Էկտոր Խիմենես-Բրավո
Էկտոր Խիմենես-Բրավո իսպ.՝ Héctor Ismael Jiménez-Bravo | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Բուկարամանգա, Կոլումբիա |
Քաղաքացիություն | Կոլումբիա և Կանադա |
Մասնագիտություն | ռեստորատոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | chefbravo.com |
Hector Jimenez-Bravo Վիքիպահեստում |
Էկտոր Խիմենես-Բրավո (իսպ.՝ Héctor Ismael Jiménez-Bravo, հունվարի 14, 1972, Բուկարամանգա, Կոլումբիա), կոլումբիական ծագմամբ կանադացի և ուկրաինացի շեֆ-խոհարար, գործարար, հեռուստահաղորդավար։ Ուկրաինայի «Գլխավոր Խոհարար» նախագծի[1] վարող, գնահատող։ Հեղինակավոր խոհարարական "The World Master Chef" նախագծի դափնեկիր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկտորը ծնվել և մեծացել է Կոլումբիայում։ Սերը դեպի խոհարարությունը իր մոտ առաջացրել է մայրը։ Բացի այդ, նրան ոչ միայն հետաքրքրում էր ուտեստի պատրաստման եղանակը, այլ նրա գաղափարական կողմը։ Ավագ դասարաններում հետաքրքրվել է կերպարվեստով։ Ընդունվել է Բոգոտայի խոհարարական ակադեմիա, որի ավարտից հետո 1992 թվականին սկսում է աշխատել Կոլումբիայի լավագույն հինգաստղանի հյուրանոցներում։ Դրանցից են «Metrotel Royal Park», «Relais Chateaux», «Hoteles Royal» հյուրանոցները։
1995—1999 թվականներին դասավանդում է Մեդելին քաղաքի ազգային խոհարարական ակադեմիայում։
27 տարեկանում նրան հրավիրում են դառնալ ԱՄՆ-ի ամենագեղեցիկ հյուրանոցներից մեկի ՝ Hilton Boston Back Bay—ի շեֆ-խոհարար։ Այդ հյուրանոցի ստեղծման օրվանից ամենաերիտասարդ շեֆ-խոհարարը էր։ Երիտասարդ տարիքում աշխատանքի առաջին օրերին գործընկերները նույնիսկ լուրջ չէին վերաբերվում Էկտորին, բայց շուտով համոզվեցին նրա պրոֆեսիոնալիզմի մեջ։ Էկտորը պնդում է ՝ ԱՄՆ — ում աշխատանքը շատ է ազդել նրա վրա ՝ կարիերան կիսելով երկու մասի ՝ մինչև Hilton և հետո։
Կանադայի մի խումբ հյուրանոցների համար կազմակերպված Hilton-ի փակ ընթրիքներից հետո նրան հրավիրում են աշխատել Օտտավայում։ Էկտորին առաջարկել են Brookstreet Hotel and Resort հինգաստղանի հյուրանոցային համալիրում աշխատելու պայմանագիրը։
Նրա ղեկավարած հաստատությունները շատերը ընդգրկվել են Կանադայի լավագույն ռեստորանների տասնյակում։ 6 տարի աշխատելով Կանադայում ՝ Էկտորը այդ երկրի քաղաքացիություն է ստանում։
2006 թվականին Խիմենես-Բրավոն դառնում է Սանկտ Պետերբուրգի Radisson SAS Royal Hotel հյուրանոցի շեֆ-խոհարարը։ Այդտեղ աշխատելու տարիներին նրան մրցանակ է տրվում։ 2006 թվականին Սանկտ Պետերբուրգն ընդունել էր Մեծ ութնյակի 32-րդ գագաթնաժողովի հյուրերին, որտեղ Խիմենես Բրավոն բարդ խնդիր ուներ սպասարկել աշխարհի առաջատար տերությունների ղեկավարներին։
2007 թվականին Խիմենես Բրավոն վերադառնում է Կանադա, որտեղ դառնում է Delta Fredericton հյուրանոցի խոհանոցի շեֆ-խոհարարը։
2008 թվականին Հեկտորն ուղևորվում է Մալդիվներ ՝ Ասիայի ամենահայտնի հյուրանոցներից մեկի խոհանոցը ղեկավարելու համար։ Այնտեղ նա գլխավորում է W Retreat & SPA և Sheraton Full Moon Resort հյուրանոցների խոհարարական թիմերը։ Ճամփորդում է Սինգապուրում և Հոնկոնգում, ուսումնասիրելով չինական և մալայական խոհանոցի մշակույթը, ինչպես նաև հանձնարարություն է ստանում բացել Hong-Kong և Svyatogregis Singapore հյուրանոցները։
Հաջորդ 2009 թվականին Էկտոր Խիմենես-Բրավոն առաջարկ է ստանում InterContinental Hotels Group հյուրանոցների միջազգային ցանցից ՝ Ուկրաինայում հինգաստղանի InterContinental Kyiv հյուրանոցում ռեստորաններ բացելու համար, որի համար նա մեծ աշխատանք է տարել։
2010 թվականի վերջին նա մշակում է Ֆերմոնտի հյուրանոցների, ինչպես նաև Կիևի այլ հեղինակավոր հյուրանոցների ռեստորանների և խոհանոցների կոնցեպցիաները։
2011 թվականի սեպտեմբերից Էկտորը մասնակցում է մի շարք խոհարարական նախագծերի ուկրաինական հեռուստատեսությամբ։
2017 թվականին լույս է տեսել նրա առաջին խոհարարական գիրքը։
Խոհարարական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկտոր Բրավոյի խոհարարական գիտելիքները կառուցված է բազմամշակութայնության գաղափարների և սննդի պատրաստման ամենատարբեր եղանակների համադրության վրա։ Էկտոր Բրավոն սեփական խոհարարական ոճի "Nuevo Latino" ստեղծողն է։ Այն համատեղում է լատինաամերիկյան խոհարարական ավանդույթները, ֆրանսիական նրբագեղությունը և ասիական խոհանոցի նրբությունը։ Ուտեստի հիմնական բաղադրիչը միսն է, թարմ ձուկը կամ ծովամթերքները։
«Իմ պատրաստած սնունդը պատմում է լատինաամերիկյան սիրո մասին, որ ես զգում եմ։ Այն հագեցած է ֆրանսիական մշակույթով, որը ես ճանաչեցել եմ։ ասիական պատրաստման եղանակներով, որոնք ոգեշնչում են ինձ և կանադական ոգով, քանի որ այն իմ մեջ է։ Իմ պատրաստած սնունդը խոսում է իմ իսկ լեզվով»։
Էկտոր Խիմենես-Բրավոն իր խոհարարական ոճի մասին:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ambassador Culinary Award» від Канадської Кулінарної Федерації, грудень 2005, 2006 և 2007 թվականներ
- «Star of the City — 2006» на Culinary Refinement & Lightness, Սանկտ-Պետերբուրգ
- «Best Hotel Chef» — Արևելյան Եվրոպա, 2008 թվական
- «Gold Medal» WACS World Association of Chefs Societies,Հոնկոնգ 2009 և 2010 թվականներ
- «Award of Culinary Excellence» — Confrérie de la Chaîne des Rôtisseurs, 2007, 2009, 2010 թվականներ
- «World Master Chef» - World Master Chef Society Լոնդոն, Մեծ Բրիտանիա 2011 թվական
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դպրոցն ավարտելուց հետո նրա առաջին աշխատանքը ռեստորանում ափսե լվանալն էր։
- Սպասարկել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, փոփ-երգչուհիներ Մադոննային և Ջենիֆեր Լոպեսին։
- Նրա սիրելի կոկտեյլը «Chili & passion»-ը մատուցվում է Միլանի Principe di Savoya հյուրանոցում։ Այն բաղկացած է օղուց, մրգերից, չիլի պղպեղից և ցիտրուսի հյութից։
- Ճամփորդելիս անպայման վերցնում է 58 դանակների հավաքածու։ Միշտ իր հետ ունի ջերմաչափ՝ կերակրատեսակի ջերմաստիճանը չափելու համար, որը նա պատրաստում է։
- Էկտորն աշխատում է 16 տարեկանից, բայց ոչ մի անգամ երկու շաբաթից ավել արձակուրդում չի եղել։
- Սիրում է սուզվել ջրում։ Խոստովանում է, որ իր կյանքի կարևոր որոշումները իրականացրել է օվկիանոսում սուզվելիս։
Բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկտոր Խիմենես - Բրավոն գլխավորում է Bravo Restaurant Group միջազգային ընկերությունը, որը զբաղվում է խորհրդատվությամբ։ Ընկերության ղեկավարության ներքո տասնյակ ռեստորաններ են բացվել Կիևում, Մոնրեալում, Օտտավայում, Հոնկոնգում և այլ քաղաքներում։
2011 թվականին սկսել է սեփական բաղադրատոմսով համեմունքների արտադրությունը։ Համեմունքները վաճառքի են հանվել «Համեմունքներ» ապրանքանիշի ներքո։ р
2013 թվականի նոյեմբերին, Էկտորը բացել է իր խոհարարական ակադեմիան։ Նրա նպատականն է խոհարարության նկատմամբ հետաքրքվողներին ծանոթացնել համաշխարհային խոհարարական մշակույթին ինչպես նաև բարձրացնել խոհարարների մասնագիտական մակարդակը։
2016 մայիսին բացել է իր խոհարարական և հրուշակեղենի ակադեմիայի առցանց դասընթացները։
2016 թվականի փետրվարին, Ուկրաինայում բացել է առաջին չինական խոհանոցը՝ BAO:
2017 թվականին Կիևի կենտրոնում բացել է իր իր հրուշակեղենի ռեստորանը՝ Bo. Pastry, իր իսկ կազմած ցանկով։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էկտորի խոհարարական ոճը կարելի է բնորոշել «կիրք» և «էներգիա» բառերով։ Բացի այդ նպատակահարմար կլինի նշել նաև այնպիսի բառեր ինչպիսիք են՝ «քնքշություն» և «շնորհք»։
Նատալյա Սիվերինա, ռեստորանային քննադատ[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «МастерШеф». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Эктор Хименес-Браво получает награду «The World Master Chef» // Кевин Стэнли, «The DailyTelegraph», Лондон». Արխիվացված է օրիգինալից 30 листопад 2012-ին. Վերցված է 11 липень 2013-ին.
- ↑ «Шеф-парад // «КоммерсантЪ», #38, 6 марта 2006». Արխիվացված է օրիգինալից 18 жовтень 2013-ին. Վերցված է 11 липень 2013-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]