Հարոլդ I (Անգլիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարոլդ I
Ծնվել է՝մոտ 1016
ԾննդավայրՆորտհեմպտոն, Անգլիա
Մահացել է՝մարտի 17, 1040[1]
Վախճանի վայրՕքսֆորդ, Անգլիա
St Clement Danes
ԵրկիրԱնգլիայի թագավորություն
ՏոհմԿնյուտլինգներ
գերիշխան
ՀայրԿնուդ I Մեծ[2][1]
ՄայրԷլֆգիֆու Նորթհեմթոնցի[2][1]
ԵրեխաներԷլֆվինա Հարոլդսոն[2]

Հարոլդ I Նապաստակի թաթ (անգլ.՝ Harold Harefoot, մոտ 1016, Նորտհեմպտոն, Անգլիա - մարտի 17, 1040[1], Օքսֆորդ, Անգլիա), 1035-1040 թթ. Անգլիայի թագավոր Քնյութլինգների արքայատոհմից։

Ըստ ավանդության «նապաստակի թաթ» մականունը ստացել է որսորդական հմտությունների և արագավազ լինելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարոլդը Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի թագավոր Կնուդի և Էլֆգիֆ Նորթhեմպտանցու ապօրինի որդին էր։

1035 թվականին Կնուդ Մեծի մահվանից հետո Անգլիայի և Դանիայի գահը պետք է ժառանգեր Կնուդի միակ օրինական ժառանգ Հարդեկունդը, ով հոր կյանքի վերջին տարիներին Դանիայի կառավարիչն էր։ Սակայն Նորվեգիայի թագավոր Մագնուս I-ի հարձակումը խանգարում է Հադեկունդին գնալ Անգլիա և մասնակցել թագադրման արարողությանը։ Սրանից օգտվեցին անգլիական մագնատների մի մասը՝ Էռլ Լեոֆիկի և Էլֆգիֆ Նորթեմտոնցու գլխավորությամբ, ովքեր առաջարկում էին երկրի գահապահությունը հանձնել Հարոլդին։ 1036 թվականի սկզբին Օքսֆորդում կայացած խորհրդի ժամանակ Հարոլդը և Հարդեկունդը գալիս են փոխհամաձայնության․ Հարոլդը դառնում էր Անգլիայի գահապահ, իսկ թագուհի-մայր Էմմա Նոթմանդացուն էր մնում արքունիքը, հուսկերների գվարդիան և հսկողությունը արքունական գանձարանի վրա։ Այնուամենայնիվ Հարոլդը հարձակվում է Վինչեսթրում գտնվող Էմմայի նստավայրի վրա և գրավում գանձարանը։ 1037 թվականի վերջին Անգլիայի բոլոր մագնատները ընդունում են Հարոլդին որպես թագավոր, իսկ Էմման փախչում է երկրից։

Ըստ որոշ պատմաբանների, Հարոլդի կառավարման ժամանակ երկրի իշխանությունը փաստացիորեն պատկանում էր նրա մորը՝ Էլֆգիֆին։ 1036 թվականին Անգլիայում է լինում Էթելրեդ II-ի կրտսեր որդին՝ Ալֆրեդ Էթելինգը, ով իրավունք ուներ անգլիական գահի համար։ Վախենալով որ նրա ներկայությունը կվտանգի Հարոլդի իշխանությունը, վերջինիս կողմնակիցները Էռլ Հոդվինի գլխավորդությամբ գողանում են Ալֆրեդին։ Դրանից հետո հանում են նրա աչքերը և նա շուտով մահանում է։ Ալֆրեդ Էտելինգի մահը Հարոլդի դեմ է հանում ոչ միայն Հարդեկունդին, ով մահացածի եղբայրն էր, այլ նաև Նորմանդիայի դուքսին, որի պաշտպանության ներքո էր գտնվում Ալֆրեդը։

Հարոլդի դիրքերը Անգլիայում բավական ամուր էին։ Նրա գահակալման ընթացքում դժգոհության և ապստամբության ոչ մի դեպք չի գրանցվել։ Սակայն Հարդեկունդը Դանիայում հարձակում է կազմակերպում։ 1039 թվականին, Նորվեգիայի հետ համաձայանության գալով, Հարդեկունդը հավաքում է մեծ նավատորմ և գնում Անգլիան գրավելու։ Սակայն պատերազմ չի լինում, քանի որ 1040 թվականի մարտի 17-ին Հարոլդ I-ը մահանում է։ Հարդեկունդը գալիս է Ուեսեքե և հռչակվում թագավոր։ Հարոլդի մարմինը հանվում է Ուեստմինստերյան աբբայությունից և նետվում Թեմզայի ճահիճների մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Гарольд, английский король». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Անգլո-սաքսոնական ժամանակագրություն
  • Stenton F. Anglo-Saxon England, Oxford, 1973