Զբոսաշրջությունն Արաբական աշխարհում
Զբոսաշրջությունն Արաբական աշխարհում գործնականորեն ընդգրկում է լայնարձակ տարածաշրջաններ, տուրիստական տեսարժան վայրեր. ավելի քան 13 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք[1]։ Արաբական աշխարհը հիմնականում ներառում է արաբախոս երկրների և Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի բնակչությունն ու երկրները։ Արաբական աշխարհի ստադարտ բնորոշումն ընդգրկում է Արաբական պետությունների լիգայի 22 երկրներ և տարածաշրջաններ. 10 երկիր Աֆրիկայում և 12 երկիր Ասիայում։ Աշխարհագրորեն տարածքն ընդգրկում է արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոսի, արևելքում՝ Արաբական ծովի, հյուսիսում՝ Միջերկրական, հարավ-արևելքում՝ Սոմալի թերակղզու և Հնդկական օվկիանոսի տարածքը։ Տվյալ տարաքում ապրում է ավելի քան 422 միլիոն մարդ[2][3]։
Արաբական աշխարհը բաժանված է հինգ գլխավոր աշխարհագրական շրջանների. Մաղրիբը՝ Հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Նեղոսի հովիտը և Սոմալի թերակղզին՝ Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Լևանտը՝ Միջերկրականի արևելքում, Արաբական թերակղզին Հարավարևմտյան Ասիայում։ Եգիպտոսը միակ միջմայրցամաքային երկիրն է, որի մի մասը գտնվում է Սինայի թերակղզում (վերջինս գտնվում է Ասիայում)[3]։
Տարածքի մեծ մասը լայնորեն ծածկված է Արաբական աշխարհին հատուկ բազմազան աշխարհագրական առանձնահատկություններով՝ ձգվելով անապատներից ու թփուտներից մինչև Միջերկրականի ափերը և ձյունածածկ գագաթներով լեռնաշղթաներ։ Անապատները հիմնականում գերակշռում են Աֆրիկայի հյուսիսային շրջաններում՝ Սահարայում, որը համարվում է աշխարհի ամենաշոգ անապատը, որտեղ ավազաթմբերի բարձրությունը կարող է հասնել 180 մետրի։ Արաբական թերակղզին գլխավորապես ծածկված է անապատներով. Նեֆուդը՝ հյուսիսում, որը քարոտ անապատ է. Ռուբ ալ-Խալի կամ Արաբական Մեծ անապատը՝ հարավում և դրանց միջև փռված է Դահնա անապատը։ Ի հակադրություն վերջիններիս՝ Արաբական աշխարհը կարող է պարծենալ նաև իր բարձր լեռնաշղթաներով ինչպես Աֆրիկայում, այնպես էլ Ասիայում։ Ատլասի լեռները հյուսիսում ձգվում են Սահարայի անապատից, որտեղ ամենաբարձր գագաթը 4167 մետր է. արևելյան շրջաններում դրանք հասնում են մինչև Միջերկրական ծով, իսկ արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոս։ Հիջազյան լեռները բարձրանում են Արաբական թերակղզու Կարմիր ծովին զուգահեռ տարածվող հատվածում՝ շրջապատելով թերակղզու ափամերձ անապատները։ Այն լեռները, ինչպիսիք են Լիբանանի լեռները, Տավրոսյան լեռնահամակարգը, կազմելով Լևանտի եզրերը, ապահովում են հորդառատ անձրև և ձնաբուք՝ այդպիսով սնուցելով տարածքների անտառային լանդշաֆտները[4][5]։
Արաբական աշխարհի մաս համարվող որոշ տարածքներ հնագույն քաղաքակրթությունների օրրան են, հատկապես՝ Հին Եգիպտոսը, Լևանտը և Միջագետքը։ Պատմական տարբեր ժամանակներում, մի շարք քաղաքակրթություներ՝ և՛ տեղական, և՛ օտար, հաստատվել են և կառավարել Արաբական աշխարհում՝ յուրաքանչյուրը թողնելով իր հետքը տարածաշրջանում։ Սրանք դարձել են Արաբական աշխարհից մնացած այն մոզաիկներից, որոնք համարվում են Հին աշխարհի քաղաքակրթությունների մնացորդներ։ Որոշ երկրներում դուք կարող եք գտնել հնագույն հռոմեական տաճար Օմայյան խալիֆայության պալատի կողքին, կամ խաչակիրների ամրոց մամլուքների հնագույն քաղաքում, կամ նույնիսկ Արևելյան օրթոդոքս եկեղեցի Օսմանյան մզկիթի կողքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ International Union for Conservation of Nature and Natural Resources (1989). The Iucn Sahel Studies 1989. IUCN. էջ 107. ISBN 2880329779.
- ↑ «Somali Tourism Association (SOMTA)». Somali Tourism Association. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 3,0 3,1 Coastal and Marine Environmental Problems of Somalia, Volume 1. UNEP. 1987. էջ 127.
- ↑ «International tourism, number of arrivals». World Bank. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Somali immigration authority calls for registration of foreigners». Sabahi. 2013 թ․ ապրիլի 11. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.