Էլդար Ռյազանով
Էլդար Ռյազանով ռուս.՝ Эльдар Александрович Рязанов | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | նոյեմբերի 30, 2015[3] (88 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1950) |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, հաղորդավար, հեռուստահաղորդավար, մանկավարժ, ուսուցիչ, պրոդյուսեր և կինոպրոդյուսեր |
Աշխատավայր | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Կայք | eldar-ryazanov.ru |
Ստորագրություն | |
Eldar Ryazanov Վիքիպահեստում |
Էլդար Ալեքսանդրովիչ Ռյազանով, (ռուս.՝ Эльдар Александрович Рязанов, նոյեմբերի 18, 1927[1][2][3][…], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 30, 2015[3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984), ԽՍՀՄ պետական մրցանակի (1977) և Վասիլև եղբայրների անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակի (1979) դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլդար Ռյազանովը ծնվել է Սամարայում (որտեղ ապրում էին մոր ծնողները) Թեհրանում առևտրական ներկայացչության աշխատակից Ալեքսանդր Ռյազանովի և Սոֆիա Շուստերմանի ընտանիքում[4]։
Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա[5]։ 1930-ականների առաջին կեսին ծնողները բաժանվել են և մայրը ապագա կինոռեժիսորին յոթ տարեկանից դաստիարակաել է խորթ հոր՝ ճարտարագետ Լև Կոպի հետ[6]։ Հայրը ամուսնացել է երկրորդ անգամ, ունեցել է դուստր։ 1938 թվականին նրան ձերբակալել են և դատապարտել հինգ տարվա ազատազրկման ուղղիչ-աշխատանքային ճամբարում։ Նա փախել է, և բռնվելուց հետո, ընդհանուր առմամբ աքսորում անցկացրել է 17 տարի։ Որդուն գտել է 1960-ական թվականներին, երբ Էլդարը արդեն ճանաչված ռեժիսոր էր[7]։
Էլդար Ռյազանովը մանկուց սիրել է գրականությունը, ցանկացել է գրող դառնալ, երազել է ճանապարհորդությունների մասին։ Տասնամյա կրթությունն ավարտելուց հետո, պատերազմի տարիներին դիմել է Օդեսայի ծովագնացության ուսումնարան, բայց պատասխան չի ստացել։
Ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ուսանել է ՎԳԻԿ-ում՝ Գրիգորի Կոզինցևի մոտ, ապա զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ վավերագրական ֆիլմերի Կենտրոնական ստուդիայում։ Իր առաջին՝ «Գարնանային ձայներ» ֆիլմը նկարահանել է 1955-ին, իսկ մեկ տարի անց նկարահանվեց «Կառնավալային գիշեր»-ը։ Ռյազանովի լավագույն ֆիլմերից է «Զգուշացիր ավտոմեքենայից»-ը (1966)։ Մեծ ժողովրդականություն են վայելում նաև նրա հետևյալ ֆիլմերը՝ «Գուսարական բալլադ», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ծերունի ավազակները», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ»։
Մահացել է 89 տարեկանում՝ Մոսկվայում։ Մահվան պատճառը սրտի անբավարարությունն էր[8]։
Առաջին աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին Էլդար Ռյազանովը գերազանց ավարտում է համալսարանը։ Այնուհետև Ռյազանովը հինգ տարի աշխատում է փաստագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում։ Նա տարբեր կինոամսագրերի համար նյութեր է նկարահանում։ 1955 թվականին Ռյազանովը ընդունվում է «Մոսֆիլմում» որպես ռեժիսոր և նկարահանում « Ձայներ» խորհրդային առաջին լայնէկրան ֆիլմը։
Շուտով Էլդար Ռյազանովը սկսում է նկարահանել կատակերգություններ ինչպիսին են՝ «Անհասցե աղջիկը» (1957) լիրիկական կատակերգությունը,, «Հուսարական բալլադ»(1962) հերոսային կատակերգությունը, «Իտալացիների անհավանական արկածները»(1973) էքսցենտրիկ կատակերգությունը և այլն։ Ռյազանովի որոշ ֆիլմերի շնորհիվ հայտնի դարձան շատ խորհրդային դերասաններ։
Ռեժիսորական գլխավոր հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռյազանովի հայտնի գորրծերից է «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966) Չնայած ֆիլմը ավտոմեքենա առևանգողի մասին է, բայց և տեսանելի են կենսական բախումներ, բնավորություններ, երկխոսություններ։
Նրա ամենաշատ դիտված ֆիլմերն են․ «Բախտի զիգզագը», «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» (1973), «Ճակատագրի հեգնանքը» (1975) և այլն։
21-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Ռյազանովը դարձավ Ռուսական կինոարվեստի ակադեմիայի նախագահ 2005 թվականի հունվարի 23-ին բացվեց Էլդար Ռյազանովի կինոակումբը։ Ռյազանովի կինոակումբը դարձավ հայրենական կատակերգության կենտրոն։ Այն ունի երեք դահլիճ, որոնցից ամենամեծը նախատեսված է 500 հոգու համար, այնտեղ ցուցացադրվում են ֆիլմեր, անցկացվում են հանդիպումներ և համերգներ։
Էլդար Ռյազանովը դասավանդել է ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դասընթացներ։ 1990 թվականին հիմնված Ռուսաստանի կինոռեժիսորների միության անդամ էր, իսկ 2010 Ռյազանովը դարձել է «КиноСоюз»-ի հիմնադիրներից մեկը։
Հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 և 2011 թվականներին Ռյազանովը սրտի վիրահատություն է տարել՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով հիվանդանոցներում։ 2014 թվականին Ռյազանովի մոտ հայտնաբերվեց ուղեղի արյան շրջանարության սուր խանգառում, իսկ 2015 թվականին Ռյազանովը կաթված ստացավ։ 2015 թվականի հոկտեմբերի 6-ին Ռյազանովը հոսպիտալացվեց՝ տեղափոխվելով վերակենդացման բաժին։ Տարեդարձը ռեժիսորը նշեց տանը՝ նոյեմբերի 18-ին, իսկ նույն ամսի 21-ին նորից հոսպիտալացվեց։ Ռյազանովը մահացել է սրտի անբավարարությունից նոյեմբերի 30-ի գիշերը՝ Մոսկվայում, 88 տարեկան հասակում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рязанов Э. А. Грустное лицо комедии. — М.: Молодая гвардия, 1977. — 272 с. — ISBN P 70803-311-241-77
- Рязанов Э. А. Неподведённые итоги. — М.: Искусство, 1983.
- Рязанов Э. А. Внутренний монолог. Стихи. // Библиотека «Огонёк» : приложение. — М.: Правда, 1988. — № 26. — ISSN 0132-2095.
- Рязанов Э. А. Заэкранье. — М., Правда,1990. — 48 с., 150 000 экз. (Библиотека «Огонёк»)
- Эльдар Рязанов. Предсказание. — М.: Вагриус, 1994.
- Рязанов Э. А. Уходящая натура. Стихи. — М., ЯникО, 1995.
- Рязанов Э. А. Ностальгия. — Нижний Новгород: Деком, 1997.
- Рязанов Э. А. Четыре встречи с Владимиром Высоцким. — М.: Вагриус, 2004. — 302 с. — ISBN 5-475-00020-4
- Рязанов Э. А. Неподведённые итоги. — Вагриус, 2005. — 640 с. — ISBN 5-9697-0117-3
- Рязанов Э. А. Любовь — весенняя страна. — М.: Эксмо-Пресс, 2005. — 352 с. — ISBN 5-699-12269-9
- Рязанов Э. А. Андерсен. Жизнь без любви. — М.: Эксмо-Пресс, 2006. — 320 с. — ISBN 5-699-18683-2
- Рязанов Э. А. Служебный роман. — АСТ, 2007. — 715 с. — ISBN 978-5-17-043870-9
- Рязанов Э. А. Чем живу и жив. — М.: Эксмо-Пресс, 2007. — 688 с. — ISBN 978-5-699-24337-2
- Рязанов Э. А. Мчатся годы-непогоды. — М.: Эксмо-Пресс, 2007. — 608 с. — ISBN 978-5-699-24344-0
- Рязанов Э. А. Старики-разбойники. — АСТ, Зебра Е, 2008. — 688 с. — ISBN 978-5-17-048780-6, ISBN 978-5-94663-535-6
- Рязанов Э. А. Грустное лицо комедии, или Наконец подведённые итоги. — М.: ПРОЗАиК, 2010. — 640 с. — ISBN 978-5-91631-061-0
- Рязанов Э. А. У природы нет плохой погоды: стихотворения. — М.: ЭКСМО, 2011. — 352 с. — ISBN 978-5-699-04681-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Рязанов Эльдар Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Елена Валиева «В Самаре хотят установить мемориальную доску и создать сквер в память об Эльдаре Рязанове»
- ↑ «Эльдар Рязанов: «Каждая картина — часть моей души»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Надгробная плита матери, отчима и сводной сестры на Новодевичьем кладбище
- ↑ Шимановский Д. (06.06.2014). «Эльдар Рязанов: русский сын еврейской мамы». Isrageo.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Կյանքից հեռացել է Էլդար Ռյազանովը
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт режиссёра Эльдара Рязанова
- Сайт киноклуба «Эльдар» Արխիվացված 2015-12-03 Wayback Machine
- Эльдар Рязанов Արխիվացված 2007-04-27 Wayback Machine на сайте Наш Фильм
- Интервью Эльдара Рязанова «Известия», 5 декабря 2006
- Интервью Эльдара Рязанова Московскому комсомольцу
- Интервью Эльдара Рязанова «Эхо Москвы», 20 декабря 2009
- Александр Владимиров. Не наш Рязанов
- Эльдар Рязанов Արխիվացված 2008-08-04 Wayback Machine на сайте журнала «Сеанс»
- СССР ТВ Արխիվացված 2010-10-27 Wayback Machine 20-летие Кинопанорамы 1982 год. Ведущий — Э. Рязанов
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդար Ռյազանով» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 18 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Սամարա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 2015 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Ռուսաստանի հեռուստատեսության դերասաններ
- Ռուս հաղորդավարներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- Ռուս բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Խորհրդային սցենարիստներ
- Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոսներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով