Էտելկա Գերստեր
Էտելկա Գերստեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1855[1] Կոշիցե, Abaúj county, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն |
Երկիր | Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | օգոստոսի 20, 1920[2] (65 տարեկան) Սասո Մարկոնի, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Etelka Gerster Վիքիպահեստում |
Էտելկա Գերստեր (հունգ.՝ Gerster Etelka, հունիսի 27, 1855[1], Կոշիցե, Abaúj county, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - օգոստոսի 20, 1920[2], Սասո Մարկոնի, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), հունգարացի օպերային երգչուհի (սոպրանո), երաժշտական մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էտելկա Գերստերը ծնվել է 1855 թվականին Կոշիցում։ Սովորել է Մատիլդա Մարկեզի դե Կաստրոնեի մոտ։ Առաջին անգամ հանդես է եկել 1876 թվականին Իտալիայում Ջուզեպպե Վերդիի Ռիգոլետտո օպերայում։ Վերդիի խորհրդով հրավիրվել է կատարելու Ջիլդայի պարտիան։ Հաջորդ տարի հանդես է եկել Լոնդոնում (Լյուչիա՝ «Գիշերվա թագուհի», Ամինա՝ Վինչենցո Բելլինիի «Լուսնոտը» օպերայում)։
1878 թվականին մեծ հաջողությամբ հանդես է եկել Նյու-Յորքի երաժշտական ակադեմիայում, որտեղ համարվել է իր ժամանակի առաջատար երգչուհիներից մեկը։ 1870-ական թվականների վերջին մեծ հաջողությամբ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի իտալական բեմում[3]։
Երգել է նաև Վիոլետսյի, Ռոզինայի, Մարգարիտայի, Էլզայի (Ռիխարդ Վագների Լոհենգրին) և այլ պարտիաներ։
Երեխա ունենալուց հետո կորցրել է ձայնը և այլևս երբեք չի երգել օպերային բեմում։
1889 թվականից ապրել է Բեռլինում, որտեղ բացել է երգեցողության դպրոց և այն ղեկավարել մինչև 1918 թվականը։ Նրա աշակերտներից են եղել Կլարա Բատը, Թերեզա Բեր-Շնաբելը, Իլոնո Դուրիգոն, Լոտտա Լեմանը, Լուլա Միշ-Գմայները և շատ ուրիշներ։
1918 թվականին մեկնել է Իտալիա։
Մահացել է 1920 թվականի օգոստոսի 20-ին Սասո Մարկոնիում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ծնունդների գրանցամատյան
- ↑ 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Соловьёв, Николай Феопемптович (1890–1907). «Герстер, Этелька». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտելկա Գերստեր» հոդվածին։ |
|