Էդվարդ Խոստովանող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Խոստովանող
Ծնվել է՝ոչ վաղ քան 1003 և ոչ ուշ քան 1005
ԾննդավայրIslip, Cherwell, Օքսֆորդշիր, Անգլիա
Մահացել է՝հունվարի 5, 1066
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Վեստմինստերյան աբբայություն
ԵրկիրԱնգլիայի թագավորություն
ՏոհմՈւեսեքսի տոհմ
միապետ
ՇրջանավարտThe King's School Ely?
ՀայրԷթելրեդ II[1][2]
ՄայրԷմմա Նորմանդացի[1][2]
Հավատքկաթոլիկություն

Էդվարդ Խոստովանող (անգլ.՝ Edward the Confessor, ոչ վաղ քան 1003 և ոչ ուշ քան 1005, Islip, Cherwell, Օքսֆորդշիր, Անգլիա - հունվարի 5, 1066, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլո-սաքսոնական նախավերջին թագավորը (1042 թվականից) և Ուեսեքսյան արքայատոհմի վերջին ներկայացուցիչը։ Նրա թագավորության տարիները նշանավորվեցին երկրում թագավորական իշխանության թուլացմամբ ու իշխանական տների բացարձակ իշխանության հաստատմամբ, անգլո-սաքսոնական հասարակության կազմալուծմամբ և պետության պաշտպանության թուլացմամբ։ Այդ հանգամանքները հեշտացրին Անգլիայի նվաճումը Վիլհելմ I Նվաճողի կողմից Էդվարդի մահից հետո, 1066 թվականին։ Էդվարդ Խոստովանողը խիստ կարևորություն էր տալիս քրիստոնեական առաքինությունների ու ասկետիզմի քարոզչությանը, ինչի համար էլ հետագայում կաթողիկե եկեղեցու կողմից ենթարկվեց Կանոնականացման և դասվեց սրբերի շարքը։

Փախուստ և գահակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդը Անգլիայի թագավոր Էթելրեդ II Անխոհեմի ավագ որդին էր։ Մայրը Էմմա Նորմանդացին էր, որը Նորմանդիայի դուքս Ռիչարդ II-ի դուստրն էր։ Երբ Սվեն Երկարամորուսի գլխավորությամբ Դանիայի վիկինգները ներխուժեցին Անգլիա, և երկիրը գտնվում էր նվաճման վտանգի տակ, մայրը 1013 թվականին ստիպված եղավ Էդվարդի և նրա կրտսեր եղբայր Ալֆրեդի հետ փախչել Նորմանդիա։ Շուտով մահացավ Էթելրեդ II-ը, իսկ Անգլիայի գահն անցավ Դանիայի թագավորին։ 25 տարի ապրելով Նորմանդիայի դքսի պալատում, Էդվարդն այդ երկրում հաստատեց բազմաթիվ կապեր։ Դեռ պատանեկությունից նա կրոնի հանդեպ ցուցաբերում էր հատուկ նվիրվածություն և հետագայում ստացավ Խոստովանող մականունը։ Անգլիայում Կնուդ I Մեծի թագավորության տարիներին (1016—1035) Էդվարդը երազել իսկ չէր կարող հայրենիք վերադառնալու մասին. Նորմանդիայի դուքսը դաշինք էր կնքել Անգլիայի և Դանիայի թագավորի հետ, որն ամրապնդվել էր Էդվարդի մոր՝ Էմմա Նորմանդացու և Կնուդի ամուսնությամբ։ Բացի դրանից Կնուդ I Մեծի անգլո-դանիական միապետությունը վայելում էր անգլո-սաքսոնական ազնվականության լայն աջակցությունը։ 1036 թվականին Կնուդի մահից հետո Անգլիա գնաց Էդվարդի կրտսեր եղբայր Ալֆրեդը՝ հավանաբար նպատակ ունենալով թագը վերադարձնելու։ Սակայն նրան գերի վերցրին Կնուդի ապօրինածին որդի Հարոլդի կողմնակիցները։ Գագհը գրավեց Հարոլդը։ Ալֆրեդին դաժանորեն կուրացրին, և նա շուտով վախճանվեց։ Միայն 1041 թվականին, երբ Անգլիայի թագավոր էր դարձել Էդվարդի արյունակից Հարդեկնուտը, նա հայրենիք վերադառնալու հրավեր ստացավ։ Բացի դրանից Հարդեկնուտը զավակներ չուներ և Էդվարդին հռչակեց իր ժառանգը։ 1042 թվականի հունիսի 8-ին Հարդեկնուտը վախճանվեց, ում մահով Կնուտլինգների արքայատոհմը հանգեց։ Այդ ժամանակ Անգլիայում ձևավորվել էր հասարակական զորեղ կարծիք՝ անգլո-սաքսոնական նախկին արքայատոհմը վերականգնելու օգտին։ Եվ այդպես, Հարդեկնուտի մահից ընդամենը մի քանի օր անց Լոնդոնի բնակիչները Էդվարդին հռչակեցին Անգլիայի թագավոր։ Նրա իշխանությունն իսկույն ճանաչեց ամբողջ երկիրը՝ բացառությամբ անգլո-դանիական ազնվականների և զինվորական վերնախավի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мортон А. Л. История Англии. — Л., 1950.
  • Stenton F. Anglo-Saxon England. — Oxford, 1973.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Խոստովանող» հոդվածին։