Էմմա Բեգիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Բեգիջանյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1954(1954-09-17) (69 տարեկան)
Թեհրան, Իրան
Բնակության վայր(եր)Հայաստան
Քաղաքացիություն Իրան և  Հայաստան
Մասնագիտությունարևելագետ, թարգմանչուհի, իրանագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, ՌԱՀՀԿ, Ազգ և Հայաստանի Հանրապետություն
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1976)

էմմա Խանբաբայի Բեգիջանյան (սեպտեմբերի 17, 1954(1954-09-17), Թեհրան, Իրան), իրանագետ, արևելագետ, թարգմանչուհի։ Հայաստանի գրողների միության անդամ (2013)։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Բեգիջանյանը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 17-ին, Թեհրանում։ Հայրենադարձվել է 1970 թվականին։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պարսից լեզվի և գրականության բաժինը։ 1977-1991 թվականներին դասավանդել է նույն համալսարանում, 1991-1993 թվականներին աշխատել «Հայ համակարգիչ» կենտրոնի վերլուծական բաժնում, 1994-1997 թվականներին՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Զբաղվում է Իրանի և Միջին Արևելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ և, որպես քաղաքական մեկնաբան, աշխատել մի շարք օրաթերթերում («Ազգ», «Լրագիր», «Ազգ Արցախ» «Հայաստանի Հանրապետություն»)։ Եղել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի «Փարսիան» երկլեզու պարբերականի խմբագիրը։ Թարգմանում է ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները պարսկերեն և իրանցի գրողներինը՝ հայերեն[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները («Ջրի խնդիրը Միջին Արևելքում», Երևան, 1995, «Իրանի աշխարհագրական դիրքը և Հայաստանը», Երևան, 1995) վերաբերում են Իրանի և Միջին Արևելքի քաղաքական գործընթացների հիմնախնդիրներին, իսկ «Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների հարցի շուրջ» (Երևան, 2001) մենագրությունում ներկայացրել է իրանա-ադրբեջանական հարաբերությունների սկզբնավորումն ու ընթացքը ինչպես 20-րդ դարի սկզբին, երբ Օսմանյան Թուրքիայի ջանքերով սկսվեց Ադրբեջան պետության ձևավորման գործընթացը, այնպես էլ խորհրդային և հետխորհրդային շրջաններում։ Այդ համատեքստում անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին և հայ-իրանական առնչություններին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրանյան աղբյուրները և տեսակետները հայոց մեծ եղեռնի մասին, Երևան, 2011[2][3]։
  • Իսլամական հեղափոխությունը և ապագայի հեռանկարները։ Միջազգային համաժողով։ Երևան։ ՀԳՄ, 2010, 273 էջ[4]։
  • Իրաքի իրադարձությունների և զարգացումների վերլուծությունը, Երևան, 2004[5]։
  • Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների շուրջ, Երևան, 2001[6][7]։
  • Իրանական ատոմային ծրագիրը մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի համատեքստում։ Վերլուծական անդրադարձ թիվ 11։ Հուլիս 1995։ Երևան։ Ա. հ., 1995, 22 էջ[8]։
  • Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և Հայաստանը։ Մենագրություն, հունվար 1995։ Երևան։ Ա. հ., 1995, 21 էջ[9]։
  • Ջրի խնդիրը Միջին Արևելքում։ Մենագրություն։ Մայիս 1995[10]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ազարյազդի Մեհդի։ Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2016.

Հատոր 1. Հեքիաթներ «Քալիլա և Դիմնայից».- 136 էջ։ Հատոր 2. «Մարզբաննամեի» հեքիաթներից.- 152 էջ։ Հատոր 3. Հեքիաթներ։ «Ղաբուսնամեից և Սենդբադնամեից».- 144 էջ։ Հատոր 4. «Գոլեստանի ու մոլեստանի հեքիաթներ».- 136 էջ։ Հատոր 6. «Շեյխ Աթթարի հեքիաթներից».- 2017.- 150 էջ։

  • Գրին Էլդա։ Ձեռքերը։ Պատմվածք.- Երևան։ Զանգակ-97, 2010.- 160 էջ.- (Պարսկերեն թարգմանությունը)։
  • ժամանակակից իրանական դրամատուրգիա.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2017.- 368 էջ։
  • Ինչու՞ էր ծովը փոթորկվել.- Երևան։ Էդիթ Պրինտ, Ա.թ.- 205 էջ։
  • Կարապետյան-Կունդակջեան Արմինե։ Ի՞նչ է գրվել Իրանում հայոց ցեղասպանության տարիներին /Թարգմ.՝ Ա. Կարապետեան-Աբնուսեան, Է. Բեգիջանյան.- Երևան։ Հեղ. հրատ., 2012.- 260 էջ։
  • Մոլավի։ Մասնավիի պատումներ-3.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2012.- 144 էջ։
  • Մոլավի։ Մասնավիի պատումներ-4.- Երևան։ Էդիտ Պրինտ, 2015.- 151 էջ։
  • Ոտնահետքեր ծովափին (Ժամանակակից հայ արձակագիրներ).- Երևան։ Հայաստան, 2011․- 128 էջ[11]։։
  • Ջահանգիրյան Աբբաս։ Ֆարաբի։ Վիպակ.- Երևան։ Հայաստան (Գրական հայրենիք), 2009.- 80 էջ։
  • Քարի այգին.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2016.- 232 էջ։
  • Օմար Խայամ։ Քառյակներ /Թարգմ.՝ Լ. Բլբուլյան; Տողացիները պարսկերենից՝ Է. Բեգիջանյանի.- Երևան։ Անտարես, 2018.- 373 էջ.- (Պարտադիր ընթերցանություն)։ Վերատպությունը տե՛ս Քառյակներ.- Երևան։ Անտարես, 2021.- 380 էջ։
  • Ծիածան (Ժամանակակից հայ արձակագիրները պարսկերեն), Երևան, 2012։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էմմա Բեգիջանյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. Բեգիջանյան, Էմմա (2011). Իրանական տեսակետները Հայոց ցեղասպանության մասին. ԷՊ. ISBN 9789939523422.
  3. Բեգիջանյան, Էմմա (2011). Սաֆրաստյան, Ռուբեն Արամի (ed.). Իրանական տեսակետները հայոց ցեղասպանության մասին. Երևան: Էդիթ Պրինտ.
  4. Բեգիջանյան, Էմմա, ed. (2010). Իսլամական հեղափոխությունը և ապագայի հեռանկարները։ Միջազգային համաժողով. Երևան: ՀԳՄ.
  5. Բեգիջանյան, Էմմա Խ (2004). Իրաքյան իրադարձությունների ու զարգացումների վերլուծություններ (1994-2004). Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ.
  6. Բեգիջանյան, Էմմա (2001 թ․ հունվարի 1). Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների հարցի շուրջ. Սուրբ-Սեր. ISBN 9789993086710.
  7. Բեգիջանյան, Էմմա (2001). Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների հարցի շուրջ. "Անանիա Շիրակացի" միջազգային հարաբերությունների համալսարան. Երևան: Սուրբ-Սեր. ISBN 9789993086710.
  8. Բեգիջանյան, Էմմա (1995). Իրանական ատոմային ծրագիրը մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի համատեքստում։ Վերլուծական անդրադարձ թիվ 11։ Հուլիս 1995. Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն. Երևան: Ա. հ.
  9. Բեգիջանյան, Էմմա (1995). Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և Հայաստանը։ Մենագրություն, հունվար 1995. Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն. Երևան: Ա. հ.
  10. Բեգիջանյան, Էմմա (1995). Ջրի խնդիրը Միջին Արևելքում։ Մենագրություն։ Մայիս 1995. Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն. Երևան: Ա. հ.
  11. Վարդումյան, Հովիկ Սարիբեկի; Կարապետյան, Արմինե, eds. (2011). Ոտնահետքեր ծովափին։ Պատմվածքներ. Translated by Բեգիջանյան, Էմմա. Երևան: Հայաստան.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։