Էդուարդ Մաուտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Մաուտներ
Eduard Mautner.jpg
Ծնվել էնոյեմբերի 13, 1824(1824-11-13)[1]
ԾննդավայրԲուդապեշտ կամ Պեշտ, Պեշտ, Հունգարիա[1]
Վախճանվել էհուլիսի 2, 1889(1889-07-02) (64 տարեկան)
Վախճանի վայրԲադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունգրող, լրագրող, բանաստեղծ և գրական քննադատ
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիա
Eduard Mautner Վիքիպահեստում

Էդուարդ Մաուտներ (գերմ.՝ Eduard Mauthner, 13 նոյեմբերի, 1824, Բուդապեշտ2 հուլիսի, 1889, Բադեն, Ստորին Ավստրիա), ավստրիացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Մաուտերը ծնվել է 1924 թ. նոյեմբերի 13-ին Բուդապեշտում, առևտրականի ընտանիքում։ Պրահայի համալսարանում հաճախել է փիլիսոփայության դասախոսությունների (1843)։ Ուսանողական տարիներին «Ost und West» թերթում տպագրել է իր մի քանի բանաստեղծություններն ու մի պատմվածքը։ Վերադարձել է Վիեննա, որտեղ սկսել է ուսումնասիրել բժշկություն, իրավունք, հետագայում՝ բանասիրություն ու գրականություն։ 1844 թվականին Լայպցիգում ուսումնասիրել է փիլիսոփայություն ու բարոյագիտություն։ Գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, հանդես է եկել գրականության վերաբերյալ քննադատական հոդվածներով, որոնք դրական արձագանք են ստացել քննադատների կողմից։ 1847 թվականի աշնանը վերադարձել է Վիեննա։

1848 թվականի հեղափոխական իրադարձությունների ժամանակ Էդուարդ Մաունտերը հանդես է եկել որպես ակտիվ լրագրող, որ գրել է «Sonntagsblatt» լրագրի համար։ Որպես ֆելիետոնիստ ու քննադատ հանդես է եկել «Ostdeutsche Post» «Presse» ու «Wanderer» լրագրերում։

1851 թվականին Էդուարդ Մաունտերի «Das Preislustspiel» կատակերգությունը երկրորդ տեղն է գրավում թատերական մրցույթում Վիեննայի Հոֆբուրգում։ 1853 թվականին նա ճանապարհորդումէ Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում ու Անգլիայում և վերադառնում Վիեննա 1854 թվականին։ Ուղևորության արդյունքում հրատարակում է հոդվածների ու նոթերի շարք «Ostdeutsche Post» և «Familienbuch des Oesterreichischen Lloyd» թերթերում։

1855 թվականից մինչ 1864 թվականը համագործակցել է Staatsbahngesellschaft թերթի հետ։ Այդ շրջանում հրատարակել է մի շարք բանաստեղծություններ ու մի քանի կատակերգություններ, որ բեմադրվել են Վիեննայի թատրոններում։

1865 թվականի սկզբին Էդուարդ Մաունտերը որպես օգնական աշխատել է Վիեննայի կայսերական ապարանքի գրադարանում, ապա զբաղվել է Արտաքին գործերի նախարարության գրականության բյուրոյում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Մաունտերը նշանակալի հաջողության հասած գրող է, բանաստեղծ ու դրամատուրգ։ Մեծ հաջողության են արժանացել նրա պիեսները՝ «Das Preis-Lustspiel», «Gräfin Aurora», «Eglantine», «Während der Börse», «Die Sanduhr», «Eine Kriegslist»։ Հայտնի են նաև նրա սոնետները՝ «Gegen Napoleon. In Catilinam» (1859)։ Նրա «Gedichte» (1847 և 1858) բանաստեղծությունները գրված են քաղաքական միտումնավորությամբ։

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Gräfin Aurora» (Վիեննա, 1852);
  • «Kleine Erzählungen» (Վիեննա, 1858),
  • «In Catilinam, ein Kranz Geharnischter Sonette» (1859),
  • «Während der Börse» (պիես, Բեռլին, 1863),
  • «Eine Frau, die an der Börse Spielt» (պիես, Վիեննա),
  • «Eglantine» (դրամա, Վիեննա, 1863),
  • «Die Sanduhr» (Բեռլին, 1871),
  • «Eine Kriegslist» (կատակերգություն, 1878),
  • "Von der Aar zur Donau, (պիես, 1881),
  • «Ausgewählte Gedichte» (Վիեննա, 1889)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wurzbach D. C. v. Mautner, Eduard (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 17. — S. 158.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]