Վիկտորյա Ռուֆֆո
María Victoria Eugenia Guadalupe Martínez del Río Moreno-Ruffo | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 31, 1962[1] (63 տարեկան) կամ մայիսի 31, 1961[2] (64 տարեկան) |
| Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, հաղորդավար և թատրոնի դերասանուհի |
| Ամուսին(ներ) | Էուխենիո Դերբես և Omar Fayad?[3] |
| Երեխա(ներ) | José Eduardo Derbez?, Anuar Fayad? և Victoria Fayad? |
| victoriaruffoweb.com | |
Վիկտորյա Ռուֆֆո (իսպաներեն` Victoria Ruffo, ամբողջ անունը` Մարիա Վիկտորյա Էուխենիա Գվադելուպե Մարտինես դել Ռիո Մորենո Ռուֆֆո (María Victoria Eugenia Guadalupe Martínez del Río Moreno Ruffo), մայիսի 31, 1962[1] կամ մայիսի 31, 1961[2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորյա Ռուֆֆոն ծնվել է Մեխիկոյում։ Բացի նրանից, ընտանիքում մեծանում էին նաև նրա երկու քույրերը` Մարսելան, ով այժմ պրոդյուսեր է և Գաբրիելան, ով աշխատում է հեռուստատեսությունում։ Իր ստեղծագործական կյանքը Վիկտորյան սկսել է 1980 թվականից, երբ նկարահանվել է «Բժշկի խնդիրները» հեռուստանովելում։ Շուտով նկարահանվել է նաև «Վիկտորյա» (1987թ.) և «Պարզապես Մարիա» (1989թ.) հեռուստասերիալներում։ Վերջինս նրան մեծ ճանաչում բերեց նաև ԱՊՀ երկրներում։
2005 թվականին նա նկարահանվել է «Խորթ մայրը» հեռուստանովելում, կատարելով Մարիա Ֆերնանդեսի դերը։ Ներկայումս Վիկտորյա Ռուֆֆոն հաջողությամբ համատեղում է աշխատանքը թատրոնում և հեռուստասերիալներում։ Նա հանդիսանում է Televisa և Telemundo ընկերությունների ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորյա Ռուֆֆոն առաջին անգամ ամուսնացել է հայտնի մեքսիկական դերասանուհի Սիլվիա Դերբեսի որդու` Էուխենիո Դերբեսի հետ։ Նրանք ծանոթացել էին «Պարզապես Մարիա» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, երբ Էուխենիոն այցելում էր սերիալում նկարահանվող մորը, իսկ Վիկտորյան այդ ժամանակ կատարում էր սերիալի գլխավոր դերը։ 1992 թվականին ծնվել է նրանց որդին, այժմ դերասան` Խոսե Էդուարդո Դերբեսը։ Նրանց ամուսնությունը լուծարվեց 1996 թվականին։
2001 թվականին Վիկտորյան ամուսնացել է մեքսիկական քաղաքական գործիչ Օմար Ֆայյադ Մենեսեսի հետ։ 2004 թվականին ծնվել են նրանց երկվորյակ դուստրերը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
|---|---|---|---|
| 1980 | Բժշկի խնդիրները | Conflictos de un médico | - |
| 1980 | Անվախ մարդը | El hombre sin miedo | Լաուրա |
| 1980 | Ապրում եմ կարմիր լույսի մեջ | Al rojo vivo | Պիլար Ալվարես |
| 1981 | Սիրիր ինձ ընդմիշտ | Quiéreme siempre | Ջուլիա |
| 1983 | Գիշատիչը | La fiera | Նատալի Ռամինես |
| 1985 | Խուանա Իրիս | Juana Iris | Խուանա Իրիս |
| 1986 | Դաժան մարդը | Un hombre violento | Սյուզաննա |
| 1987 | Վիկտորյա | Victoria | Վիկտորյա Մարտինես |
| 1989 | Պարզապես Մարիա | Simplemente María | Մարիա Լոպես |
| 1993 | Քմահաճույք | Capricho | Քրիստինա Մոնտանո |
| 1995 | Խեղճ հարուստ աղջիկը | Pobre niña rica | Կոնսուելո Գարսիա-Մորա |
| 1998 | Ապրում եմ հանուն Ելենայի | Vivo por Elena | Ելենա |
| 2000 | Գրկիր ինձ ամուր | Abrázame muy fuerte | Քրիստինա Ալվարես Ռիվաս դե Ռիվերո |
| 2005 | Խորթ մայրը | La madrastra | Մարիա Ֆերնանդես Ակունա |
| 2007 | Վիկտորյա | Victoria | Վիկտորյա դե Մենդոսա |
| 2008 | Հանուն սիրո | En nombre del amor | Մակարենա Էսպինոզա դե լոս Մոնտերոս |
| 2010 | Սիրո հաղթհանդեսը | Triunfo del amor | Վիկտորյա Սանդովալ |
| 2012 | Արցունքների թագը | Corona de lágrimas | Ռեֆուխիո Չավերո |
| 2014 | Չսիրվածը | La Malquerida | Քրիստինա Բենավենտե դե Դոմինգես |
| 2016 | Ամազոնուհիները | Las amazonas | Ինես |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Ռուֆֆո» հոդվածին։ |
| ||||||||||