Jump to content

Էդվին Գարն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվին Գարն
անգլ.՝ Jake Garn
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12, 1932(1932-10-12)[1] (92 տարեկան)
ԾննդավայրՌիչֆիլդ, Յուտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՅուտայի համալսարան, Արևելյան ավագ դպրոց և David Eccles School of Business?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սպա և տիեզերագնաց
ԱշխատավայրՆԱՍԱ
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր և ԱՄՆ սենատոր
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Տիեզերական թռիչքի» մեդալ
 Jake Garn Վիքիպահեստում

Էդվին Գարն (անգլ.՝ Edwin Jacob "Jake" Garn, հոկտեմբերի 12, 1932(1932-10-12)[1], Ռիչֆիլդ, Յուտա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց, գնդապետ, 1974 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 1993 թվականի հունվարի 3-ը Յուտա նահանգի կողմից ԱՄՆ սենատոր (հանրապետական)։ STS-51D (1985, «Դիսքավերի») շաթլով իրականացրել է մեկ տիեզերական թռիչք՝ որպես օգտակար բեռնվածության մասնագետ։

Ծնունդ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Lockheed F-104 StarfighterF-104
B-1-ի մանևրումները
SR-71-ը թռիչքի ժամանակ

Էդվին Գարնը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 22-ին Յուտա նահանգի Ռիչֆիլդ քաղաքում։ Ավարտել է Սոլթ Լեյք Սիթիի միջնակարգ դպրոցը։ 1955 թվականին Յուտայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան (բիզնես և ֆինանսներ), իսկ 1956 թվականին՝ գիտությունների դոկտորի աստիճան։ Հարում է հանրապետական կուսակցությանը[2]։

Նախքան թռիչքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1956-1960 թվականներին որպես օդաչու ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիացիայում։ Ստացել է նաև շտուրմանի որակավորում։ Որպես օդաչու՝ վարել է T-33, T-38, F-14, F-15, F-16, F-18, YC-14, YC-15, F-104, B-1 և SR-71 ինքնաթիռները։ Մասնակցել է Ճապոնական ծովի վրայով հետախուզական թռիչքներին։ Ծառայել է Յուտայի ազգային գվարդիայի ավիացիայում։ Սոլթ Լեյք Սիթիում ղեկավարել է 151-րդ օդային խումբը։ Մարտական և քաղաքացիական թռչող սարքերով թռիչքը կազմում է ավելի քան 10 000 ժամ։

1968-1972 թվականներին աշխատել է Սոլթ Լեյք Սիթիի համայնքապետարանում։ 1971-1974 թվականներին եղել է Սոլթ Լեյքի քաղաքապետ։ 1974-1993 թվականներին եղել է ԱՄՆ Կոնգրեսի սենատոր Յուտա նահանգից։ 1986 թվականին եղել է Սենատի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ։ 1992 թվականի ընտրություններին չի մասնակցել։ Ռազմաօդային ուժերի գնդապետ է (պաշտոնաթող), Ազգային գվարդիայի Ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ (պաշտոնաթող)[3]։

Տիեզերական նախապատրաստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվին Գարնը մասնակցել է 1984 թվականին հայտարարված «քաղաքական գործիչը տիեզերքում» ծրագրին, անցել թռիչքի նախապատրաստություն։ 1985 թվականի հունվարի 11-ին պաշտոնապես ընդգրկվել է STS-51E «Չելենջեր» շաթլի անձնակազմում, սակայն այդ թռիչքի չեղարկման պատճառով մարտի սկզբին փոխադրվել է STS-51D «Դիսքավերի» շաթլի անձնակազմ։

Տիեզերական թռիչք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թռիչքն իրականացրել է STS-51D[4] «Դիսքավերի» շաթլով։ 1985 թվականի ապրիլի 12-19-ը հանդես է եկել որպես օգտակար բեռնվածության մասնագետ։ Մասնակցել է տարբեր գիտափորձերի անցկացմանը։ Թռիչքի տևողությունը կազմել է 6 օր 23 ժամ 56 րոպե[5]։

Տիեզերք կատարած թռիչքների ընդհանուր տևողությունը կազմել է 6 օր 23 ժամ 56 րոպե։

Նրա համար տիեզերական հարմարվողականության համախտանիշ այնքան դաժան էր, որ կատակով հորինել են հատուկ միավոր՝ «գարն»՝ իբրև տիեզերքում աշխատունակության կորստի միավոր։ Առավելագույնը՝ 1 գարն, նշանակում է, որ մարդը տիեզերքում բացարձակապես անօգտակար է։ Տիեզերագնացների մեծ մասը տառապում է այդ սանդղակի ոչ ավելի, քան 0,1 գարնով։

Թռիչքից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականից Գարնը եղել է «Huntsman» քիմիական կոնցեռնի փոխնախագահը։ Տիեզերքի հետազոտողների ասոցիացիայի ամերիկյան բաժանմունքի տնօրենների խորհրդի անդամ է։ Հեղինակել է «Why I Believe» («Ինչու եմ հավատում») գիրքը, նաև «Night Launch» («Գիշերային մեկնարկ») (1989) գրքի համահեղինակն է։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Տիեզերական թռիչքի համար» շքանշանով (1985)։

Առաջին կնոջ՝ Հեյզել Թոմսոնի հետ ամուսնացել է 1957 թվականին։ Ունեն չորս երեխա՝ Ջեկոբ «Ջեք» կրտսեր, Սյուզան, Էլեն և Ջեֆրի։

Երկրորդ կնոջ՝ Քեթլին Բրևինգթոնի հետ ամուսնացել է 1977 թվականին։ Ունեն երեք երեխա՝ Քրիստոֆեր, Մեթյու և Ջենիֆեր։ Կինը ևս մեկ որդի ունի իր առաջին ամուսնությունից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Գարն» հոդվածին։