Jump to content

Էստերսունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էստերսունդ
շվեդ.՝ Östersund[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ՀամայնքÖstersund Municipality?[2] և Krokom Municipality?[2]
Մակերես3673±0,5 հեկտար
ԲԾՄ312 մետր
Բնակչություն52 797 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ063
Փոստային դասիչ831 XX
Պաշտոնական կայքostersund.se(շվեդ.)
Էստերսունդ (Շվեդիա)##
Էստերսունդ (Շվեդիա)

Էստերսունդ (շվեդ.՝ Östersund, [œstəˈʂɵnd]), քաղաք կենտրոնական Շվեդիայում, տեղակայված է Շվեդիայի՝ մեծությամբ հինգերորդ լճի՝ Ստուրշյոնի (շվեդ.՝ Storsjön) ափին, համանուն կոմունայի և Եմթլանդ լենի կենտրոնն է։ Էստերսունդը Եմթլանդ պատմական շրջանի մշակութային ու տնտեսական կենտրոնն է և առևտրի ու կոմերցիայի ավանդական կենտրոն։ Լինելով Շվեդիայի ամենակենտրոնական քաղաքը՝ Էստերսունդն իրեն ներկայանցում է որպես Շվեդիայի կենտրոն[4][5]։

Քաղաքում տեղակայված է Կենտրոնաշվեդական համալսարանը, որը նախատեսված է մոտավորապես 15 000 ուսանողի համար (երեք համալսարանական քաղաքներ, 2006/2007 թվականներ)։

Ագլոմերացիայի 58 914 մարդ բնակչությամբ (2008 թվականի դրությամբ) Էստերսունդը Շվեդիայի քաղաքների շարքում զբաղեցնում է 36-րդ տեղը բնակչության թվով[6]։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էստերսունդը և Ֆրյոսյոն կղզին (լուսանկար արբանյակից)

Էստերսունդը գտնվում է Սկանդինավիայի կենտրոնում՝ Շվեդիայի կենտրոնում, Եմթլանդի լենի կենտրոնում և Էստերսունդի կոմունայի կենտրոնում։ Ըստ էության, այն Շվեդիայի կենտրոնն է[7][8]։

Մունիցիպալ իշխանությունների և քաղաքի գործարարների համատեղ նախագծի շրջանակներում Էստերսունդը ներկայանում է որպես Vinterstaden՝ Ձմեռային քաղաք[9][10]։

Էստերսունդը ձմեռային սպորտի կենտրոն է․ անմիջապես քաղաքում է գտնվում դահուկավազքի ժամանակակից մարզադաշտ և լեռնադահուկային սպորտի ուղի։ Էստերսունդում պարբերաբար անցկացվում են ձմեռային տարբեր մարզաձևերի աշխարհի առաջնություններ ու գավաթի էտապներ, ինչպիսիք են դահուկավազքը, բիաթլոնը, չմշկավազքը և այլն։

Էստերսունդը հիմնադրվել է 1786 թվականին որպես Եմթլանդի լենի առևտրային մոնոպոլիա։ Քաղաքի ստեղծման նպատակը կենտրոնական իշխանությունների ցանկությունն էր՝ տեղացի ֆերմերներին ստիպել իրենց ապրանքը մատակարարել Էստերսունդի միջնորդ վաճառողներին, այլ ոչ թե ուղղակի առևտուր անել հարևանների հետ։ Սակայն այս նախաձեռնությունը չի հանդիպել բնակչության աջակցությանը, և Էստերսունդը մնացել է փոքր քաղաք մինչև 19-րդ դարի վերջը[11], երբ երկաթուղու կառուցումը խթան է հանդիսացել քաղաքի զարգացման համար։

Էստերսունդում տիրում է մերձարկտիկական կլիմա (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Dfc)։ Քաղաքի շուրջն ընկած տարածքը, որը Ստուրշյոն լճի անունով կոչվում է Ստուրշյբյուգդեն, հաճախ նկարագրվում է որպես աշխարհի առավել հյուսիսային գյուղատնտեսական տարածաշրջանը ցամաքային կլիմայի տարածքում[12]։

Էստերսունդի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 9.8
(49.6)
10.3
(50.5)
17.8
(64)
20.5
(68.9)
26.6
(79.9)
32.0
(89.6)
33.0
(91.4)
31.7
(89.1)
25.0
(77)
19.7
(67.5)
12.2
(54)
10.8
(51.4)
33.0
(91.4)
Միջին բարձր °C (°F) −2.9
(26.8)
−2.2
(28)
1.4
(34.5)
7.2
(45)
12.6
(54.7)
16.8
(62.2)
19.5
(67.1)
17.9
(64.2)
12.8
(55)
6.3
(43.3)
1.1
(34)
−1.0
(30.2)
7.46
(45.42)
Միջին օրական °C (°F) −5.9
(21.4)
−5.2
(22.6)
−2.1
(28.2)
3.2
(37.8)
8.2
(46.8)
12.5
(54.5)
15.3
(59.5)
14.1
(57.4)
9.8
(49.6)
4.0
(39.2)
−1.1
(30)
−3.7
(25.3)
4.09
(39.36)
Միջին ցածր °C (°F) −8.8
(16.2)
−8.2
(17.2)
−5.6
(21.9)
−0.8
(30.6)
3.8
(38.8)
8.2
(46.8)
11.1
(52)
10.3
(50.5)
6.7
(44.1)
1.6
(34.9)
−3.3
(26.1)
−6.3
(20.7)
0.73
(33.32)
Ռեկորդային ցածր °C (°F) −38.0
(−36.4)
−34.6
(−30.3)
−32.5
(−26.5)
−22.0
(−7.6)
−9.0
(15.8)
−3.0
(26.6)
−1.5
(29.3)
−0.8
(30.6)
−5.2
(22.6)
−17.7
(0.1)
−25.2
(−13.4)
−38.1
(−36.6)
−38.1
(−36.6)
Տեղումներ մմ (դյույմ) 32.1
(1.264)
20.6
(0.811)
22.2
(0.874)
23.0
(0.906)
48.1
(1.894)
62.3
(2.453)
76.3
(3.004)
80.9
(3.185)
55.1
(2.169)
44.1
(1.736)
33.5
(1.319)
36.0
(1.417)
534.2
(21.032)
Միջին ամսական արևային ժամ 30 70 150 202 244 259 257 208 127 83 40 22 1692
Աղբյուր #1: SMHI Temperature Data[13]
Աղբյուր #2: SMHI Precipitation[14]

Էստերսունդում են գտնվում «Յամտլի» թանգարանը, կոմպոզիտոր Վիլհելմ Պետերսոն-Բերգերի տուն-թանգարանը, ինչպես նաև կենդանաբանական այգի։

Քաղաքը եղել է 1994, 1998, 2002 և 2014 թվականների Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ, սակայն մինչ օրս ոչ մի հայտ հաջողության չի հասել։ Սակայն 20-րդ դարի սկզբին Ստոկհոլմում ձյան բացակայության պատճառով մի քանի անգամ Էստերսունդում անցկացվել են Հյուսիսեվրոպական խաղերը, որոնք համարվում են Ձմեռային օլիմպիական խաղերի նախորդներ[15]։

Էստերսունդում 1989, 1993, 1995-1997, 2000, 2002-2006, 2008-2017, 2020-2021 թվականներկն անցկացվել են Բիաթլոնի աշխարհի գավաթի էտապները, իսկ 2008 և 2019 թվականներին՝ նույն մարզաձևի աշխարհի առաջնությունները։

Էստերսունդում կա համանուն ֆուտբոլային ակումբ, որը 2017 թվականին հասել է պատմական հաջողության՝ նվաճելով Շվեդիայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով «Նորչյոպինգին» 4:1 հաշվով և ստացել Եվրոպայի լիգայի ուղեգիր, որտեղ անցել է երեք ընտրական փուլ և դուրս եկել խմբային փուլ։

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2019.
  2. 2,0 2,1 Tätorter 2010Statistics Sweden, 2010. — ISSN 1654-3823
  3. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  4. «Familjen Medelsvensson - The average Swedish family» (PDF). scb.se. Statistics Sweden.
  5. «Östersund - Quality of life included» (PDF). Östersund Municipality. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 29-ին.
  6. «Population in the country, counties and municipalities on 31/12/2008 and Population Change in 2008». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին.
  7. Familjen Medelsvensson — The average Swedish family Statistics Sweden
  8. «Östersund — Quality of life included» (PDF). Östersund Municipality. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 29-ին.. Retrieved 2008-02-29.
  9. Vinterstaden Արխիվացված 2008-07-03 Wayback Machine официальный веб-сайт
  10. «Östersund - Winter City» (PDF). Östersund Municipality. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 29-ին.
  11. Jacobsson, Hans (1992). «Östersunds tillkomst» (in Swedish) in Sten Rentzhog: Jämten 1993, p. 140—145
  12. Nils Åsling (2004). «Ostlandets historia — från fäboddrift till Milkoland» (in Swedish) in Henrik Zipsane: Jämten 2005, p.74.
  13. «SMHI Monthly Data 2002–2020» (շվեդերեն). SMHI. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  14. «Tullus D nederbörd» (շվեդերեն). SMHI. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  15. «The Nordic Games: Precursor To The Olympic Winter Games» (PDF). LA84 Foundation. 2002. http://www.la84foundation.org/OlympicInformationCenter/OlympicReview/2002/OREXXVII43/OREXXVII43zu.pdf Արխիվացված 2010-12-07 Wayback Machine. Retrieved 2008-10-24.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստերսունդ» հոդվածին։