Էուխենիո Դերբես
![]() Eugenio González Derbez | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1962[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, գրող, կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ժանրեր | կատակերգություն |
Ծնողներ | մայր՝ Silvia Derbez? |
Ամուսին(ներ) | Վիկտորյա Ռուֆֆո և Alessandra Rosaldo? |
Համատեղ ապրող(ներ) | Sarah Bustani? և Dalilah Pérez? |
Երեխա(ներ) | Այսլին Դերբես, Vadhir Derbez?, José Eduardo Derbez? և Aitana Derbez? |
Պարգևներ և մրցանակներ | |
Էուխենիո Ալեքսանդրինո Գոնսալես Դերբես (իսպ.՝ Eugenio Alexandrino González Derbez, սեպտեմբերի 2, 1962[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էուխենիո Դերբեսը ծնվել է աստղերի ընտանիքում։ Մայրը հայտնի մեքսիկացի դերասանուհի Սիլվիա Դերբեսն է, իսկ հայրը գրող, հրապակախոս Էուխենիո Գոնսալես Սալասն է։ Վաղ մանկության տարիներից ծանոթ է եղել ստեղծագործ մտավորականության հետ, ժամանակն անց է կացրել թատրոնների կուլիսներում և նկարահանման հրապարակներում։ 12 տարեկանում հայտնվել է հեռուստատեսությունում՝ հուռաստանովելում կատարել է երկրորդական դեր, որին հաջորդել են մի քանի աննշան աշխատանքներ հեռուստատեսությունում[3]։
Դպրոցական տարիներին հաճախել է պարի, երաժշտության և վոկալի, որը հետագայում օգտակար է եղել նրան։ 19 տարեկանում վերջնականապես ընտրել է իր մասնագիտությունը և ընդուվել դերասանական դասընթացների, որից հետո դարձել թատրոնի դերասան։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էուխենիո Դերբեսի առաջին կինը իր գործընկերուհին էր՝ դերասանուհի Վիկտորյա Ռուֆֆոն, ով ավելի հայտնի է Ռուսաստանում «Ուղղակի Մարիա» հեռուստասերիալի գլխավոր դերով։ Նրանք ամուսնացել են 1992 թվականին, ամուսնությունը տևել է 5 տարուց պակաս, որի ժամանակ ծնվել է նրանց տղան՝ Խոսե Էդուարդո Դերբեսը[4]։
2012 թվականին դերասանը ամուսնացել է մոդել և դերասանուհի, «Sentidos Opuestos» խմբի նախկին մեներգչուհի Ալեքսանդրա Ռոսալդոյի հետ։ Նորապսակները շքեղ հարսանիք են արել, որին հրավիրվել էր 700 հյուր։ Այս միությունից ծնվել է նրանց աղջիկը՝ Այտանան։ Ընտանիքն ապրում է Լոս Անջելսում։
Դերասանն արտաամուսնական կապից ունի ևս 2 երեխա, բայց նրանք ճանաչված ժառանգներն են՝ տղան՝ Վադիրը և աղջիկը՝ Այսլին։
Խոսե Էդուարդոն, Վադիրը և Այսլին գնացել են հոր հետքերով և հաջողություններ են ունեցել կինոյում։
Էուխենիո Դերբեսը ակտիվորեն բարեգործական գործունեություն է ծավալում։ Նա մեծ ուշադրություն է դարձնում առողջությանը և մի քանի տարի առաջ համալրել է բուսակերների շարքերը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անուն | Օրիգինալ անուն | Դեր |
---|---|---|---|
2007 | Հարազատ Հայրիկ | Padre Nuestro | |
2007 | Նույն լուսնի տակ | Under the Same Moon | Էնրիկե |
2008 | Չիհուահուան Բևեռլի Հիլզից | Beverly Hills Chihuahua | |
2011 | Այդքան տարբեր երկվորյակներ | Jack and Jill | |
2012 | Դժվար տարիք | Girl in Progress | |
2013 | Հրահանգները ներառված չեն | Instructions Not Included | Վալենտին Բրավո |
2016 | Հրաշքներ երկնքից | Miracles from Heaven | |
2017 | Ինչպես դառնալ լատինացի սիրահար | How to Be a Latin Lover | |
2017 | Գեոփոթորիկ | Geostorm | Էռնանդես |
2018 | Նավից դուրս | Overboard | Լեոնարդո Մոտեներգո |
2018 | Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները | The Nutcracker and the Four Realms | Ծաղիկներ երկրի արքա |
2019 | Դորան և կորուսյալ քաղաքը | Dora and the Lost City of Gold | Ալեքսանդրո |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Эухенио Дербес»։ 24SMI (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-20
- ↑ «Эухенио Дербес: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ.»։ Вокруг ТВ (անգլերեն)։ Վերցված է 2020-10-20