Էլվին Լենգդն Քոբերն
Էլվին Լենգդն Քոբերն անգլ.՝ Alvin Langdon Coburn | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1966[1][2][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Rhos-on-Sea, Conwy County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Թեմաներ | լուսանկարչություն |
Ուսուցիչ | F. Holland Day?[5] |
Անդամակցություն | Photo-Secession?[6] |
Alvin Langdon Coburn Վիքիպահեստում |
Էլվին Լենգդն Քոբերն[7] (անգլ.՝ Alvin Langdon Coburn, հունիսի 11, 1882[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - նոյեմբերի 23, 1966[1][2][3][…], Rhos-on-Sea, Conwy County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն), ամերիկյան և անգլիական լուսանկարչության արվեստի վարպետ։
Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոբերնը ծնվել է 1882 թվականի հունիսի 11-ին Բոստոնում, միջին դասի ընտանիքում։ Նրա հայրը՝ Coburn & Whitman Shirts ընկերության հիմնադիրը, մահացել է, երբ Ալվինը յոթ տարեկան էր։ 20-րդ դարի սկզբին Է. Լ. Քոբերնին մեծ ներդրում ե ունեցել գեղարվեստական լուսանկարչության զարգացման գործում։ Ապագա վարպետը սկսել է լուսանկարել 8 տարեկանից, առաջին անգամ ցուցադրվել է 15 տարեկանում։ 1899 թվականին մասնակցում է երկու ֆոտոցուցահանդեսի. Ամերիկյան Նոր դպրոց ցուցահանդեսի pictorial լուսանկարչության և Բրիտանական սրահի Linked Ring ցուցահանդեսում։ 1901 թվականին Քոբերնը մի քանի ամիս ապրել է Փարիզում, որտեղ սովորել է լուսանկարիչ Էդվարդ Ստայխենի և Ռոբերտ Դեմակխիի հետ։ 1902 թվականին Նյու Յորքում բացում է իր ստուդիան, նույն թվականին անդամակցում է Ալֆրեդ Ստիգլիցի կազմակերպած Նյու Յորքի «Ֆոտո-սեցեսիոն» խմբին։ Առաջին անգամ մամուլում Քոբերնի լուսանկարները հայտնվել են 1904 թվականին՝ Ա. Ստիգլիցի հրատարակած «Տեսախցիկի աշխատանք» (Camera Work) թերթում։ Այդ ընթացքում Քոբերնը շատ է ճանապարհորդում ԱՄՆ - ում, նկարահանում է քաղաքների տեսարանները և գյուղական բնապատկերները, ինչպես նաև կատարել է ուշագրավ դիմանկարներ ականավոր գործիչների արդիականության, հիմնականում գրողների և արվեստագետների (օրինակ, Ջորջ Բերնարդ Շոուի և Օգյուստ Ռոդենի լուսանկարների շարքը)։ 1912 թվականին լուսանկարիչը տեղափոխվում է Անգլիա և իր ընկերոջ՝ Էզրա Պաունդի ազդեցության տակ, միանում է Լոնդոնի վորտիցիզմ խմբին, 20-րդ դարասկզբի անգլիական արվեստում ավանգարդիստական ուղղությանը։ Այդ ժամանակ վարպետը ստեղծում է առավելապես վերացական լուսանկարներ, որոնք նա անվանում է «վորոգրաֆիա», զբաղվում է նաև ֆոտոգրքերի ստեղծմամբ, որը պիկտորիալիզմի տարատեսակներից մեկն է։ Բացի իր ավանգարդիստական ստեղծագործությունից, Քոբերնը հայտնի է դարձել հայտնի ժամանակակիցների դիմանկարների ստեղծմամբ, դրանք նա հրատարակել է 1913 և 1922 թվականներին, երկու հատորներում, որոնք կոչվում էին Հայտնի մարդիկ[8]։ 60-ական թվականների կեսերից Է. Լ. Քոբերնի լուսանկարների մեծ հավաքածուն պահվում է Նյու Յորքի Ջորջ-Իստման Հաուսի հիմնադրամներում։
Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alvin Langdon Coburn (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Alvin Langdon Coburn — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Union List of Artist Names
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/t/photo-secession
- ↑ Коберн / Лаврентьев А. Н. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Coburn, Alvin L. Alvin Langdon Coburn, Photographer. — Dover Publications, 1978. — 160 p. — ISBN 0486236854
- Coburn, Alvin L.; Fulton, M.; Bannon, A.; Newhall N. Alvin Langdon Coburn: Photographs 1900-1924. — Edition Stemmle, 1998. — 208 p. — ISBN 3908161339
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Leggat, Robert — Է. Լ. Քոբերնը Ռոբերտ Լեգատի լուսանկարի պատմության կայքում։ (1997). «Coburn, Alvin Langdon» (անգլերեն). Robert Leggat. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=unknown-host
(օգնություն) - «Alvin Langdon Coburn» (անգլերեն). Science & Society Picture Library — Է. Լ. Քոբերնի աշխատանքների պատկերասրահ։. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
- «Alvin Langdon Coburn» (անգլերեն). National Portrait Gallery — Է. Լ. Քոբերնի աշխատանքների պատկերասրահ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
- «National Library of Wales Alvin Langdon Coburn Papers» (անգլերեն). Archives Wales. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվին Լենգդն Քոբերն» հոդվածին։ |
|