Jump to content

Էտյեն Անտոնելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էտյեն Անտոնելի
ֆր.՝ Étienne Antonelli
Ծնվել էօգոստոսի 24, 1879(1879-08-24)[1][2][3][…]
Grau (Valencia), Poblats Marítims, Վալենսիա, Իսպանիա[4][5]
Մահացել էմարտի 7, 1971(1971-03-07)[1][3][6][…] (91 տարեկան)
Մոնպելիե[4][5]
Բնակության վայր(եր)Մոնպելիե[4], Մոնպելիե[7] և Փարիզի 17-րդ շրջան[8]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ, ռազմական գործիչ, համալսարանի դասախոս և ֆուտբոլիստ
Պաշտոն(ներ)Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, գերագույն խորհրդական, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, համալսարանի դասախոս, professeur agrégé?, դասախոս, պրոֆեսոր, դասախոս, դասախոս, համալսարանի դասախոս, Q65501596?, համալսարանի դասախոս և ընկերության նախագահ
ԱնդամակցությունMontpellier Academy of Sciences and Letters?
Ալմա մատերՓարիզի համալսարան, Փարիզի համալսարան և Տիեր լիցեյ[9]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[10][11]
Հայտնի աշակերտներFrançois Perroux?
Պարգևներ
ԿուսակցությունԲանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին
Ամուսին(ներ)անհայտ
 Étienne Antonelli Վիքիպահեստում

Էտյեն Անտոնելի (անգլ.՝ Etienne César Antonelli, օգոստոսի 24, 1879(1879-08-24)[1][2][3][…], Grau (Valencia), Poblats Marítims, Վալենսիա, Իսպանիա[4][5] - մարտի 7, 1971(1971-03-07)[1][3][6][…], Մոնպելիե[4][5]), ֆրանսիացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, իրավունքի պրոֆեսոր, 1924-1932 թվականներին Վերին Սավոյի պատգամավոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտյենը ծնվել է 1879 թվականի օգոստոսի 24-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում[14], կորսիկացի վաճառողի և գինիներ արտահանողի ընտանիքում[15]։

Կրթությունը ստացել է Մարսելի լիցեյում[16], 1905 թվականին Մարսելի իրավունքի ֆակուլտետում պաշտպանել է առաջին ատենախոսությունը՝ «Խաղողագործության հովանավորչությունը պետության կողմից» թեմայով, իսկ Փարիզում 1906 թվականին երկրորդ ատենախոսությունը՝ «Աշխատանքային վարձույթի պայմանագրի լուծումը» թեմայով[17]։

Դասախոսական գործունեությունը սկսել է որպես դասախոս Մոնպելյեի իրավաբանական ֆակուլտետում 1906-1910 թվականներին, 1910-1913 թվականներին դարձել է դասախոս Փարիզի իրավունքի ֆակուլտետում, 1913 թվականից՝ Պուատիեի համալսարանում[17]։

1906 թվականին եղել է սոցիալական ժողովրդավարության կոմիտեի հիմնադիրներից մեկը՝ Պոլ Բոնկուրի և Էդուարդ Էրիոյի հետ[15]։

Առաջին աշխարհամարտի տարիներին մոբիլիզացվել է, 1915 թվականին վիրավորվել և պարգևատրվել Պատվո լեգեոնի շքանշանի խաչով։ 1917 թվականի հունիսից մինչև 1918 թվականի հունիսը եղել է ռազմական կցորդ Ռուսաստանում[15], 1920 թվականին գործուղվել է Եգիպտոս։ Որպես Հոկտեմբերյան հեղափոխության ականատես, այդ մասին իր բավականին բարյացակամ տպավորությունները շարադրել է «Բոլշևիկյան Ռուսաստան» («La Russie bolchéviste») գրքում, որը թարգմանվել է մի շարք լեզուներով։

1919 թվականին նշանակվել է Լիոնի իրավաբանական ֆակուլտետի իրավունքի պրոֆեսոր, որտեղ աշխատել է մինչև 1924 թվականը[17]։

1924 թվականի մայիսի 11-ին պատգամավոր է ընտրվել Վերին Սավոյի ձախերի ցուցակից, ընդգրկվել է սոցիալիստական կուսակցությունների խմբում։ Եղել է սոցիալական ապահովագրության հանձնաժողովի, քաղաքացիական օրենսդրության և քրեական գործերի հանձնաժողովի, Ալժիրի գաղութի և պրոտեկտորատի հանձնաժողովի անդամ։ Ֆրանսիայում եղել է պարտադիր սոցիալական ապահովագրության առաջին համակարգի հիմնադիրը։ 1928 թվականի ապրիլի 29-ին վերընտրվել է երկրորդ ժամկետով, որտեղ եղել է ապահովագրության հանձնաժողովի անդամ և աշխատել է ֆինանսների կոմիտեում։ 1932 թվականի մայիսի ընտրություններում չի վերընտրվել։ 1932-1934 թվականներին եղել է Արվեստի և արհեստների կոնսերվատորիայի սոցիալական ապահովագրության ամբիոնի վարիչը, իսկ 1934 թվականին նշանակվել է պրոֆեսոր, 1938 թվականին՝ Մեծ պրոֆեսոր, իսկ 1945 թվականին դարձել է Մոնպելյեի իրավաբանական ֆակուլտետի նախագահ[17]։

Մի շարք աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ «Սոցիալիստական ժողովրդավարությունը ժամանակակից գաղափարների դեմ» («La Démocratie Socialiste devant les idées présentes», 1911), «Աշխատանքային գործունեություն» («Les Actions de Travail», 1912), «Մաքուր խնայողության հիմունքներ» («Les principes d 'Économie pure», 1914), «Աֆրիկան և Վերսալյան աշխարհը» ("l' Afrique et la paix de Versailles", 1922)։ Եղել Է «La Démocratie Sociale» թերթի գլխավոր խմբագիր, «Peuple» թերթի և բազմաթիվ ամսագրերի մշտական աշխատակից։

Անտոնելին մահացել է 1971 թվականի մարտի 7-ին Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում[15]։

Էտյեբ Անտոնելին եղել է[16]՝

  • Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ,
  • Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր,
  • Ակադեմիական արմավենի շքանշանի սպա։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Base Léonore (ֆր.)ministère de la Culture. — P. 3.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 մահվան վկայական
  6. 6,0 6,1 6,2 Montpellier Academy of Sciences and Letters (ֆր.)
  7. Base Léonore (ֆր.)ministère de la Culture. — P. 7.
  8. Base Léonore (ֆր.)ministère de la Culture. — P. 34.
  9. https://www.ac-sciences-lettres-montpellier.fr/academie_edition/fichiers_conf/COMBES-ELOGE-ANTONELLI.pdf
  10. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  11. CONOR.Sl
  12. 12,0 12,1 https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/6750
  13. Base Léonore (ֆր.)ministère de la Culture. — P. 9.
  14. Blaug M. Who's who in economics, Third Edition. — Edward Elgar Publishing. — 1999.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Etienne, César Antonelli // Dictionnaire des parlementaires français (1889-1940). — Vol. 1. — P. 385.
  16. 16,0 16,1 Qui êtes-vous?: Annuaire des contemporains; notices biographiques // Paris: Maison Ehret G.Ruffy. — 1924. — Vol. 3. — P. 15-16.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Frobert L. L'économie politique d'Etienne Antonelli (1879-1971) // Revue économique. — 1997. — Vol. 48(6). — P. 1529-1559. — doi:10.3406/reco.1997.409952
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտյեն Անտոնելի» հոդվածին։