Էդուարդ Մաուտներ
Էդուարդ Մաուտներ գերմ.՝ Eduard Mauthner | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1824[1] |
Ծննդավայր | Պեշտ, Պեշտ, Հունգարիա[1] |
Վախճանվել է | հուլիսի 2, 1889 (64 տարեկան) |
Վախճանի վայր | Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | գրող, լրագրող, բանաստեղծ և գրական քննադատ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Eduard Mautner Վիքիպահեստում |
Էդուարդ Մաուտներ (գերմ.՝ Eduard Mauthner, 13 նոյեմբերի, 1824, Բուդապեշտ — 2 հուլիսի, 1889, Բադեն, Ստորին Ավստրիա), ավստրիացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Մաուտերը ծնվել է 1924 թ. նոյեմբերի 13-ին Բուդապեշտում, առևտրականի ընտանիքում։ Պրահայի համալսարանում հաճախել է փիլիսոփայության դասախոսությունների (1843)։ Ուսանողական տարիներին «Ost und West» թերթում տպագրել է իր մի քանի բանաստեղծություններն ու մի պատմվածքը։ Վերադարձել է Վիեննա, որտեղ սկսել է ուսումնասիրել բժշկություն, իրավունք, հետագայում՝ բանասիրություն ու գրականություն։ 1844 թվականին Լայպցիգում ուսումնասիրել է փիլիսոփայություն ու բարոյագիտություն։ Գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, հանդես է եկել գրականության վերաբերյալ քննադատական հոդվածներով, որոնք դրական արձագանք են ստացել քննադատների կողմից։ 1847 թվականի աշնանը վերադարձել է Վիեննա։
1848 թվականի հեղափոխական իրադարձությունների ժամանակ Էդուարդ Մաունտերը հանդես է եկել որպես ակտիվ լրագրող, որ գրել է «Sonntagsblatt» լրագրի համար։ Որպես ֆելիետոնիստ ու քննադատ հանդես է եկել «Ostdeutsche Post» «Presse» ու «Wanderer» լրագրերում։
1851 թվականին Էդուարդ Մաունտերի «Das Preislustspiel» կատակերգությունը երկրորդ տեղն է գրավում թատերական մրցույթում Վիեննայի Հոֆբուրգում։ 1853 թվականին նա ճանապարհորդումէ Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում ու Անգլիայում և վերադառնում Վիեննա 1854 թվականին։ Ուղևորության արդյունքում հրատարակում է հոդվածների ու նոթերի շարք «Ostdeutsche Post» և «Familienbuch des Oesterreichischen Lloyd» թերթերում։
1855 թվականից մինչ 1864 թվականը համագործակցել է Staatsbahngesellschaft թերթի հետ։ Այդ շրջանում հրատարակել է մի շարք բանաստեղծություններ ու մի քանի կատակերգություններ, որ բեմադրվել են Վիեննայի թատրոններում։
1865 թվականի սկզբին Էդուարդ Մաունտերը որպես օգնական աշխատել է Վիեննայի կայսերական ապարանքի գրադարանում, ապա զբաղվել է Արտաքին գործերի նախարարության գրականության բյուրոյում։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Մաունտերը նշանակալի հաջողության հասած գրող է, բանաստեղծ ու դրամատուրգ։ Մեծ հաջողության են արժանացել նրա պիեսները՝ «Das Preis-Lustspiel», «Gräfin Aurora», «Eglantine», «Während der Börse», «Die Sanduhr», «Eine Kriegslist»։ Հայտնի են նաև նրա սոնետները՝ «Gegen Napoleon. In Catilinam» (1859)։ Նրա «Gedichte» (1847 և 1858) բանաստեղծությունները գրված են քաղաքական միտումնավորությամբ։
Ընտրյալ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Gräfin Aurora» (Վիեննա, 1852);
- «Kleine Erzählungen» (Վիեննա, 1858),
- «In Catilinam, ein Kranz Geharnischter Sonette» (1859),
- «Während der Börse» (պիես, Բեռլին, 1863),
- «Eine Frau, die an der Börse Spielt» (պիես, Վիեննա),
- «Eglantine» (դրամա, Վիեննա, 1863),
- «Die Sanduhr» (Բեռլին, 1871),
- «Eine Kriegslist» (կատակերգություն, 1878),
- "Von der Aar zur Donau, (պիես, 1881),
- «Ausgewählte Gedichte» (Վիեննա, 1889)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wurzbach D. C. v. Mautner, Eduard (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 17. — S. 158.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mautner, Eduard (1824—1889), Journalist und Schriftsteller (գերմ.)
- A. Schlossar Mautner, Eduard. — Т. 52.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Մաուտներ» հոդվածին։ |
|