Էմմա Բեգիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա Բեգիջանյան
Ծնվել է սեպտեմբերի 17, 1954(1954-09-17) (64 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Մասնագիտություն արևելագետ և թարգմանիչ
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Iran.svg Իրան
Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Երևանի պետական համալսարան
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն

էմմա Խանբաբայի Բեգիջանյան (սեպտեմբերի 17, 1954(1954-09-17), Թեհրան, Իրան), իրանագետ, արևելագետ, թարգմանչուհի։ Հայաստանի գրողների միության անդամ (2013): Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Բեգիջանյանը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 17-ին, Թեհրանում: Հայրենադարձվել է 1970 թվականին։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պարսից լեզվի և գրականության բաժինը։ 1977-1991 թվականներին դասավանդել է նույն համալսարանում, 1991-1993 թվականներին աշխատել «Հայ համակարգիչ» կենտրոնի վերլուծական բաժնում, 1994-1997 թվականներին՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Զբաղվում է Իրանի և Միջին Արևելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ և, որպես քաղաքական մեկնաբան, աշխատել մի շարք օրաթերթերում («Ազգ», «Լրագիր», «Ազգ Արցախ» «Հայաստանի Հանրապետություն»)։ Եղել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի «Փարսիան» երկլեզու պարբերականի խմբագիրը: Թարգմանում է ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները պարսկերեն և իրանցի գրողներինը՝ հայերեն[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները («Ջրի խնդիրը Միջին Արևելքում», Երևան, 1995, «Իրանի աշխարհագրական դիրքը և Հայաստանը», Երևան, 1995) վերաբերում են Իրանի և Միջին Արևելքի քաղաքական գործընթացների հիմնախնդիրներին, իսկ «Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների հարցի շուրջ» (Երևան, 2001) մենագրությունում ներկայացրել է իրանա-ադրբեջանական հարաբերությունների սկզբնավորումն ու ընթացքը ինչպես 20-րդ դարի սկզբին, երբ Օսմանյան Թուրքիայի ջանքերով սկսվեց Ադրբեջան պետության ձևավորման գործընթացը, այնպես էլ խորհրդային և հետխորհրդային շրջաններում։ Այդ համատեքստում անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին և հայ-իրանական առնչություններին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրանյան աղբյուրները և տեսակետները հայոց մեծ եղեռնի մասին, Երևան, 2011[2][3]։
  • Իսլամական հեղափոխությունը և ապագայի հեռանկարները: Միջազգային համաժողով: Երևան: ՀԳՄ, 2010, 273 էջ[4]:
  • Իրաքի իրադարձությունների և զարգացումների վերլուծությունը, Երևան, 2004[5]։
  • Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների շուրջ, Երևան, 2001[6][7]։
  • Իրանական ատոմային ծրագիրը մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի համատեքստում: Վերլուծական անդրադարձ թիվ 11: Հուլիս 1995: Երևան: Ա. հ., 1995, 22 էջ[8]:
  • Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և Հայաստանը: Մենագրություն, հունվար 1995: Երևան: Ա. հ., 1995, 21 էջ[9]:
  • Ջրի խնդիրը Միջին Արևելքում: Մենագրություն: Մայիս 1995[10]:

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծիածան (Ժամանակակից հայ արձակագիրները պարսկերեն), Երևան, 2012։
  • Մոլավի, Մասնավիի պատումները, Երևան, 2012։
  • Ոտնահետքեր ծովափին (Ժամանակակից հայ արձակագիրներ), Երևան, 2011[11]:
  • Աբբաս Ջահանգիրյան, Ֆարաբի (վիպակ), Երևան, 2010։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էմմա Բեգիջանյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. Բեգիջանյան Էմմա (2011)։ Իրանական տեսակետները Հայոց ցեղասպանության մասին (հայերեն)։ ԷՊ։ ISBN 9789939523422 
  3. Բեգիջանյան Էմմա (2011)։ Սաֆրաստյան Ռուբեն Արամի, ed.։ Իրանական տեսակետները հայոց ցեղասպանության մասին։ Երևան: Էդիթ Պրինտ 
  4. Բեգիջանյան Էմմա, ed. (2010)։ Իսլամական հեղափոխությունը և ապագայի հեռանկարները: Միջազգային համաժողով։ Երևան: ՀԳՄ 
  5. Բեգիջանյան Էմմա Խ (2004)։ Իրաքյան իրադարձությունների ու զարգացումների վերլուծություններ (1994-2004)։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ 
  6. Բեգիջանյան Էմմա (2001-01-01)։ Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների հարցի շուրջ (հայերեն)։ Սուրբ-Սեր։ ISBN 9789993086710 
  7. Բեգիջանյան Էմմա (2001)։ Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների հարցի շուրջ։ "Անանիա Շիրակացի" միջազգային հարաբերությունների համալսարան։ Երևան: Սուրբ-Սեր։ ISBN 9789993086710 
  8. Բեգիջանյան Էմմա (1995)։ Իրանական ատոմային ծրագիրը մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի համատեքստում: Վերլուծական անդրադարձ թիվ 11: Հուլիս 1995։ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն։ Երևան: Ա. հ 
  9. Բեգիջանյան Էմմա (1995)։ Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և Հայաստանը: Մենագրություն, հունվար 1995։ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն։ Երևան: Ա. հ 
  10. Բեգիջանյան Էմմա (1995)։ Ջրի խնդիրը Միջին Արևելքում: Մենագրություն: Մայիս 1995։ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն։ Երևան: Ա. հ 
  11. Վարդումյան Հովիկ Սարիբեկի, Կարապետյան Արմինե, eds. (2011)։ Ոտնահետքեր ծովափին: Պատմվածքներ։ Երևան: Հայաստան 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png