Էլգուջա Ամաշուկելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլգուջա Ամաշուկելի
վրաց.՝ ელგუჯა ამაშუკელი
Ծնվել էհունիսի 22, 1928(1928-06-22)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 16, 2002(2002-03-16)[2][3] (73 տարեկան)
Վախճանի վայրըԹբիլիսի, Վրաստան
ՔաղաքացիությունՎրաստան
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)Մայր Քարթլի
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԵրեխաներGeorgy Ostretsov?
 Elguja Amashukeli Վիքիպահեստում

Էլգուջա Դավիթի Ամաշուկելի (վրաց.՝ ელგუჯა დავითის ძე ამაშუკელი, հունիսի 22, 1928(1928-06-22)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 16, 2002(2002-03-16)[2][3], Թբիլիսի, Վրաստան[4]), խորհրդային և վրացի քանդակագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1988), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1982

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլգուջա Ամաշուկելին ծնվել է 1928 թվականի ապրիլի 22-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի, Վրաստան)։ 1950-1955 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում՝ Ն. Պ. Կանդելակիի մոտ։

Էլգուջա Ամաշուկելին «Մայր Վրաստան» հուշարձանի, «Ռուսթավելի» մետրոյի կայարանի խորաքանդակի (1966), Վրաստանում Վախթանգ Գորգասալի հուշարձանի (1967), Նիկո Փիրոսմանիի հուշարձանը Թբիլիսիում (1975), Գորիում Հաղթանակի մոնումենտի (1979), Փոթիում Հերոս նավաստիների փառքի հուշարձանի (1979) հեղինակն է։

1996 թվականից Ամաշուկելին եղել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության և գրականության վարչության թղթակից-անդամ։

Էլգուջա Ամաշուկելին մահացել է 2002 թվականի մարտին։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնում։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրացական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965)
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1979)
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1988)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1982) - Գորիում Հաղթանակի մոնումենտի և Փոթիում Հերոս նավաստիների հուշարձանի համար
  • Շոթա Ռուսթավելիի անվան ՎԽՍՀ պետական մրցանակ (1965) - «Մայր Վրաստան» հուշարձանի համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլգուջա Ամաշուկելի» հոդվածին։