Էլլեն Հորն
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 1, 1951[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, քաղաքական գործիչ և տիկնիկագործ |
Ամուսին(ներ) | Jon Christensen?[2] |
Երեխա(ներ) | Kjersti Horn? և Emilie Stoesen Christensen? |
Պարգևներ և մրցանակներ | |
Էլլեն Հորն (ի ծնե՝ Էլլեն Սթոյսենմ, փետրվարի 1, 1951[1], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), նորվեգացի դերասան, թատրոնի ռեժիսոր և Նորվեգական բանվորական կուսակցության քաղաքական գործիչ[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորնն իր կարիերան սկսել է Օսլոյի նոր թատրոնում որպես տիկնիկայինի դերասան (1969-1970 թթ.), կրթվել է Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիայում (1972-1975 թթ.), և մինչև 1980-ականների վերջը եղել է նորվեգական թատրոնի ամենահայտնի և կենտրոնական գործիչներից մեկը։ Որպես դերասանուհի՝ աչքի է ընկել բազմակողմանիությամբ։ Լինելով Նորվեգիայի ազգային թատրոնի ղեկավար (1992-2000 թթ.)՝ նա կարողացել է մարող ընկերությունը վերածել զարգացած մշակութային կենտրոնի ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ թատերական[3]։ Հորնը ընդգրկվել է Նորվեգիայի հեռարձակող ընկերության և Ազգային թատրոնի ասոցիացիայում, և մինչ օրս Riksteatret-ի տնօրենն է[4]։
Ավելի ուշ Հորնը զարգացրեց և ամրապնդեց Իբսենի փառատոնը, և ղեկավարեց Ազգային թատրոնը մինչև դրա 100-ամյակը՝ 1999 թվականը։ Այդ առիթով պարգևատրվել է Սուրբ Օլավի մեդալով։ Սթոլթենբերգի առաջին կառավարման ժամանակ եղել է մշակույթի նախարար (2000-2001 թթ.)[3]:
Կառավարությունից դուրս գալուց հետո Հորնը վերադարձել է Ազգային թատրոն որպես դերասան, և վերջին տարիներին շրջել Undset և Jeg kunne gråte blod թատերական ընկերությունների հետ (Մարի և Համսունների մասին)։ Ինչպես թատրոնի տնօրեն, այնպես էլ նախարար եղած ժամանակ նա տատանվում էր՝ արդյոք բավականաչափ որակավորված է նման մեծ խնդիրներով զբաղվելու համար և իր քննադատական մոտեցումը զուգակցել է ծանր և կենտրոնացած աշխատանքի հետ[3]։
Նախորդող՝ Կյետիլ Բանգ-Հանսեն |
Նորվեգիայի ազգային թատրոնի տնօրեն (Օլե Յուրգեն Նիլսենի և Սվերե Ռյոդալի հետ) 1988–1990 |
Հաջորդող՝ Սթեյն Վինգ |
Նախորդող՝ Սթեյն Վինգ |
Նորվեգիայի ազգային թատրոնի տնօրեն 1992–2000 |
Հաջորդող՝ Էիրիկ Սթուբյո |
Նախորդող: Բենտե Էրիքսեն |
Քիքստեատրետի տնօրեն 2005–առ այսօր | |
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող՝ Ասլագ Հագա |
Նորվեգիայի մշակույթի նախարար 2000–2001 |
Հաջորդող՝ Վալգերդ Սվարսթադ Հաուգլենդ |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորնը ամուսնացած է (1988 թ.) նորվեգացի ջազ թմբկահար Ջոն Քրիսթենսենի (ծնված՝ 1943 թ.) հետ[3]։ Ունի երկու երեխա՝ թատրոնի տնօրեն Կյերսթի Հորն (ծնված՝ 1977 թվականին, նկարիչ Պեր Քրիստիան Հորնի հետ ամուսնությունից (1973–1981 թթ.)), և Էմիլի Սթոյսեն Քրիսթենսեն (ծնված՝ 1986 թ., ներկայիս ամուսնությունից)[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Օլավի մեդալ, 1999[3]
Ընտրյալ դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիգրիդ Ունսեթ «Undset»-ում (Trøndelag թատրոն, 2005)[6]
- Մարգրեթ «Adjø solidaritet (Farewell Illusions)»-ում (ֆիլմ, 1985)[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Rossiné «Ellen Horn Biography - Norsk biografisk leksikon»
- ↑ «Ellen Horn teatersjef for Riksteatret for en ny åremålsperiode - Kulturdepartementet Regjeringen.no»
- ↑ «Say and Play - ECM Jon Balke Batagraf ECMrecords.com»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-22-ին ECM Records
- ↑ «Trøndelag Teater Official Website»
- ↑ «Adjø solidaritet - Filmweb.no»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rossiné, Hans. "Ellen Horn". Norsk biografisk leksikon (in Norwegian). Kunnskapsforlaget. Retrieved 28 January 2010.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|