Զուլեյհա Սեիդմամեդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուլեյհա Սեիդմամեդովա
ադրբ.՝ Züleyxa Mirhəbib qızı Seyidməmmədova
մարտի 22, 1919(1919-03-22) - նոյեմբերի 10, 1994(1994-11-10) (75 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն Ադրբեջան և  Ադրբեջանական ԽՍՀ
ԶորատեսակԽՍՀՄ ռազմաօդային ուժեր
Կոչումկապիտան
Հրամանատարն էր586th Fighter Aviation Regiment?
Մարտեր/
պատերազմներ
Eastern European theatre of World War II?, Ստալինգրադի ճակատամարտ և Կուրսկի ճակատամարտ
ԿրթությունԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1938), Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա, Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1953) և Լենինգրադի ռազմաինժեներական ուսումնարան (1957)
Պարգևներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Զուլեյհա Միր-Հաբիբ գիզի Սեիդմամեդովա (մարտի 22, 1919(1919-03-22), Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - նոյեմբերի 10, 1994(1994-11-10), Բաքու, Ադրբեջան), խորհրդային օդաչու, կապիտան, պարաշուտային սպորտի հրահանգիչ, Ադրբեջանական ԽՍՀ-ի սոցիալական ապահովության նախարար։ Առաջին ադրբեջանուհի օդաչուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուլեյհա Սեիդմամեդովան ծնվել է 1919 թվականի մարտի 22-ին Բաքվում։ Դպրոցում սովորելու տարիներին Զուլեյհան հետաքրքրվել է պարաշուտային սպորտով։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է բժշկական համալսարան։ 1934 թվականի գարնանը նա ընդունվել է Բաքվի աէրոակումբ և արդեն հոկտեմբերին դարձել է աէրոակումբի օդաչու։ Այդպես Զուլեյհան դարձել է առաջին ադրբեջանցի կին օդաչուն։ 1935 թվականի օգոստոսին Մոսկվայում կայացած Պարաշուտիստների առաջին համամիութենական հավաքի ժամանակ նա ստացել է հրահանգիչ-պարաշուտիստի որոակավորում։ 1936 թվականի հունվարի 21-ին, կապված Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատման տասնգինգամյակի հետ, Կրեմլում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն, որտեղ կոմերիտմիության անդամ Զուլեյհա Սեիդմամեդովային շնորհվել է «Պատվո շքանշան»։ 1936 թվականին դարձել է Բաքվի աէրոակումբի հրահանգիչ-օդաչու։ 1938 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական նավթային ակադեմիան և ստացել ինժեներ-երկրաբանի որակավորում։ Նույն թվականի օգոստոսին փաստաթղթեր է ներկայացրել Ժուկովի անվան ռազմա-օդային ինժեներական ակադաեմիա ընդունվելու համար։ Հատուկ բացառությամբ նա հանձնել է քննությունը և ընդունվում շտուրմանների ֆակուլտետ։ 1939 թվականի դեկտեմբերին նա դարձել է Մոսկվայի խորհրդի պատգամավոր։ 1940 թվականի փետրվարի 23-ին նա ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում։

Մեծ հայրենական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի մայիսին ավարտել է ակադեմիան և նշանակվել է ուսումնամարզական ակադեմիայի գնդի էսկադրլիայի շտուրմանի պաշտոնում։ Հայրենական մեծ պատերազմից հետո նրա ավիագունդը վերաձևավորվել է և դարձել մարտական, կցվել է Մոսկվա քաղաքի ՀՕՊ համակարգին։ 1941 թվականի ավարտին Զուլեյհան տեղափոխվել է նորաստեղծ 586-րդ կործանիչ ավիացիոն գունդ։ Այս գնդի կազմում նա մասնակցել է Ստալինգրադիի օդային մարտերին և Կուրսկի ճակատամարտերին։ Պարգևատրվել է Մեծ հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ Սեիդմամեդովան պատերազմի ընթացքում իր Յակ-9 ինքնաթիռով կատարել է 500 մարտական թռիչք և մասնակցել 40 օդային մարտերի։ Պատերազմի ավարտից հետո նա նշանակվել է 586-րդ կործանիչ ավիացիոն գնդի հրամանատարի տեղակալ[1]։

Հետպատերազմյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո դուրս է եկել բանակից և վերադարձել Բաքու՝ դառնալով քաղաքի կուսակցական կոմիտեի հրահանգիչ։ 1946 թվականի սեպտեմբերին ընտրվել է Ադրբեջանի Կենտկոմի Համամիութենական լենինիստական կոմունիստական երիտասարդական միության քարտուղար և աշխատել է այս պաշտոնում մինչև 1951 թվականը։ 1947 թվականին ընտրվել է Ադրբեջանաի ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1951-1974 թվականներին եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի սոցիալական պաշտպանության նախարար։ Նա աշխատել է նաև որպես Ադրբեջանի նախագահության նախագահի արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի տեղակալ։

Աշխատանքի մեջ առանձնահատուկ ձեռքբերումների և հատկապես բեղմնավոր սոցիալական գործունեության համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով Զուլեյհա Միր-Հաբիբ կիզի Սեիդմամեդովան պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cottam, Kazimiera Janina (1997). Women in air war: the Eastern Front of World War II (անգլերեն). Legas. էջ 336. ISBN 9780921252627.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]