Ալժիրի Կասբահ
![]() | |
Casbah of Algiers* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ալժիր |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Աֆրիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1992 (16 նստաշրջան) |
Համար | 565 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Կասբահ (արաբ․՝ قصبة, նշանակում է ամրոց), Ալժիրի Ալժիր մայրաքաղաքի միջնաբերդն է, որը շրջափակում է այն։ Ընդհանուր առմամբ, Կասբահը պարսպապատ միջնաբերդն է Հյուսիսային Աֆրիկայի բազմաթիվ քաղաքներում[1]։
1992 թվականին Կասբահը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալժիրի Կասբա նահանգը հիմնադրվել է հին Իկոսիումի ավերակների վրա։ Այն միջին չափի քաղաք էր, որը կառուցված էր բլրի վրա և տարածվում էր դեպի ծով, բաժանված է երկու մասերի` Բարձր քաղաք և ցածր քաղաք։ Այստեղ հայտնաբերվել է 17-րդ դարի մզկիթներ և քանդակներ որոնցից են՝ Կետչաուա մզկիթը (կառուցվել է 1794 թվականի Դեյ Բաբա Հասսանի կողմից), երկու մինարեներով, Ջեդիդ ալ մզկիթը (կառուցվել է 1660 թվականին, Թուրքական տիրապետության ժամանակ)։ Վերջինս ունի հսկայական ավարտուն ձվաձև գմբեթ և չորս փոքրիկ գմբեթներ։ Մզկիթներից ամենահինը Էլ Քեբիրն է, որը կառուցվել է Ալ-Մորավիների պետության կառավարիչ Յուսուֆ իբն Տաշֆինի կողմից և վերակառուցվել է ավելի ուշ՝ 1794 թվականին)։ Ալի Բեթչնին մզկիթը կառուցվել է 1623 թվականին։ Տեղի Պալատը կառուցվել է 1791 թվականին Փաշայի համար, որն այնտեղ ապրել է ութ տարի[3]։
1839 թվականին ֆրանսիացի կառավարիչը տեղափոխվեց պալատ։ 1860 թվականին այցելում են Նապոլեոն III և Եվգենյա կայսրուհին[3]։ Կասբահը կենտրոնական դեր է խաղացել Ալժիրի անկախության համար մղվող պայքարում (1954-1962)։ Կասբահը եղել է ազգային ազատագրական ճակատի (National Liberation Front) ապստամբության պլանավորման էպիկենտրոնը և ապահով ապաստան է համարվել Ալժիրում ֆրանսիական քաղաքացիների և իրավապահ մարմինների դեմ հարձակումների համար։ Որպեսզի նրանց ջանքերին հակադրվեին, ֆրանսիացիները պետք է կենտրոնանային հատկապես Կասբահի վրա։
Ընթացիկ վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես հաղորդում է Ռոյթերսը 2008 թվականի օգոստոսին անկախությունից ի վեր կառավարության բացակայության և կոռուպցիայի առկայությունը նշանակում են, որ Կասբահը մատնված է անուշադրության և նրա որոշ տարածքներին սպառնում է փլուզում[4]։
Ալժիրյան իշխանությունները այս պատմական շրջանի դեգրադացման հիմնական պատճառ են համարում տարիքը, անփութությունը և գերբնակեցումը։ Վերջինս հատկապես դժվար է լուծել, որովհետև մեծ ջանքեր կպահանջվի այնտեղ ապրող բոլոր բնակիչներին տեղափոխելու համար։ Հաշվարկները կազմում են 40,000-70,000 մարդ, թեև դժվար է հետևել թափուր շինություններում տեղահանվածների թվին[5]։
Պատճառներից մեկը, որ կառավարությունը ցանկանում է բարելավել Կասբահի վիճակը, որ այն հանդիսանում է հանցագործների և ահաբեկիչների թաքստոց։ 1950-ականների վերջերին եւ քաղաքացիական անհանդուրժողականության և ֆրանսիական գաղութային իշխանության դեմ պայքարի ժամանակ այն Ազգային ազատագրման բանակի թաղամասն էր։
Պահպանողական Բելկասեմ Բաբաջին իրավիճակը որակել է որպես դժվար, բայց ոչ անհաղթահարելի, ասելով՝ «Ես դեռ հավատում եմ, որ հնարավոր է պահպանել այն, բայց դուք պետք է դատարկեք այն, և ձեզ անհրաժեշտ է որակյալ մարդկանց գտնել, ովքեր հարգում են ոճը, նյութերը։ Դա մեծ մարտահրավեր է»[6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Arabic Name Translator. "The Casbah (Arabic: قصبة, qaṣba, meaning citadel (fortress)) is specifically the citadel of Algiers in Algeria and the traditional quarter clustered around it. More generally, a kasbah is the walled citadel of many North African cities and towns."
- ↑ «Касба (старая часть) города Алжир»։ Всемирное наследие։ Վերցված է 2013-04-05(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 «Interior of Governors Palace, Algiers, Algeria»։ World Digital Library։ 1899։ Վերցված է 2013-09-25
- ↑ William Maclean (2008-09-01)։ «REUTERS, William Maclean, Aug 31, 2008»։ Reuters.com։ Վերցված է 2010-06-19
- ↑ «Algeria Channel»։ Algeria.com։ Վերցված է 2010-06-19
- ↑ «Wall Street Journal Blogs, The Informed Reader, July 5, 2007, 9:39 AM ET»։ Blogs.wsj.com։ 2007-07-05։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2010-06-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Smith, Craig S. (2006-07-23)։ «The Crumbling of the Casbah»։ The New York Times։ Վերցված է 2008-02-08
- Hammer, Joshua (July 2007)։ «Save the Casbah»։ Smithsonian։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2017-12-07
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալժիրի Կասբահ կատեգորիայում։ |