Էմիլ Լահուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Լահուդ
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Բրիտանիայի թագավորական նավատոմի քոլեջ, Naval War College? և Բրումմանայի վարժարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Դավանանք Մարոնիական կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 12, 1936(1936-01-12)[1] (88 տարեկան)
Ծննդավայր Baabdat, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Քաղաքացիություն  Լիբանան
Հայր Jamil Lahoud?
Զավակներ Emile Lahoud Jr.?
 
Պարգևներ

Էմիլ Ջամիլ Լահուդ (հունվարի 12, 1936(1936-01-12)[1], Baabdat, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանցի պետական և ռազմական գործիչ, Լիբանանի 11-րդ նախագահը (1998-2007)[4]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Լահուդը ծնվել է 1936 թվականի հունվարի 12-ին Լիբանանի Բաբդաթ քաղաքում[5], սակայն Լիբանանի Զինված ուժերը որպես նրա ծննդավայր նշում են Բեյրութը[6]։ Նա գեներալ Ջամիլ Լահուդի կրտսեր որդին է։ Մայրը՝ Ադրինե Բաջակյանը, հայկական ծագում ունի, Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքից է[5]։ Լահուդի ավագ եղբայրը՝ Նասրի Լահուդը, դատավոր էր՝ ռազմական դատախազ[7]։ Պապը՝ Սալիմ Լահուդը, 1955-1957 թվականներին Լիբանանի արտաքին գործերի նախարարն էր[8]։

Էմիլ Լահուդի մորական կողմի մեծ տատն ու պապը Թագուհի Քալեբջյանն ու Մինաս Սագերյանն էին, որոնք Օսմանյան կայսրության Ադապազար քաղաքից էին։ Այն տեղակայված է Սև ծովի ափին՝ Ստամբուլից 80 կմ հեռավորության վրա։ Մինասն ու Թագուհին Հայոց ցեղասպանության զոհ են դարձել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լահուդը տարրական կրթությունն ստացել է Բեյրութի Collège de La Sagesse քոլեջում, միջնակարգ կրթությունը՝ Մաթնի շրջանի Բրամանա ավագ դպրոցում։ 1956 թվականին ընդունվում է ռազմական ակադեմիա և սովորում մեկ տարի[7]։ Այնուհետև սովորում է Միացյալ Թագավորության Դարթմութի ռազմածովային քոլեջում[7]։ Վերադառնում է Լիբանանի ռազմական ակադեմիա և ավարտում որպես կրտսեր լեյտենանտ[7][9]։ 1986 թվականին սովորում է Միացյալ Թագավորության Ռազմածովային ակադեմիայում[7]։ Կապիտանի աստիճանով սովորում է Ռոդ Այլենդի Naval War College քոլեջում, որն ավարտում է 1973 թվականին[10]։

Զինվորական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի սեպտեմբերի 18-ին Լահուդը ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, իսկ 1969 թվականի ապրիլի 1-ին՝ լեյտենանտի։ 1974 թվականի հունվարի 1-ին նրան տրվում է լեյտենանտ-երկրորդ կարգի կապիտանի կոչում, իսկ 1976 թվականի հունվարի 1-ին՝ երկրորդ կարգի կապիտանի։ Այնուհետև 1980 թվականի հունվարի 1-ից ծառայում է որպես Ռազմածովային նավատորմի կապիտան, իսկ 1985 թվականի հունվարի 1-ից՝ Ռազմածովային նավատորմի ադմիրալ։ 1989 թվականի նոյեմբերի 28-ին ստանում է գեներալի կոչում[6]։

Երբ Մահուդի մորական կողմից զարմիկ գեներալ Ժան Նժեիմին նշանակեցին բանակի հրամանատար, Լահուդն օգտվեց այս նշանակումից[11] և վերջինիս 1970 թվականին նշանակեցին բանակի 4-րդ դիվիզիայի տրանսպորտի ստորաբաժանման ղեկավար, թեև Լահուդը ծովային սպա էր։ Չնայած 1971 թվականին Նժեիմը զոհվեց ուղղաթիռի վթարից՝ Լահուդն աստիճանաբար աճ գրանցեց իր կարիերայում։ 1980 թվականին նշանակվեց բանակի աշխատակազմի ղեկավար[11]։ 1983 թվականին Պաշտպանության բանակում զբաղեցրեց վարչական պաշտոն, որտեղ նրան էր վստահվել նախարարության պաշտոնյաների և Լիբանանի բանակի հրամանատարության միջև համակարգումը[11]․ այս պաշտոնը 1984 թվականին զբաղեցրել էր գեներալ Միշել Աունը։ Լահուդը թույլ տվեց, որ Սիրիան վերահսկի Լիբանանի զինվորական ապարատը[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է հայուհի Անդրեա Ամատունու հետ, ունի երեք զավակ։ Որդիներից Էմիլ Լահուդ-կրտսերը եղել է Լիբանանի լողի չեմպիոն[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 5 lipca 2004 r. o nadaniu orderów (польск.) // Monitor PolskiRządowe Centrum Legislacji, 2004.
  3. https://archiv.prezident.sk/schuster/index24b1.html?372 (словацк.)
  4. 4,0 4,1 «Poochigian Family History and Genealogy». Poochigian Archives. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  5. 5,0 5,1 «Émile Lahoud». NNDB. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  6. 6,0 6,1 «Armed Forces Commanders - Emile Lahoud». Lebanese Armed Forces. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Man of the Hour: General Emile Lahoud». CGGL. 1998 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  8. «Lebanon». Rulers. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  9. «Émile Lahoud». Encyclopædia Britannica. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  10. «Graduation exercises» (PDF). US Naval War College. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  11. 11,0 11,1 11,2 Gambill,, Gary C.; Ziad K. Abdelnour; Bassam Endrawos (November 2011). «Emile Lahoud President of Lebanon». Middle East Intelligence Bulletin. 3 (11).{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  12. Salloukh, Bassel (Fall 2005). «Syria and Lebanon: A Brotherhood Transformed». MER236. 35. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  13. Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ, Ե., 2012։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Լահուդ» հոդվածին։