Jump to content

Էրիկ Բյորդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Բյորդոն
Բնօրինակ անունանգլ.՝ Eric Burdon
Ի ծնե անունանգլ.՝ Eric Victor Burdon
Ծնվել էմայիսի 11, 1941(1941-05-11)[1][2] (83 տարեկան)
Walker, Նյուքասլ ափըն Թայն, Միացյալ Թագավորություն[3]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք, բլյուզ[4], բլյուզ ռոք, ռիթմ էնդ բլյուզ, ֆանկ ռոք, փսիխոդելիկ ռոք, հարդ ռոք, հևի մետալ, Latin rock?, ջազ-ֆյուժն և ռոքնռոլ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ[4]
ԼեյբլSPV?, Columbia Records և Դեկա Ռեկորդս
ԱնդամակցությունThe Animals, War? և Eric Burdon & the Animals?
ԱմուսինMarianna Proestou?[5]
Կայքericburdon.ning.com
 Eric Burdon Վիքիպահեստում

Էրիկ Վիկտոր Բյորդոն (մայիսի 11, 1941(1941-05-11)[1][2], Walker, Նյուքասլ ափըն Թայն, Միացյալ Թագավորություն[3])[6], անգլիացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան։ Նախկինում եղել է The Animals ռոք խմբի և War փանք խմբի վոկալիստ[7]։ Նա համարվում է բրիտանական ամենանշանավոր երգիչներից մեկը, իր խոր ու հզոր բլյուզ-ռոք ձայնով։ Նա նունպես հայտնի է իր ագրեսիվ ելույթների շնորհիվ[8]։

2008 թվականին, Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչներ» ցանկում Էրիկ Բյորդոնը զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը[9]։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Բյորդոնը ծնվել է 1941 թվականին Անգլիայի Նյուքասլ-ըփոն-Թայն քաղաքում։ Մանուկ հասակից նա հետաքրքրություն էր հայտնում այնպիսի աֆրոամերիկյան երաժիշտների հանդեպ, ինչպիսիք են Բո Դիդլին, Ջոն Լի Հուքերը, Բի Բի Քինգը, Լուի Արմսթրոնգը և ուրիշները։ Նա նաև հետաքրքրվում էր ջազով, բլյուզով և ռոքնռոլով։

The Animals-ի հետ միասին դարձել է «բրիտանական ներխուժման» լիդերներից մեկը, համաշխարհային հռչակ ստանալով այնպիսի հիթերի շնորհիվ, ինչպիսիք են «The House of the Rising Sun», «Good Times», «Don’t Let Me Be Misunderstood», «Bring It On Home to Me», «It’s My Life», «We Gotta Get Out Of This Place» երգերը։

1966 թվականին, խմբի սկզբնական կազմի փլուզումից հետո հավաքել է նոր խումբ «Eric Burdon & the Animals» անվանմամբ, որի կազմի մեջ էին մտնում նաև Բարի Ջենքինսոնը, Ջոն Վեյդերը և Էնդի Սամերսը (The Police խմբի կիթառահարը)։ Այդ կազմը նույնպես շատ հայտնի էր․ When I Was Young, Sky Pilot և Monterey սինգլները առաջին հորիզոնականներ են զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթներում։

1969 թվականին խմբի փլուզումից հետո Բյորդոնը միացել է War կալիֆոռնիական խմբին, թողարկելով, մասնավորապես, հիմա կլասսիկա համարվող Eric Burdon Declares «War» ալբոմը։

1971 թվականին Բյորդոնը սկսել է սոլո կարիերա, երկու անգամ վերաձևավորել հին կազմը և գլխավորել մի քանի խմբեր, որոնք կրել են Eric Burdon Band անվանումը, պահպանելով իրենց երկրպագուներին, հիմնականում Եվրոպայում։ 2007 թվականի ամռանը և գարնանը գաստրոլներով հանդես է եկել «Hippiefest» փառատոնի ժամանակ, որի կազմակերպիչն էր Քանթրի Ջո Մաքդոնալդը։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Eric Burdon & War
  • Eric Burdon Declares War՝ 1970
  • The Black-Man's Burdon՝ 1970R
  • Love Is All Around՝ 1976
Eric Burdon & Jimmy Witherspoon
  • Guilty!՝ 1971
The Eric Burdon Band
  • Sun Secrets՝ 1974
  • Stop՝ 1975
  • Comeback՝ 1982
Էրիկ Բյորդոն
  • Survivor՝ 1977
  • Darkness Darkness՝ 1980
  • The Last Drive՝ 1980
  • Power Company՝ 1983
  • I Used To Be An Animal՝ 1988
  • Lost Within the Halls of Fame՝ 1995
  • My Secret Life՝ 2004
  • Soul of a Man՝ 2006
  • Mirage՝ 2008
  • Eric Burdon & The Greenhornes՝ 2012
  • 'Til Your River Runs Dry՝ 2013

Կենդանի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1966 The Best of the Animals, No. 6 in US
  • 1966 The Most of Animals (UK), No. 4 in UK
  • 1967 The Best of Eric Burdon & The Animals, Vol. II, No. 71 in US
  • 1969 The Greatest Hits of Eric Burdon and The Animals, No. 153 in US
  • 1971 The Most of Animals, No. 18 in UK
  • 1973 The Best of The Animals (double album), No. 188 in US
  • 1973 Starportrait, No. 36 in GER
  • 1976 Mad Man
  • 1980 Eric Burdon and the Animals
  • 1984 The Road
  • 1987 Star portrait
  • 1988 Wicked Man
  • 1988 The Best of The Animals
  • 1990 Very Best of Eric Burdon & The Animals, No. 36 in GER
  • 1992 Good Times: A Collection
  • 1994 Sings The Animals' Greatest Hits
  • 1994 The Comeback Soundtrack (double album)
  • 1995 Misunderstood
  • 1995 Rare Masters Vol. 1
  • 1996 Rare Masters Vol. 2
  • 1996 The Best of Eric Burdon & War
  • 1997 Soldier of Fortune
  • 1997 The Best of The Animals
  • 1997 The Animals' Greatest Hits
  • 1999 F*** me... I thought he was Dead - Greatest Hits Alive
  • 1999 Absolutely the Best
  • 2001 San Franciscan Nights
  • 2002 He Used to be an Animal
  • 2003 Absolute Animals 1964–1968
  • 2004 Gold: The Eric Burdon Story (double album)
  • 2004 The Best of Eric Burdon
  • 2005 It's My Life
  • 2006 Wild & Wicked
  • 2006 Tobacco Road
  • 2007 The Hits
  • 2007 I'm A Wicked Man
  • 2008 Ultimate Rarities Vol. 1
  • 2008 Ultimate Rarities Vol. 2
Տարեթիվ Անվանում Դիրքերը հիթ-շքերթներում
UK UK Indie US US Main. Rock AUS GRE CAN GER NLD AUT SWE
1966 Help Me Girl 14 29 17 33
1967 When I Was Young 40 15 2 31 7
San Franciscan Nights 7 9 5 1 20 6
Good Times 20
Monterey 15 4 3 35 17
Anything 80
1968 Sky Pilot 40 14 9 7
White Houses/River Deep – Mountain High 67 10
Year of the Guru
1969 Ring of Fire 25 10 19 4 8
1970 Spill the Wine 3 2 3 4 28 9
Tobacco Road
1971 They Can't Take Away Our Music 50 35
Home Cookin' 108
Paint It, Black 31
Soledad (with Jimmy Witherspoon)
1974 The Real Me
Ring of Fire
1976 Magic Mountain
1977 Fire on the Sun
Please Send Me Someone to Love
Woman of the Rings 10
1980 Power Company 15
1982 Bird on the Beach
Take It Easy
1988 Run for Your Life
Don't Give a Damn
I Used to Be an Animal
Going Back to Memphis
I Will Be with You Again
Good Times 53
1990 Sixteen Tons
We Gotta Get out of This Place (with Katrina and the Waves) 85
No Man's Land (with Tony Carey and Anne Haigis)
2004 Once upon a Time
2008 For What It's Worth (with Carl Carlton and Max Buskohl)
— նշանակում է, որ հիթ-շքերթներում չի ընգրկվել

Համերգային ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1964։ Live at Wembley
  • 1973։ Rock Concert
  • 1976։ Live at Rockpalast
  • 1976։ Live in Montreux
  • 1982։ Live at Rockpalast, Loreley
  • 1983։ Live at the Royal Albert Hall 1983
  • 1991։ Live in Baden Baden
  • 1991։ Live in Tokyo
  • 1991։ Finally... Eric Burdon & The Animals
  • 1999։ Live at the Coach House
  • 2000։ The Eric Burdon Band Live
  • 2001։ The British Invasion Returns
  • 2003։ Yes, You Can Go Home
  • 2004։ Live at Rockpalast
  • 2005։ Live at San Sebastian
  • 2006։ Live at the Lugano Jazz Festival
  • 2008։ Live at the Ventura Beach California

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Baby Let Me Take You Home (1964)
  • House of the Rising Sun (1965)
  • Don't Let Me Be Misunderstood (1965)
  • When I Was Young (1967)
  • San Franciscan Nights (1967)
  • Monterey (2 videos) (1968)
  • Poem by the Sea (1968)
  • Hollywood Woman (1977)
  • Tomb of the Unknown Singer (1977)
  • The Night (1983)
  • Run For Your Life (1989)
  • We Gotta Get Out of This Place (1990)
  • Sixteen Tons (1990)
  • Once Upon A Time (2005)
  • The Secret (2005)
  • Highway 62 (2005)
  • Devil Run (2006)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
  4. 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
  5. https://www.protothema.gr/marie-claire/article/1166840/o-erik-barton-kai-i-omorfi-ellinida-suzugos-tou-se-nea-foto-i-istoria-tis-gnorimias-tou-i-agapi-tou-gia-tin-ellada/
  6. Rosen, Steven; writer, ContributorArts/culture (2013 թ․ հուլիսի 9). «Eric Burdon Declares More». HuffPost. {{cite web}}: |first2= has generic name (օգնություն)
  7. «Soul of a Man: The Story of Eric Burdon». Crawdaddy.com. 2009 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  8. Anthony, T. (2007) Chasing the Rising Sun: The Journey of an American Song, Simon & Schuster, New York, pp. 144, 146
  9. «100 Greatest Singers». Rolling Stone. 2008 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Բյորդոն» հոդվածին։