Էմիլ Աֆրասիաբ
Էմիլ Աֆրասիաբ | |
---|---|
Ի ծնե անուն | ադրբ.՝ Emil Əfrasiyab oğlu Məmmədov |
Ծնվել է | հունիսի 27, 1982 (41 տարեկան) Բաքու |
Երկիր | Ադրբեջան |
Ժանրեր | ջազ և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար կոմպոզիտոր |
Գործիքներ | Դաշնամուր |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա (2006) և Բերկլիի երաժշտական քոլեջ |
Պարգևներ |
Էմիլ Աֆրասիաբ օղլի Մամեդով (ադրբ.՝ Emil Əfrasiyab oğlu Məmmədov, հունիսի 27, 1982, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դաշնակահար և կոմպոզիտոր[1], Ադրբեջանի վաստակավոր արտիստ (2011), 2011 թվականին անցկացվող դաշնակահարների փառատոնը ՛«Montrö jazz»ի հաղթողը[2][3];
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիլ Աֆրասիաբը ծնվել է 1982 թվականին Բաքվում։ 2000-2006 թվականներին սովորել է Բաքվի երաժշտական ակադեմիայի դաշնամուրային ֆակուլտետում։ Ակադեմիայում նրա ուսուցիչը եղել է Ֆարհադ Բեդելբեկլին։ Էմիլ Աֆրասիաբը տարբեր ժանրերում սինթեզի իմպրովիզացիաների կատարողն է։ Նա մասնակցել է աշխարհի տարբեր երկրներում (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Հունգարիա, Կուբա, Մեքսիկա, Չինաստան և այլ երկրներ) միջազգային փառատոններին։ Նա 2011 թվականին անցկացվող դաշնակահարների փառատոնը ՛«Montrö jazz»ի հաղթողն է[4]։ Նա նաև մասնակցել է 2002, 2003 և 2004 թվականներին Բաքվում անցկացվող «Caspian Jazz and Blues»:
2011 թվականին արժանացել է Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչմանը։ 2012 թվականին ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն առաջարկեց Էմիլ Աֆրասիաբին գրել ֆրանսիացի ռեժիսորների կողմից նկարահանված «Ալեքսանդր Դուման Ադրբեջանում» վավերագրական ֆիլմի երաժշտությունը[5]։
Էմիլ Աֆրասիաբը սովորել է ԱՄՆ Բոստոնի Բերքլի երաժշտական քոլեջում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]
- Emil Afrasiyab - Fantasy of Vagif Mustafazade (Live at Jazz en Baie Granville)
- Emil Afrasiyab and Friends
- Amazing piano Solo improvisation piano jazz instrumental playlist For Azerbaijan Emil Afrasiab 2
- Emil Afrasiyab - Письмо папе
- Men seni araram. Emil Efrasiyaboglu ve Mircavad Ceferov