Էտելկա Գերստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էտելկա Գերստեր
Ծնվել էհունիսի 27, 1855(1855-06-27)[1]
Կոշիցե, Abaúj county, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Երկիր Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
Մահացել էօգոստոսի 20, 1920(1920-08-20)[2] (65 տարեկան)
Սասո Մարկոնի, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
 Etelka Gerster Վիքիպահեստում

Էտելկա Գերստեր (հունգ.՝ Gerster Etelka, հունիսի 27, 1855(1855-06-27)[1], Կոշիցե, Abaúj county, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - օգոստոսի 20, 1920(1920-08-20)[2], Սասո Մարկոնի, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), հունգարացի օպերային երգչուհի (սոպրանո), երաժշտական մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտելկա Գերստերը ծնվել է 1855 թվականին Կոշիցում։ Սովորել է Մատիլդա Մարկեզի դե Կաստրոնեի մոտ։ Առաջին անգամ հանդես է եկել 1876 թվականին Իտալիայում Ջուզեպպե Վերդիի Ռիգոլետտո օպերայում։ Վերդիի խորհրդով հրավիրվել է կատարելու Ջիլդայի պարտիան։ Հաջորդ տարի հանդես է եկել Լոնդոնում (Լյուչիա՝ «Գիշերվա թագուհի», Ամինա՝ Վինչենցո Բելլինիի «Լուսնոտը» օպերայում)։

1878 թվականին մեծ հաջողությամբ հանդես է եկել Նյու-Յորքի երաժշտական ակադեմիայում, որտեղ համարվել է իր ժամանակի առաջատար երգչուհիներից մեկը։ 1870-ական թվականների վերջին մեծ հաջողությամբ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի իտալական բեմում[3]։

Երգել է նաև Վիոլետսյի, Ռոզինայի, Մարգարիտայի, Էլզայի (Ռիխարդ Վագների Լոհենգրին) և այլ պարտիաներ։

Երեխա ունենալուց հետո կորցրել է ձայնը և այլևս երբեք չի երգել օպերային բեմում։

1889 թվականից ապրել է Բեռլինում, որտեղ բացել է երգեցողության դպրոց և այն ղեկավարել մինչև 1918 թվականը։ Նրա աշակերտներից են եղել Կլարա Բատը, Թերեզա Բեր-Շնաբելը, Իլոնո Դուրիգոն, Լոտտա Լեմանը, Լուլա Միշ-Գմայները և շատ ուրիշներ։

1918 թվականին մեկնել է Իտալիա։

Մահացել է 1920 թվականի օգոստոսի 20-ին Սասո Մարկոնիում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ծնունդների գրանցամատյան
  2. 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. Соловьёв, Николай Феопемптович (1890–1907). «Герстер, Этелька». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտելկա Գերստեր» հոդվածին։