոխվել է այլ վայր։ Ծերանոցի վերջին բնակիչները տեղափոխվել են նոր բնակավայր 2007 թվականի մարտին և 2007 թվականի մարտից մինչև 2009 թվականի հունիս շենքը վերակառուցվել է որպես թանգարան ըստ Հանս վան Հեսվեյկի նախագծի։ Որոշ տարածքներ, օրինակ, եկեղեցին, ադմինիստրատիվ սենյակներն ու խոհանոցը պահպանվել են, իսկ շենքի ճակատը վերականգնվել է։ Փոքրիկ, մութ բնակելի սենյակներն ու նեղ միջանցքները փոխարինվել են ընդարձակ ցուցասրահներով` բնական լուսավորությամբ։ Այդ ամենին գումարվել են ժամանակակից թանգարանի ենթակառուցվածքները` ուսումնական կենտրոն, լսարաններ, երկու թանգարանային խանութներ և «Նեվա» ռեստորանը` ճեմուղով։ Շենքի մեծ հատված նվիրված է մանկական բաժնին։ Ամբողջ շինարարությունն արժեցել է 40 միլիոն եվրո։ Այս վերակառուցումը, ի տարբերություն Ամստերդամի շատ այլ մեծ նախագծերի, տեղավորվել է նախնական բյուջեի ու նշված վերջնաժամկետի մեջ։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2009 թվականի հունվար Ամստել գետի վրա էր գտնվում 19-րդ դարի Ամստելհոֆ կառույցը։ Վեց սրահներում 2004 թվականից անց էին կացվում ոչ մեծ հնգամսյա ցուցահանդեսներ, որոնց ցուցանմուշները բերվում էին Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժից։ Անց են կացվել «Հունական ոսկի», «Նիկոլայ և Ալեքսանդրա» «18-րդ դարի վենետիկյան գեղանկարչություն», «Մունետիկների գանձերը. Բյուզանդիա-Երուսաղեմ», «Պարսկական արվեստ ու մշակույթ», «Սանկտ Պետերբուրգի կոլեկցիոներները» ցուցահանդեսները։

Անցկացված ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի առաջին ամբողջական ցուցադրությունը կոչվում էր «Ռուսական կայսերական պալատ»։ Այն ցուցադրում էր գտածոների մեծ համալիր, որոնցով իրենց սիրում էին շրջապատել նախկին ռուսական կայսրերը։ Դրանց մեջ էին մտնում դիմանկարներ, տոնական ու ամենօրյա զգեստներ ու համազգեստներ, կիրառական արվեստի օրինակներ ու ոսկերչական զարդարանքներ։ Ցուցահանդեսին ներկայացված էին նաև պատմական փաստաթղթեր, այնպիսիք, ինչպիսիք են Ձմեռային պալատի տեսքը պատկերող լուսանկարներ 1917 թվականի հոկտեմբերին բոլշևիկների գրավումից հետո, Նիկոլայ Երկրորդի թագադրման նկարներ, Մինիստերական պալատի թղթեր և այլն։ Հետագա ցուցահանդեսներն սկսվել են 2010 թվականից։ Երկրորդ ցուցահանդեսը, որն անց է կացվել 2010 թվականի մարտ-սեպտեմբեր ամիսներին, կոչվում էր «Մատիսից Մալևիչին. ժամանակակից արվեստի պիոներներն Էրմիտաժի հավաքածուից» և կազմված է եղել Պետերբուրգի Էրմիտաժից ընտրված 75 կտավներից։ Այնուհետև տեղի են ունեցել հետևյալ ցուցադրությունները.

  • Ալեքսանդր Մեծ, 2010, սեպտեմբեր-2011, մարտ,
  • Ուղղափառ եկեղեցու արվեստը, 2011, մարտ-սեպտեմբեր,
  • Ռուբենս, 2011, սեպտեմբեր-2012, մարտ։

Էրմիտաժ թանգարանը ժամանակակից Ամստերդամում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային Ամստերդամն իր դիրքերը մեծապես թուլացրել է 21-րդ դարի սկզբին։ Ամստերդամի քաղաքային թանգարանի և նավատորմի թանգարանի երկարատև վերակառուցումները, Պետական թանգարանի սահմանափակ ցուցադրությունները քաղաքը պակաս գրավիչ էին դարձրել զբոսաշրջիկների համար։ 2009 թվականին ճգնաժամի պատճառով Ամստերդամ այցելող զբոսաշրջիկների թիվը պակասել էր 15 %-ով։ Ամստերդամի Էրմիտաժը նպատակ ուներ դառնալ հակառակ գործընթացի սկիզբ։ Կարճաժամկետ ցուցադրությունները հնարավոր են դարձնում նույն մարդու` կարճ ժամանակամիջոցում մի քանի անգամ այցելությունը թանգարան։ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին երկրորդ ցուցահանդեսի կատալոգի նախաբանում նշել է.

Գտնվելով Եվրոպայի սրտում, այլ մեծ թանգարանների ու մշակութային կենտրոնների կողքին, Էրմիտաժն Ամստելի վրա կարողացել է իր տեղը գրավել Եվրոպայի մշակութային ու թանգարանային կյանքում։ Թանգարանի մուտքի մոտ գոյացող հերթերը պատմում են թանգարանի հաջողության մասին։


Ամստելհոֆ
Ամստելհոֆ


Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Amstelhof, van verpleeghuis tot museum Hermitage Amsterdam. Auteurs: Nelleke Noordervliet, Carina van Aartsen, Jan Tromp, Hans Ibelings. Uitgave: Hermitage Amsterdam, juni 2009. ISBN 978-90-78653-09-7
  • Առաջին ցուցահանդեսի կատալոգ (անգլ.) = At the Russian Court. Palace and Protocol in the 19th Century. — 1-e. — Hermitage Amsterdam, 2009. — 336 с. — ISBN 978-90-78654-14-1
  • Երկրորդ ցուցահանդեսի կատալոգ (անգլ.) = Matisse to Malevich. Pioneers of Modern Art from the Hermitage / Albert Kostenevich. — 1-e. — Museumshop Hermitage Amsterdam, 2010. — 288 с. — ISBN 978-90-78653-18-9
  • Երրորդ ցուցահանդեսի կատալոգ (անգլ.) = The Immortal Alexander the Great. The Myth. The Reality. His Journey. His Legacy. — 1-e. — Museumshop Hermitage Amsterdam, 2010. — 310 с. — ISBN 978-90-78653-226
  • Չորրորդ ցուցահանդեսի կատալոգ (անգլ.) = Splendour and Glory. Art of Russian Orthodox Church. — 1-e. — Museumshop Hermitage Amsterdam, 2011. — 248 с. — ISBN 978-90-78653-25-7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրմիտաժ (Ամստերդամ)» հոդվածին։