Էդմե Բուշարդոն
Էդմե Բուշարդոն ֆր.՝ Edmé Bouchardon | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1698[1][2][3][…] |
Ծննդավայր | Շոմոն |
Մահացել է | հուլիսի 27, 1762[1][2][3][…] (64 տարեկան) |
Վախճանի վայրը | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Ուսուցիչ | Գիյոմ Կուստու[4] |
Ստեղծագործություն(ներ) | Չորս եղանակների շատրվան |
Ոճ | բարոկկո |
Մասնագիտություն | քանդակագործ և գծանկարիչ |
Ծնողներ | հայր՝ Ժան Բատիստ Բուշարդոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Edmé Bouchardon Վիքիպահեստում |
Էդմե Բուշարդոն (ֆր.՝ Edmé Bouchardon, մայիսի 29, 1698[1][2][3][…], Շոմոն - հուլիսի 27, 1762[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի քանդակագործ, ով փորձում էր իր ժամանակակիցներին ծանոթացնել անտիկ մշակույթին, Լյուդովիկոս XV-ի պալատական քանդակագործ, էսթետիկական կլասիցիզմի նախորդը, քանդակագործ Ժան Բատիստ Բուշարդոնի որդին և քանդակագործ Ժակ Ֆիլիպ Բուշարդոնի մեծ եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուշարդոն եղել է Գիյոմ Կուստուի աշակերտը։ 1722 թվականին ստացել է հռոմեական մրցանակ և շուտով ձեռք է բերել այնպիսի ճանաչում, որ հերցոգ Անտենը նրան Հռոմից կանչել է Փարիզ, որտեղ Լուվրում կահավորել է նրա արհեստանոցը։ Արդեն իր առաջին քանդակներում Բուշարդոն ցանկություն հայտնեց ազատվելու ռոկոկո ոճից և հարություն տալու անտիկ արվեստի պերճախոս լակոնիզմին։ 1737 թվականին Բուշարդոն Գեղարվեստի ակադեմիայի սրահում ցուցադրեց իր քանդակները և հատուկ ուշադրություն գրավեց իր կիսանդրիներով, դիցաբանական խմբերով, որոնցից ամենաշատ ուշադրություն գրավեց «Սբ. Կառլ Բորրոմեո, աղոթելիս Միլանում ժանտախտի դադարացման համար», ինչպես նաև նկարներով, օրինակ «Խաղողների հավաքը Աֆինիան գյուղում»։
1740 թվականին Բուշարդոն ցուցադրեց ցայտաղբյուրի գիպսից մոդելը Գրենել փողոցի համար, Փարիզ քաղաքի պատվերով, որը նրան բերեց մեծ համբավ։ Բարոկկո քանդակի բարդությունը առաջ բերեց ճարտարապետների նախանձն ու դժգոհությունը։ Ի նշան երախտագիտության՝ քաղաքի ներկայացուցիչները նրա համար նշանակեցին ցմահ թոշակ՝ 1500 լիվրով։
1745 թվականին Բուշարդոն ընդունվեց գեղանկարչության ակադեմիա մարմարից արձանի համար, որը արտացոլում էր «Հիսուսին, խաչը կրած», որը գտնվում էր Լուվրի թանգարանում նրա ամենաճանաչված քանդակի «Ամուր, Հերկուլեսի մատներից իրեն նետ պատրաստելիս» հետ միասին։ Նրա հետագա քանդակներից կարելի հիշատակել կարդինալ Ֆլյորի դամբարանը և Հիսուսի արձանը, Մարիամ Աստվածածնին ութ առաքյալներին՝ զարդարած Սեն-Սյուլպիս եկեղեցու երգչախումբը։ Հանգստի ժամանակ, մի կողմ թողնելով հինը, պատկերում էր իրականը՝ ժամանակակից կյանքը. նրա «Études prises dans le Bas Peuple, ou les Cris de Paris» աշխատանքը՝ պահպանված Լուվրում, Փարիզի փողոցների չափազանց վառ պատկերն է XVIII դարում։
Էդմե Բուշարդոն մահացել է 1762 թվականի հուլիսի 27-ին Փարիզում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edmé Bouchardon (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Edme Bouchardon — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ http://arts-graphiques.louvre.fr/detail/artistes/1/343-BOUCHARDON-Edme
- ↑ Guiffrey J. Liste des pensionnaires de l'Academie de France a Rome: donnant les noms de tous les artistes récompensés dans les concours du Prix de Rome de 1663 à 1907 — 1908. — P. 24.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմե Բուշարդոն» հոդվածին։ |
|