Jump to content

Էուխենիո Դերբես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էուխենիո Դերբես
Eugenio González Derbez
Ծնվել էսեպտեմբերի 2, 1962(1962-09-02)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունTelevisa San Ángel? և Մեքսիկայի կինեմատոգրաֆիական ինստիտուտ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, գրող, կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
Ժանրերկատակերգություն
Ծնողներմայր՝ Silvia Derbez?
Ամուսին(ներ)Վիկտորյա Ռուֆֆո և Alessandra Rosaldo?
Համատեղ ապրող(ներ)Sarah Bustani? և Dalilah Pérez?
Երեխա(ներ)Այսլին Դերբես, Vadhir Derbez?, José Eduardo Derbez? և Aitana Derbez?
Պարգևներ և մրցանակներ

Էուխենիո Ալեքսանդրինո Գոնսալես Դերբես (իսպ.՝ Eugenio Alexandrino González Derbez, սեպտեմբերի 2, 1962(1962-09-02)[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էուխենիո Դերբեսը ծնվել է աստղերի ընտանիքում։ Մայրը հայտնի մեքսիկացի դերասանուհի Սիլվիա Դերբեսն է, իսկ հայրը գրող, հրապակախոս Էուխենիո Գոնսալես Սալասն է։ Վաղ մանկության տարիներից ծանոթ է եղել ստեղծագործ մտավորականության հետ, ժամանակն անց է կացրել թատրոնների կուլիսներում և նկարահանման հրապարակներում։ 12 տարեկանում հայտնվել է հեռուստատեսությունում՝ հուռաստանովելում կատարել է երկրորդական դեր, որին հաջորդել են մի քանի աննշան աշխատանքներ հեռուստատեսությունում[3]։

Դպրոցական տարիներին հաճախել է պարի, երաժշտության և վոկալի, որը հետագայում օգտակար է եղել նրան։ 19 տարեկանում վերջնականապես ընտրել է իր մասնագիտությունը և ընդուվել դերասանական դասընթացների, որից հետո դարձել թատրոնի դերասան։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էուխենիո Դերբեսի առաջին կինը իր գործընկերուհին էր՝ դերասանուհի Վիկտորյա Ռուֆֆոն, ով ավելի հայտնի է Ռուսաստանում «Ուղղակի Մարիա» հեռուստասերիալի գլխավոր դերով։ Նրանք ամուսնացել են 1992 թվականին, ամուսնությունը տևել է 5 տարուց պակաս, որի ժամանակ ծնվել է նրանց տղան՝ Խոսե Էդուարդո Դերբեսը[4]։

2012 թվականին դերասանը ամուսնացել է մոդել և դերասանուհի, «Sentidos Opuestos» խմբի նախկին մեներգչուհի Ալեքսանդրա Ռոսալդոյի հետ։ Նորապսակները շքեղ հարսանիք են արել, որին հրավիրվել էր 700 հյուր։ Այս միությունից ծնվել է նրանց աղջիկը՝ Այտանան։ Ընտանիքն ապրում է Լոս Անջելսում։

Դերասանն արտաամուսնական կապից ունի ևս 2 երեխա, բայց նրանք ճանաչված ժառանգներն են՝ տղան՝ Վադիրը և աղջիկը՝ Այսլին։

Խոսե Էդուարդոն, Վադիրը և Այսլին գնացել են հոր հետքերով և հաջողություններ են ունեցել կինոյում։

Էուխենիո Դերբեսը ակտիվորեն բարեգործական գործունեություն է ծավալում։ Նա մեծ ուշադրություն է դարձնում առողջությանը և մի քանի տարի առաջ համալրել է բուսակերների շարքերը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անուն Օրիգինալ անուն Դեր
2007 Հարազատ Հայրիկ Padre Nuestro
2007 Նույն լուսնի տակ Under the Same Moon Էնրիկե
2008 Չիհուահուան Բևեռլի Հիլզից Beverly Hills Chihuahua
2011 Այդքան տարբեր երկվորյակներ Jack and Jill
2012 Դժվար տարիք Girl in Progress
2013 Հրահանգները ներառված չեն Instructions Not Included Վալենտին Բրավո
2016 Հրաշքներ երկնքից Miracles from Heaven
2017 Ինչպես դառնալ լատինացի սիրահար How to Be a Latin Lover
2017 Գեոփոթորիկ Geostorm Էռնանդես
2018 Նավից դուրս Overboard Լեոնարդո Մոտեներգո
2018 Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները The Nutcracker and the Four Realms Ծաղիկներ երկրի արքա
2019 Դորան և կորուսյալ քաղաքը Dora and the Lost City of Gold Ալեքսանդրո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. «Эухенио Дербес». 24SMI (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Эухенио Дербес: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]