Զուլեյհա Սեիդմամեդովա
Զուլեյհա Սեիդմամեդովա | |
---|---|
ադրբ.՝ Züleyxa Mirhəbib qızı Seyidməmmədova | |
մարտի 22, 1919 - նոյեմբերի 10, 1994 (75 տարեկան) | |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
Քաղաքացիություն | Ադրբեջան և Ադրբեջանական ԽՍՀ |
Զորատեսակ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր |
Կոչում | կապիտան |
Հրամանատարն էր | 586th Fighter Aviation Regiment? |
Մարտեր/ պատերազմներ | Eastern European theatre of World War II?, Ստալինգրադի ճակատամարտ և Կուրսկի ճակատամարտ |
Կրթություն | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1938), Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա, Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1953) և Լենինգրադի ռազմաինժեներական ուսումնարան (1957) |
Պարգևներ |
Զուլեյհա Միր-Հաբիբ գիզի Սեիդմամեդովա (մարտի 22, 1919, Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - նոյեմբերի 10, 1994, Բաքու, Ադրբեջան), խորհրդային օդաչու, կապիտան, պարաշուտային սպորտի հրահանգիչ, Ադրբեջանական ԽՍՀ-ի սոցիալական ապահովության նախարար։ Առաջին ադրբեջանուհի օդաչուն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուլեյհա Սեիդմամեդովան ծնվել է 1919 թվականի մարտի 22-ին Բաքվում։ Դպրոցում սովորելու տարիներին Զուլեյհան հետաքրքրվել է պարաշուտային սպորտով։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է բժշկական համալսարան։ 1934 թվականի գարնանը նա ընդունվել է Բաքվի աէրոակումբ և արդեն հոկտեմբերին դարձել է աէրոակումբի օդաչու։ Այդպես Զուլեյհան դարձել է առաջին ադրբեջանցի կին օդաչուն։ 1935 թվականի օգոստոսին Մոսկվայում կայացած Պարաշուտիստների առաջին համամիութենական հավաքի ժամանակ նա ստացել է հրահանգիչ-պարաշուտիստի որոակավորում։ 1936 թվականի հունվարի 21-ին, կապված Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատման տասնգինգամյակի հետ, Կրեմլում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն, որտեղ կոմերիտմիության անդամ Զուլեյհա Սեիդմամեդովային շնորհվել է «Պատվո շքանշան»։ 1936 թվականին դարձել է Բաքվի աէրոակումբի հրահանգիչ-օդաչու։ 1938 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական նավթային ակադեմիան և ստացել ինժեներ-երկրաբանի որակավորում։ Նույն թվականի օգոստոսին փաստաթղթեր է ներկայացրել Ժուկովի անվան ռազմա-օդային ինժեներական ակադաեմիա ընդունվելու համար։ Հատուկ բացառությամբ նա հանձնել է քննությունը և ընդունվում շտուրմանների ֆակուլտետ։ 1939 թվականի դեկտեմբերին նա դարձել է Մոսկվայի խորհրդի պատգամավոր։ 1940 թվականի փետրվարի 23-ին նա ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում։
Մեծ հայրենական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի մայիսին ավարտել է ակադեմիան և նշանակվել է ուսումնամարզական ակադեմիայի գնդի էսկադրլիայի շտուրմանի պաշտոնում։ Հայրենական մեծ պատերազմից հետո նրա ավիագունդը վերաձևավորվել է և դարձել մարտական, կցվել է Մոսկվա քաղաքի ՀՕՊ համակարգին։ 1941 թվականի ավարտին Զուլեյհան տեղափոխվել է նորաստեղծ 586-րդ կործանիչ ավիացիոն գունդ։ Այս գնդի կազմում նա մասնակցել է Ստալինգրադիի օդային մարտերին և Կուրսկի ճակատամարտերին։ Պարգևատրվել է Մեծ հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ Սեիդմամեդովան պատերազմի ընթացքում իր Յակ-9 ինքնաթիռով կատարել է 500 մարտական թռիչք և մասնակցել 40 օդային մարտերի։ Պատերազմի ավարտից հետո նա նշանակվել է 586-րդ կործանիչ ավիացիոն գնդի հրամանատարի տեղակալ[1]։
Հետպատերազմյան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո դուրս է եկել բանակից և վերադարձել Բաքու՝ դառնալով քաղաքի կուսակցական կոմիտեի հրահանգիչ։ 1946 թվականի սեպտեմբերին ընտրվել է Ադրբեջանի Կենտկոմի Համամիութենական լենինիստական կոմունիստական երիտասարդական միության քարտուղար և աշխատել է այս պաշտոնում մինչև 1951 թվականը։ 1947 թվականին ընտրվել է Ադրբեջանաի ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1951-1974 թվականներին եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի սոցիալական պաշտպանության նախարար։ Նա աշխատել է նաև որպես Ադրբեջանի նախագահության նախագահի արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի տեղակալ։
Աշխատանքի մեջ առանձնահատուկ ձեռքբերումների և հատկապես բեղմնավոր սոցիալական գործունեության համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով Զուլեյհա Միր-Հաբիբ կիզի Սեիդմամեդովան պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան
- երկու Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- երկու Պատվո շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- 2-րդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշան
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմ՝ «Զուլեյհա»
- Ֆիլմ Göylər Sonsuz Bir Dənizdir. II Film. Züleyxa (1995)(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cottam, Kazimiera Janina (1997). Women in air war: the Eastern Front of World War II (անգլերեն). Legas. էջ 336. ISBN 9780921252627.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сеидмамедова Зулейха Габиб гызы Արխիվացված 2007-11-28 Wayback Machine
- Штурман авиационной эскадрильи Արխիվացված 2011-10-09 Wayback Machine
- Истребители. Боевой путь 586-го истребительного полка. Летчик-министр Արխիվացված 2010-03-07 Wayback Machine
- В небе фронтовом. Сборник воспоминаний советских летчиц — участниц Великой Отечественной войны Արխիվացված 2011-12-20 Wayback Machine
- Великая Победа-65 Արխիվացված 2011-10-21 Wayback Machine
- El adamı: Aydın Seyidməmmədov anası Züleyxa Seyidməmmədova haqqında Արխիվացված 2020-06-29 Wayback Machine
- «ЗАПИСКИ ЛЕТЧИЦЫ» Արխիվացված 2016-03-26 Wayback Machine
- Մարտի 22 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Նոյեմբերի 10 մահեր
- 1994 մահեր
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Բաքու քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- 1999 մահեր
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ
- Կանայք Երկրորդ համաշխարհային պատերազմում
- Ադրբեջանի կին նախարարներ