Զարուհի Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարուհի Խաչատրյան
Հասակը170
Ծնվել էսեպտեմբերի 17, 1966 (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան

Զարուհի Խաչատրյան (ծնված՝ 1966 թվականի սեպտեմբերի 17, Երևան), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարուհի Խաչատրյանը ծնվել է Երևանում Վանիկ և Ջուլիետա Խաչատրյանների ընտանիքում։ 1973-1983 թվականներին սովորել է Երևանի թիվ 50 դպրոցում։ 1983-1986 թվականներին սովորել է Երևանի Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանի դպրոցական բաժնում՝ տարրական դասարանների դասվար մասնագիտությամբ։ 1986 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դերասանական բաժին `դրամատիկ թատրոնի և կինոյի դերասան մասնագիտությամբ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ Ավարտելուց հետո՝ 1990 թվականից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի է[1][2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Զուգահեռաբար 2001-2002 թվականներին աշխատել է Շանթ ՀԸ, 2005-2011 թվականներին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես դերասանուհի, 2008, 2012, 2013 թվականներին՝ Արմենիա TV-ում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլիեր «Ժորժ Դանդեն» Քլոդինա
Ռոդոլֆո Սանտանա «Հարդասենյակ կանանց համար» Պատգամավոր
Ժորժ Ֆեյդո «Կասկածը կնոջ սրտում» Անտուանետ
Էդուարդո դե Ֆիլիպո «Ֆիլումենա Մարտուրանո» Դիանա
Շեքսպիր «12գիշեր» Օլիվիա
Պիեր Շենո «Հանգուցիալը շրջում է քաղաքում» Լյուսի Մերիկյուր
Պսաֆաս «Հիմարից հիմարը» Անֆի
Բ.Թոմաս «Չարլեի մորաքույրը» Բեթի
Գոլդոնի «Հյուրանոցի տիրուհին» Մերանդալինա
Արիստոփանես «Լիսիստրատե » Լամպիդո
Ալդո «Սեր մինչ ի մահ» Էվա
Ռոզով «Երջանկություն որոնելիս» Լենա
Վ.Սոլոգուբ «Քնքուշ սրտից պատուհաս» Մաշա
Ժան Անույ «Շրջազգեստով գեներալները» Դատարանի նախագահ
Բերթոլդ Բրեխտ «Ինչ այն զինվորը, ինչ այս» Բեկբիգ
Ալեքսանդր Օստրովսկի «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում`Բալզամինովի ամուսնությունը» Անֆիսա
Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկանները» ծաղրածու
Ժիրայր Անանյան «Թռչող ափսեից իջած մարդը» սիրուհի
Ցագարելի, Ղանչել «Խանումի արարքները» Սոնա
Ալեքսանդր Շիրվանզադե «Ազգային գործիչ» Մարիամ
Դերենիկ Դեմիրճյան «Ազգային խայտառակություն» նախագահի կին՝տիկին Չարուխովա
Դերենիկ Դեմիրճյան «ՆապոլեոնԿորկոտյան» Օլինկա
Գ.Խանջյան «Ինձնից պրծում չկա» Կառա
Ժիրայր Անանյան «Տե՛ր,մի թող մեզ անտեր» կին
Ժիրայր Անանյան «Մեռնելո՞ւ էլ իրավունք չունեմ» կին
Ըստ Խ.Դաշտենցի պոեմի[Ն 1] «Ֆայտոն Ալեք» կին միտինգավոր
Ժորա Հարությունյան «Արդյոք ովքեր են» Բալանսի Մարգո
Ժիրայր Անանյան «Մեր տան տերերը» Վերժինե
Գաբրիել Սունդուկյան «Խաթաբալա» Մարքրիտ
Շիրվանզադե «Մորգանի խնամին» Մայր Հայաստան
Բրանիսլավ Նուշիչ «Տիկին Մինիստրուհին» տիկին Նատա՝նախկին մինիստրուհի
Տիգրան Չուխաջյան «Կարինե» Արմենի բարեկամ կին
Կարինե Խոդիկյան «Մայրի'կ, դու մենակ չես» Անահիտ
Կարինե Խոդիկյան «Վերադառնում եմ,մոռացեք» Աննա-մոնոներկայացումհայերեն և ռուսերեն[Ն 2]
Կարինե Խոդիկյան «Խարույկ լուսաբացին» կին - մոնոներկայացումռուսերեն
Լուցիա Արմոնայտե «Փիսիկը և Թռչնակը`Ես կորցրել եմ ձայնս» Թռչնակ-մոնոներկայացում /հայերեն և ռուսերեն/[Ն 3]
Սունդուկյան «Ձեր աստվածը փողն է /Էլի մեկ զոհ/» - Բարբարե
Պարույր Սևակ «Անլռելի զանգակատուն» մոնոներկայացում
Գ.Խանջյան «Քարերը հավաքելու ժամանակն է» Վարդուհի

Հեռուստատեսային դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վերվարածներ» - Ավտոտեսուչի կին, հարբած կին վարորդ, վթարի ենթարկված կին, հարևանուհի, (Շանթ)
  • «Վերվարածները հիվանդանոցում» - բժշկուհի (Շանթ)
  • «Հարևանները» - դատապարտված կին, Մաթիլդա (Արմենիա)
  • «Ուր է իմ տղամարդը» կին (Արմենիա)
  • «Մի ստիր» - մայր (Արմենիա)
  • «Շտապ օգնություն 02» մայր (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն)
  • «Գժուկ» մանկական երգիծական սերիալ –ուսուցչուհի (կինոկենտրոն)
  • «Այդպես էլ ապրում ենք»Պատգամավորի կին (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն)
  • «Հանուն Սիրո» - Ալլա (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն)
  • «Խաբկանք» - Նունե (Նոր Հայաստան հեռուստաընկերություն)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա՝երկու տղա և մեկ աղջիկ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. բեմականացումը Ռ. Քոչարյանի
  2. 2011 թվականին այս մոնոներկայացումով մասնակցել է Ուկրաինայի Խմիլնիցկի քաղաքում անցկացվող մոնոներկայացումների
  3. 2012 թվականին այս մոնոներկայացումով մասնակցել է մոնոներկայացումների

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զարուհի Խաչատրյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. Զարուհի Խաչատրյանի մասին երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում