Էշթոն Քարթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էշթոն Քարթեր
անգլ.՝ Ashton Carter
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 24, 1954(1954-09-24)[1][2]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 24, 2022(2022-10-24)[3] (68 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի քոլեջ, Էդինբուրգի համալսարան, Սուրբ Հովհաննեսի քոլեջ, Abington Senior High School? և Trumbull College?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ֆիզիկոս
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն, MIT Center for International Studies?, Ֆերմիլաբ և Brookhaven National Laboratory?
ԱմուսինClayton Spencer?
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ-ի պաշտպանության նախարար, United States Deputy Secretary of Defense?, Assistant Secretary of Defense for Global Strategic Affairs? և Under Secretary of Defense for Acquisition and Sustainment?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
Ստորագրություն
Изображение автографа
 Ashton Carter Վիքիպահեստում
ԱՄՆ պաշտպանության նախարարության խորհրդանշանը
ԱՄՆ պաշտպանության նախարարի դրոշը

Էշթոն Բոլդուին Քարթեր (անգլ.՝ Ashton Baldwin Carter, սեպտեմբերի 24, 1954(1954-09-24)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 2022(2022-10-24)[3], Բոստոն, ԱՄՆ), ամերիկյան քաղաքական գործիչ և ֆիզիկոս, անվտանգության քաղաքականության փորձագետ։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար 2015 թվականի փետրվարի 17-ից[5]։ Քարթերը պաշտոնավարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ մաս կազմելով նրա վարչակազմի։ Քարթերի նախորդն ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում եղել է Չաք Հեյգելը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավրի աստիճան է ստացել Եյլի համալսարանում՝ միջնադարյան պատմության և տեսական ֆիզիկայի գծով[6][7][8]։ Տեսական ֆիզիկայի բնագավառում գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է որպես Ռոդսի կրթաթոշակառու՝ Օքսֆորդի համալսարանում[8]։ Դասավանդել է Հարվարդի համալսարանում, ինչպես նաև Սթենֆորդի համալսարանում[9]։ Աշխատել է որպես անվտանգության քաղաքականության խորհրդատու, մասնավորապես՝ Գոլդման Սաքսում (անգլ.՝ Goldman Sachs:

1993—1996 թվականներին աշխատել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմում՝ որպես ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ անվտանգության միջազգային քաղաքականության հարցերով օգնական[10]։

Բարաք Օբամայի վարչակազմում աշխատել է հետևյալ պաշտոններում.

  • 2009 թվականի ապրիլի 29-ից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 5-ը՝ պաշտպանության նախարարի տեղակալ ձեռքբերումների, թիկունքային ապահովման և տեխնոլոգիաների գծով. այդ պաշտոնում պատասխանատու էր սպառազինությունների գնումների համար[10],
  • 2011 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 3-ը պաշտոնավարել է որպես ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[10]։

2014 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման ներկայացրեց Քարթերի թեկնածությունը՝ որպես ԱՄՆ պաշտպանության նախարար։ ԱՄՆ Սենատը 2015 թվականի փետրվարին հաստատեց Քարթերի թեկնածությունը։

Ուկրաինայի արևելքում զինված բախման (տե՛ս Պատերազմ Ուկրաինայի արևելքում) կապակցությամբ, Էշթոն Քարթերը հայտարարել է, որ միջազգային հանրության հիմնական ջանքերը պետք է հանգեն նրան, որպեսզի տնտեսական և քաղաքական ճնշում գործադրվի Ռուսաստանի վրա[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Ashton Carter, defense secretary under Obama, dies at 68 // CBS NewsCBS Broadcast Center: 2022.
  4. https://www.aps.org/programs/honors/prizes/burton.cfm
  5. 5,0 5,1 Сенат США утвердил Эштона Картера на посту министра обороны — портал новостей LB.ua
  6. «Why Obama's New Defense Nominee Ashton Carter Likes 'Charmed Quarks'». ABC News.
  7. «Ashton Carter Fast Facts». CNN. 2014 թ․ դեկտեմբերի 11.
  8. 8,0 8,1 Rebecca Shimoni Stoil, Obama names Ashton Carter as next defense secretary, The Times of Israel, December 5, 2014
  9. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Ashton B. Carter». harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:ԱՄՆ պաշտպանության նախարարներ Կաղապար:Բարաք Օբամայի վարչակազմ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշթոն Քարթեր» հոդվածին։