Էլվին Լենգդն Քոբերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվին Լենգդն Քոբերն
անգլ.՝ Alvin Langdon Coburn
Ծնվել էհունիսի 11, 1882(1882-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 23, 1966(1966-11-23)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրRhos-on-Sea, Conwy County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ[4]
Մասնագիտությունլուսանկարիչ
Թեմաներլուսանկարչություն
ՈւսուցիչF. Holland Day?[5]
ԱնդամակցությունPhoto-Secession?[6]
 Alvin Langdon Coburn Վիքիպահեստում

Էլվին Լենգդն Քոբերն[7] (անգլ.՝ Alvin Langdon Coburn, հունիսի 11, 1882(1882-06-11)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - նոյեմբերի 23, 1966(1966-11-23)[1][2][3][…], Rhos-on-Sea, Conwy County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն), ամերիկյան և անգլիական լուսանկարչության արվեստի վարպետ։

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբերնը ծնվել է 1882 թվականի հունիսի 11-ին Բոստոնում, միջին դասի ընտանիքում։ Նրա հայրը՝ Coburn & Whitman Shirts ընկերության հիմնադիրը, մահացել է, երբ Ալվինը յոթ տարեկան էր։ 20-րդ դարի սկզբին Է. Լ. Քոբերնին մեծ ներդրում ե ունեցել գեղարվեստական լուսանկարչության զարգացման գործում։ Ապագա վարպետը սկսել է լուսանկարել 8 տարեկանից, առաջին անգամ ցուցադրվել է 15 տարեկանում։ 1899 թվականին մասնակցում է երկու ֆոտոցուցահանդեսի. Ամերիկյան Նոր դպրոց ցուցահանդեսի pictorial լուսանկարչության և Բրիտանական սրահի Linked Ring ցուցահանդեսում։ 1901 թվականին Քոբերնը մի քանի ամիս ապրել է Փարիզում, որտեղ սովորել է լուսանկարիչ Էդվարդ Ստայխենի և Ռոբերտ Դեմակխիի հետ։ 1902 թվականին Նյու Յորքում բացում է իր ստուդիան, նույն թվականին անդամակցում է Ալֆրեդ Ստիգլիցի կազմակերպած Նյու Յորքի «Ֆոտո-սեցեսիոն» խմբին։ Առաջին անգամ մամուլում Քոբերնի լուսանկարները հայտնվել են 1904 թվականին՝ Ա. Ստիգլիցի հրատարակած «Տեսախցիկի աշխատանք» (Camera Work) թերթում։ Այդ ընթացքում Քոբերնը շատ է ճանապարհորդում ԱՄՆ - ում, նկարահանում է քաղաքների տեսարանները և գյուղական բնապատկերները, ինչպես նաև կատարել է ուշագրավ դիմանկարներ ականավոր գործիչների արդիականության, հիմնականում գրողների և արվեստագետների (օրինակ, Ջորջ Բերնարդ Շոուի և Օգյուստ Ռոդենի լուսանկարների շարքը)։ 1912 թվականին լուսանկարիչը տեղափոխվում է Անգլիա և իր ընկերոջ՝ Էզրա Պաունդի ազդեցության տակ, միանում է Լոնդոնի վորտիցիզմ խմբին, 20-րդ դարասկզբի անգլիական արվեստում ավանգարդիստական ուղղությանը։ Այդ ժամանակ վարպետը ստեղծում է առավելապես վերացական լուսանկարներ, որոնք նա անվանում է «վորոգրաֆիա», զբաղվում է նաև ֆոտոգրքերի ստեղծմամբ, որը պիկտորիալիզմի տարատեսակներից մեկն է։ Բացի իր ավանգարդիստական ստեղծագործությունից, Քոբերնը հայտնի է դարձել հայտնի ժամանակակիցների դիմանկարների ստեղծմամբ, դրանք նա հրատարակել է 1913 և 1922 թվականներին, երկու հատորներում, որոնք կոչվում էին Հայտնի մարդիկ[8]։ 60-ական թվականների կեսերից Է. Լ. Քոբերնի լուսանկարների մեծ հավաքածուն պահվում է Նյու Յորքի Ջորջ-Իստման Հաուսի հիմնադրամներում։

Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alvin Langdon Coburn (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Alvin Langdon CoburnOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. Union List of Artist Names
  6. https://www.tate.org.uk/art/art-terms/t/photo-secession
  7. Коберн / Лаврентьев А. Н. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  8. Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Coburn, Alvin L. Alvin Langdon Coburn, Photographer. — Dover Publications, 1978. — 160 p. — ISBN 0486236854
  • Coburn, Alvin L.; Fulton, M.; Bannon, A.; Newhall N. Alvin Langdon Coburn: Photographs 1900-1924. — Edition Stemmle, 1998. — 208 p. — ISBN 3908161339

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]