Էռնեստ Բոգարտ
Էռնեստ Բոգարտ | |
---|---|
Ծնվել է | մարտի 16 (28), 1870 կամ մարտի 16, 1870[1] Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 4, 1958[1] (88 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Փրինսթոնի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2][3] |
Գիտական ղեկավար | Johannes Conrad?[4] |
Էռնեստ Լադլոու Բոգարտ (անգլ.՝ Ernest Ludlow Bogart, մարտի 16 (28), 1870 կամ մարտի 16, 1870[1], Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 4, 1958[1]), ամերիկացի տնտեսագետ, Իլինոյսի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1931 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էռնեստը ծնվել է 1870 թվականի մարտի 16-ին Նյու Յորքի Յոնկերս քաղաքում[5]։
1886 թվականին Բոգարտն ընդունվել է և 1890 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան Փրինսթոնի համալսարանում, 1891-1893 թվականներին եղել է անգլերենի ուսուցիչ Փենսիլվանիա նահանգի Ուիլքս Բարեի Հիլման ակադեմիայում[6]։ 1896 թվականին ստացել է Փրինսթոնի համալսարանի արվեստի մագիստրոսի աստիճան, 1897 թվականին Բոգարտը փիլիսոփայության դոկտորի աստիճան ստացել է Հալլե Վիտենբերգի համալսարանում[5]։
1896-1897 թվականներին սոցիոլոգիա է դասավանդել Փրինսթոնի համալսարանում[6]։ 1898 թվականին եղել է Սմիթ քոլեջի տնտեսագիտության և սոցիոլոգիայի պրոֆեսորի ասիստենտ[6]։ 1898-1900 թվականներին եղել է Ինդիանայի համալսարանի տնտեսագիտության և սոցիոլոգիայի պրոֆեսորի ասիստենտ, 1900-1905 թվականներին դասավանդել է Օբերլինի քոլեջում։ 1906-1909 թվականներին եղել է տնտեսագիտության պրոֆեսորի ասիստենտ, իսկ 1909-1941 թվականներին՝ տնտեսագիտության պրոֆեսոր Փրինսթոնի համալսարանում։ Բացի այդ, Էռնեստը 1919-1920 թվականներին եղել է Ջորջթաունի դիվանագիտական ծառայության դպրոցում բանկային գործի և ֆինանսների պրոֆեսոր, 1920-1938 թվականներին՝ Իլինոյսի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1929-1930 թվականներին՝ Կլերմոնտի քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր, ամառային նստաշրջաններում հրավիրված պրոֆեսոր Կոլումբիայի համալսարանում, Կալիֆոռնիայի համալսարանում, Տեխասի համալսարանում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1938 թվականին հրաժարական է տվել՝ դառնալով Իլինոյսի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր[5]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1918 թվականին եղել է Պետական տեղեկատվության կոմիտեի անդամ, ապա 1918 թվականին՝ ԱՄՆ Առևտրի պալատի հետազոտությունների բյուրոյում, 1919-1920 թվականներին՝ տարածաշրջանային տնտեսագետ և արտաքին առևտրի հարցերով խորհրդական ԱՄՆ Պետդեպարտամենտում։ 1920 թվականից եղել է Ազգային տնտեսական լիգայի խորհրդատվական խորհրդում, 1920 թվականին՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտի պատվիրակ արտաքին առևտրի խորհրդի կոնգրեսում, 1924 թվականից՝ կայուն դրամական ասոցիացիայի խորհրդատվական կոմիտեում, 1933 թվականին՝ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Առևտրի պալատի կոմիտեում, 1933 թվականին՝ գործազրկության հարցերով կառավարական հանձնաժողովում, 1934 թվականից՝ տնտեսագետների ազգային դրամավարկային հանձնաժողովում։ Բոգարտը Ազգային պարկերի ասոցիացիայի անդամ էր, Տնտեսագիտության ընկերության անդամ, Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ[6], Արտաքին քաղաքականության ասոցիացիայի անդամ, Իրանամերիկյան ասոցիացիայի անդամ, 1922-1923 թվականներն Իրանի կառավարության խորհրդական, և 1931 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ և Ֆի Բետա Կապպա, Բետա Գամմա Սիգմա, Դելտ Սիգմա Պի և Ֆի Կապպա Էփսիլյոն ընկերությունների անդամ[5]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bogart E.L. Die Finanzverhältnisse der Einzelstaaten der nordamerikanischen Union — Jena : G. Fischer, 1897
- Bogart E.L. The housing of the working people in Yonkers — New York: Macmillan Company, 1898
- Bogart E.L. The machinists' strike, 1900 — New Haven, 1900
- Bogart E.L. Trial bibliography and outline of lectures on the financial history of the United States — Oberlin, Ohio: The News printing company, 1901
- Bogart E.L. The steel strike — S.l., 1902
- Bogart E.L. The economic history of the United States — New York : Longmans, Green, and Co., 1908, © 1907
- Экономическая история Соединенных штатов — М. : Экономическая жизнь, 1927. — 428 с.
- Bogart E.L. Financial history of Ohio — Urbana-Champaign, Illinois, Published by the University, 1912
- Bogart E.L. Exercise book in economic history of the United States — New York,Chicago, Longmans, Green, and Co., 1914
- Bogart E.L. Business economics — Chicago: La Salle extension university, 1915
- Bogart E.L. Readings in the economic history of the United States — New York, Longmans, Green and Co., 1916
- Bogart E.L. Historical novels in American history, 1917
- Bogart E.L. Direct costs of the present war — New York: Oxford University Press, 1918
- Bogart E.L. Economic aspects of the war. Selected source material dealing with the economic aspects of the war — Philadelphia, McKinley Publishing Company, 1919
- Bogart E.L. The centennial history of Illinois. Editor-in-chief: Clarence Walworth Alvord — Springfield: The Commission, 1918—1920, 1920
- Bogart E.L. The modern commonwealth, 1893—1918 — Springfield, Illinois Centennial commission, 1920
- Bogart E.L. The industrial state, 1870—1893 — Springfield, Illinois Centennial commission, 1920
- Bogart E.L. War costs and their financing; a study of the financing of the war and the after-war problems of debt and taxation — New York, D. Appleton and company, 1921
- Bogart E.L. Internal improvements and state debt in Ohio; an essay in economic history — New York, Longmans, Green and Co., 1924
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 The University of Illinois at Urbana-Champaign Meet the faculty: ERNEST L. BOGART // Daily Illini, November 29, 1938.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Personal Notes // The ANNALS of the American Academy of Political and Social Science, vol. 12, no. 2. — September 1898. — P. 87—92. —
|