Jump to content

Էլլեն Հորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլլեն Հորն
Ծնվել էփետրվարի 1, 1951(1951-02-01)[1] (73 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ, Կանադա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի, քաղաքական գործիչ և տիկնիկագործ
Ամուսին(ներ)Ջոն Քրիստենսեն[2]
Երեխա(ներ)Հորն Կյորստի և Էմիլի Ստոեսեն Քրիստենսեն
Պարգևներ և մրցանակներ

Էլլեն Հորն (ի ծնե՝ Էլլեն Սթոյսենմ, փետրվարի 1, 1951(1951-02-01)[1], Մոնրեալ, Կանադա), նորվեգացի դերասան, թատրոնի ռեժիսոր և Նորվեգական բանվորական կուսակցության քաղաքական գործիչ[3]։

Հորնն իր կարիերան սկսել է Օսլոյի նոր թատրոնում որպես տիկնիկայինի դերասան (1969-1970 թթ.), կրթվել է Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիայում (1972-1975 թթ.), և մինչև 1980-ականների վերջը եղել է նորվեգական թատրոնի ամենահայտնի և կենտրոնական գործիչներից մեկը։ Որպես դերասանուհի՝ աչքի է ընկել բազմակողմանիությամբ։ Լինելով Նորվեգիայի ազգային թատրոնի ղեկավար (1992-2000 թթ.)՝ նա կարողացել է մարող ընկերությունը վերածել զարգացած մշակութային կենտրոնի ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ թատերական[3]։ Հորնը ընդգրկվել է Նորվեգիայի հեռարձակող ընկերության և Ազգային թատրոնի ասոցիացիայում, և մինչ օրս Riksteatret-ի տնօրենն է[4]։

Ավելի ուշ Հորնը զարգացրեց և ամրապնդեց Իբսենի փառատոնը, և ղեկավարեց Ազգային թատրոնը մինչև դրա 100-ամյակը՝ 1999 թվականը։ Այդ առիթով պարգևատրվել է Սուրբ Օլավի մեդալով։ Սթոլթենբերգի առաջին կառավարման ժամանակ եղել է մշակույթի նախարար (2000-2001 թթ.)[3]:

Կառավարությունից դուրս գալուց հետո Հորնը վերադարձել է Ազգային թատրոն որպես դերասան, և վերջին տարիներին շրջել Undset և Jeg kunne gråte blod թատերական ընկերությունների հետ (Մարի և Համսունների մասին)։ Ինչպես թատրոնի տնօրեն, այնպես էլ նախարար եղած ժամանակ նա տատանվում էր՝ արդյոք բավականաչափ որակավորված է նման մեծ խնդիրներով զբաղվելու համար և իր քննադատական մոտեցումը զուգակցել է ծանր և կենտրոնացած աշխատանքի հետ[3]։

Նախորդող՝
Կյետիլ Բանգ-Հանսեն
Նորվեգիայի ազգային թատրոնի տնօրեն
(Օլե Յուրգեն Նիլսենի և Սվերե Ռյոդալի հետ)

1988–1990
Հաջորդող՝
Սթեյն Վինգ
Նախորդող՝
Սթեյն Վինգ
Նորվեգիայի ազգային թատրոնի տնօրեն
1992–2000
Հաջորդող՝
Էիրիկ Սթուբյո
Նախորդող:
Բենտե Էրիքսեն
Քիքստեատրետի տնօրեն
2005–առ այսօր
Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Ասլագ Հագա
Նորվեգիայի մշակույթի նախարար
2000–2001
Հաջորդող՝
Վալգերդ Սվարսթադ Հաուգլենդ

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորնը ամուսնացած է (1988 թ.) նորվեգացի ջազ թմբկահար Ջոն Քրիսթենսենի (ծնված՝ 1943 թ.) հետ[3]։ Ունի երկու երեխա՝ թատրոնի տնօրեն Կյերսթի Հորն (ծնված՝ 1977 թվականին, նկարիչ Պեր Քրիստիան Հորնի հետ ամուսնությունից (1973–1981 թթ.)), և Էմիլի Սթոյսեն Քրիսթենսեն (ծնված՝ 1986 թ., ներկայիս ամուսնությունից)[5]։

  • Սուրբ Օլավի մեդալ, 1999[3]

Ընտրյալ դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սիգրիդ Ունսեթ «Undset»-ում (Trøndelag թատրոն, 2005)[6]
  • Մարգրեթ «Adjø solidaritet (Farewell Illusions)»-ում (ֆիլմ, 1985)[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Rossiné «Ellen Horn Biography - Norsk biografisk leksikon».
  4. «Ellen Horn teatersjef for Riksteatret for en ny åremålsperiode - Kulturdepartementet Regjeringen.no».
  5. «Say and Play - ECM Jon Balke Batagraf ECMrecords.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. ECM Records
  6. «Trøndelag Teater Official Website».
  7. «Adjø solidaritet - Filmweb.no».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rossiné, Hans. "Ellen Horn". Norsk biografisk leksikon (in Norwegian). Kunnskapsforlaget. Retrieved 28 January 2010.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]