Jump to content

Էկզիստենցիալ կոմիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էկզիստենցիալ կոմիքս
տեսակՎեբկոմիքս
տարիդեկտեմբեր 2013
ստեղծման երկիր ԱՄՆ
հիմնական թեմափիլիսոփայություն
կայք
Ծանոթագրություններ

Էքզիստենցիալ կոմիքս (անգլ.՝ Existential Comics), փիլիսոփայության մասին ցանցային կոմիքս, որը ստեղծվել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ծրագրային ապահովման ինժեներ Քորի Մոհլերի կողմից[6]։ Մոհլերը ստեղծեց կոմիքսը 2013 թվականի դեկտեմբերին[7]` փորձելով օգնել հանրահռչակել փիլիսոփայությունը կատակերգության միջոցով[8]։

Կոմիքսը հակված է պատկերելու տարբեր ծագում ունեցող փիլիսոփաներին և հաճախ ստիպում է նրանց շփվել և վիճել միմյանց հետ[9]։ Մոհլերը նկարում և տալիս է կատակների տեքստային նկարագրություններ և դրանց հետ կապված փիլիսոփայությունը՝ օգնելով ընթերցողներին հասկանալ փիլիսոփաների մտքերը[10]։

2018 թվականի մայիսին Մոհլերը մի անգամ Իլոն Մասկին անվանել է «չարագործ Ատլանտը թոթվեց ուսերը» վեպից ( հակաուտոպիստական վեպ)։ Մասկը պատասխանել է SpaceX «Falcon 9» հրթիռի արձակման ժամանակ[11][12]։ Ավելի ուշ Մոհլերը միջադեպի մասին կոմիքս է հրապարակել[13]։

Փիլիսոփաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ենթադրում կոմիքների վերնագիրը`«Էքզիստենցիալ կոմիք», կոմիքներում հիմնականում էքզիստենցիալ փիլիսոփաներն են ներկայացված։ Փիլիսոփաների և մտածողների պատմություններով հեղինակը ցանկանում է ընթերցողին պատմել, թե ինչ են նրանք անում և ինչու են անում այն, ինչ անում են։

Որոշ մարդիկ` վերլուծական փիլիսոփաներ, սիրում են ձևացնել, որ փիլիսոփայությունը նման է մաթեմատիկայի, որտեղ փիլիսոփայությունը լիովին բաժանված է մարդկանցից, և պետք է կարողանա կարդալ՝ առանց որևէ կենսագրական տեղեկություն իմանալու։ Ես ոչ միայն կարծում եմ, որ սա ճիշտ չէ, այլև, ընդհանուր առմամբ, շատ ավելի ձանձրալի է։ Մտածողության հիմքում ընկած պատմությունը հասկանալը հիանալի միջոց է փիլիսոփայությանը ծանոթանալու համար։ Եթե ես երբևէ փոդքասթ անեի կամ գիրք գրեի (ինչը չի լինելու, ես ժամանակ չունեմ), դա ավելի շատ կլիներ, կես կենսագրություն, կես փիլիսոփայություն[14]։
- Քորի Մոհլեր

2023 թվականի ապրիլի դրությամբ կոմիքսն անդրադարձել է ավելի քան 200 փիլիսոփաների[15]՝ ուսումնասիրելով մտքի լայն շրջանակ՝ նախասոկրատական փիլիսոփայությունից մինչև ժամանակակից փիլիսոփայություն[9]։ Մոհլերը նկարագրել է և՛ Սարտրին, և՛ Սիմոնա դը Բովուարին որպես իր սիրելի փիլիսոփաներին[10]։ Էքզիստենցիալիզմի հետ մեկտեղ Մոհլերը կոմիքսներ է գրել նաև ստոիկների[14] և կոմունիստների մասին։

Ինչո՞ւ էքզիստենցիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորի Մոհլերն ամենաազդեցիկ փիլիսոփա է համարում Ժան Պոլ Սարտրին։ Եվ դա գլխավոր պատճառն է, որով պայմանավորված է «Էկզիստենցիալ կոմիքս» անվանումը։

Էկզիստենցիալիզմը Սարտրի հոմանիշն է։ Ի վերջո, ամենակարևոր փիլիսոփայությունը միշտ կլինի այն, թե ինչպես լավագույնս ապրել կյանքը, իսկ ինձ համար Սարտրը լավագույնս տիրապետում է դրան։
- Կոմիքսի հեղինակ` Քորի Մոհլեր

Մոհլերի կոմիքսներում հաճախ կարելի է տեսնել Վիտգենշտեյնին, Ռասելին, Կանտին և Հոբսին։ «Էկզիստենցիալ կոմիքս»-ում ընդհանուր առմամբ 46 փիլիսոփաների են կերպավորված, որոնցից ընդամենը 37 կոմիքս է հրատարակվել[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Blumenfeld, Zach (2016 թ․ հունվարի 18). «Existential Comics: The Best And Funniest Way To Learn Philosophy On The Internet». Paste. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  2. «Soren Kierkegaard». Existential Comics. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  3. «Fyodor Dostoyevsky». Existential Comics. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  4. «Simone de Beauvoir». Existential Comics. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  5. «Jean Paul Sartre». Existential Comics. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  6. Middleton, Zach. «In May, A Portland Comic Creator Got In A Twitter Beef With Elon Musk». Willamette Week կայքում. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  7. «How to Make a Philosophy Comic: An Interview with the Existential Comics Guy». Critical-Theory (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հուլիսի 18. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  8. García, Déborah (2017 թ․ նոյեմբերի 24). «La filosofía explicada por Teminator: llega el cómic que arrasa en Internet». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  9. 9,0 9,1 Cleary, Skye (December 2016). «Existential Comics: Interview with Corey Mohler». American Philosophical Association - APA բլոգ. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  10. 10,0 10,1 Rothfeld, Becca (2015 թ․ ապրիլի 3). «A Webcomic for Your Existential Angst». Hyperallergic կայք. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  11. Spencer, Keith (2018 թ․ հունիսի 3). «Why is Elon Musk so bad at Twitter?». Salon (website). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  12. Handlin, Taia. «Existential Comics on Elon Musk, Ayn Rand Villain». BTRtoday. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  13. Mohler, Corey. «Elon Musk: Greatest Man Alive». Existential Comics. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Existentialism & Stoicism: An Interview With Comic Artist Corey Mohler». Daily Stoic. 2017 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  15. «Archive - Existential Comics». Վերցված է 2023 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]