Ռիչֆիլդ (Յուտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Sevier County Courthouse, Richfield, Utah..jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1864 թ.
Մակերես14,659307 կմ², 14,739085 կմ²
ԲԾՄ1632±1 մետր
Բնակչություն7551 մարդ (ապրիլի 1, 2010)[1]
Ժամային գոտիԼեռնային ժամային գոտի
Հեռախոսային կոդ435
Փոստային ինդեքսներ84701
Պաշտոնական կայքrichfieldcity.com(անգլ.)
##Ռիչֆիլդ (Յուտա) (ԱՄՆ)
Red pog.png

Ռիչֆիլդ (անգլ.՝ Richfield), քաղաք Յուտա նահանգում (ԱՄՆՍևիեր շրջանի վարչական կենտրոնն է և շրջանի ամենախոշոր քաղաքը։ Ըստ 2010 թվականի տվյալների` Ռիչֆիլդի բնակչությունը կազմում է 7551 մարդ (նահանգի խոշորագույն քաղաքների ցանկում 71-րդը)։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչֆիլդի դիրքը քարտեզի վրա

Համաձայն ԱՄՆ-ի բնակչության մարդահամարի բյուրոյի՝ քաղաքն ունի 13,7 կմ² ընդհանուր մակերես։ Քաղաքի միջով անցնում է միջնահանգային I-70 ավտոմայրուղին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Ռիչֆիլդի կլիման տափաստանային է (BSk): Տարեկան միջին ջերմաստիճանը 4,5 °C է, ամենատաք ամիսը հուլիսն է (միջին ջերմաստիճանը 16,8 °C է), ամենացուրտը՝ հունվարը (միջին ջերմաստիճանը −4,9 °C է)։ Տեղումների տարեկան միջին քանակը 373,4 մմ է[2]։

Ռիչֆիլդ (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °F (°C) 40.6
(4.8)
46.6
(8.1)
56.5
(13.6)
64.4
(18)
73.4
(23)
83.5
(28.6)
89.7
(32.1)
87.6
(30.9)
79.9
(26.6)
67.4
(19.7)
52.3
(11.3)
40.9
(4.9)
65.2
(18.4)
Միջին ցածր °F (°C) 16.3
(−8.7)
20.9
(−6.2)
26.9
(−2.8)
31.9
(−0.1)
39.2
(4)
46.2
(7.9)
53.0
(11.7)
51.7
(10.9)
42.5
(5.8)
32.0
(0)
23.5
(−4.7)
16.3
(−8.7)
33.4
(0.8)
Տեղումներ դյույմ (մմ) 0.46
(11.7)
0.47
(11.9)
0.72
(18.3)
0.61
(15.5)
0.94
(23.9)
0.63
(16)
0.62
(15.7)
0.81
(20.6)
0.87
(22.1)
1.04
(26.4)
0.58
(14.7)
0.57
(14.5)
8.34
(211.8)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 4.4
(11.2)
4.5
(11.4)
2.7
(6.9)
0.8
(2)
0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.4
(1)
2.8
(7.1)
4.5
(11.4)
20.2
(51.3)
աղբյուր: NOAA[3]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականի հուլիսին Ջորջ Բինը ուղևորվել է էքսպեդիցիայի դեպի Սևիր գետ՝ բնակության համար նոր վայրեր փնտրելու նպատակով։ Նա գտել է ջրի աղբյուր, որի շուրջն էլ հիմնադրվել է Ռիչֆիլդը։ Քաղաքի անվանումը ընտրվել է ի պատիվ բնակավայրը շրջապատող բերքառատ բնահողերի։ Ռիչֆիլդում առաջին դպրոցը կառուցվել է 1865 թվականին, ապա սկսվել է ամրոցի կառուցումը։ 1865 թվականին հնդիկները ձորում սպանել են երկու աշխատողի, իսկ հետո՝ երեք նորաբնակների, ինչը հանգեցրել է բնակչության տարհանմանը։ 1871 թվականին բնակիչների մեծ մասը վերադարձել է քաղաք[4]։

Ռիչֆիլդը համարվում է կենտրոնական Յուտայի առևտրական և մշակութային կենտրոնը։ Քաղաքում է գտնվում մունիցիպալ օդանավակայանը, հիվանդանոցը։ Այն շրջապատված է ազգային պարկերով՝ Զայոն, Բրայս և Կապիտոլ-Րիֆ[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ռիչֆիլդի բնակչությունը կազմել է 7551 մարդ, որոնցից 50 %-ը տղամարդ էր, 50 %-ը՝ կին, քաղաքում եղել է 2553 տնտեսություն, 1871 ընտանիք։ Քաղաքի տարածքում տեղակայված է եղել 2553 շինություն՝ 186,3 շինություն մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Բնակչության կազմ. սպիտակներ՝ 94,4 %, աֆրոամերիկացիներ՝ 0,3 %, ասիացիներ՝ 0,4 %, բնիկ ամերիկացիներ՝ 1,7 % [5]:

Ըստ 2010 թվականի մարդահամարի՝ քաղաքի բնակչության 32,2 %-ը 18 տարեկանից ցածր էր, 4,6 %-ը՝ 18-21 տարեկան, 50 %-ը՝ 21-65 տարեկան, իսկ 13,2 %-ը՝ 65 և ավելի տարեկան։ Ռիչֆիլդում ամեն 100 կնոջը համապատասխանել է 99,9 տղամարդ, ընդ որում, 100 չափահաս կնոջը՝ 98,7 հասակակից տղամարդ[5]։ Բնկաչության միջին տարիքը կազմել է 30,9։

2553 տնային տնտեսություններից 73,3 %-ը ընտանիքներ են եղել, որոնցից 60,3 %-ը միատեղ բնակվող ամուսնական զույգերն են, 9,0 %-ը կանայք են, որոնք բնակվում են առանց ամուսինների, և 3,9 %-ը տղամարդիկ են, որոնք բնակվում են առանց կանանց։ 26,7 %-ը ընտանիք չի ունեցել։

Միջինում տնային տնտեսություններ վարում էր 2,88 մարդ, իսկ ընտանիքի միջին չափը 3,42 մարդ էր։ Միայնակ բնակվել է բնակչության 23,5 %-ը, 11,0 % կազմել են միայնակ ծեր մարդիկ (65 տարեկանից բարձր)[5]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին 16 տարեկանից բարձր 5351 մարդուց 2892-ը ունեցել է աշխատանք։ Ընդ որում, տղամարդկանց եկամտի միջնարժեքը կազմել է տարեկան 45 747 ԱՄՆ դոլար, իսկ կանանցը՝ 27 383 դոլար։ 2014 թվականին մեկ ընտանիքի եկամտի միջնարժեքը կազմել է տարեկան 53 972 $, տնային տնտեսությանը՝ 40 500 $, մեկ անձի տարեկան եկամուտը՝ 17 581 $[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. United States Census 2010
  2. «Richfield, Utah»։ Weatherbase։ Վերցված է 2016-11-20 
  3. «NOWData - NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 5 May 2013 
  4. 4,0 4,1 Pearl F. Jacobson։ «Richfield, Utah»։ Utah History Encyclopedia։ Վերցված է 2016-11-21 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «American FactFinder»։ United States Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-08-ին։ Վերցված է 2015-11-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]