Զաստավա Մ84
Զաստավա Մ84 | |
---|---|
Տեսակ | հրազենային մոդել |
Ենթատեսակ | Անհատական գնդացիր |
Երկիր | ՀՍՖՀ |
Պատերազմներ | Հարավսլավական պատերազմ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ[1][2] և Իրաքի քաղաքացիական պատերազմ[1][2] |
Ստեղծող | Застава Оружие |
Արտադրող | Застава Оружие |
Փամփուշտի տեսակ | 7,62×54 մմ R |
Zastava M84, հարավսլավական գնդացիր՝ արտադրված Застава оружје ընկերության կողմից, խորհրդային և ռուսական ՊԿՄ գնդացրի պատճենը, որից տարբերվում է միայն կոթի ձևով, որը պատրաստված է ուրիշ փայտատեսակից։ Արտադրվել է Կրագուևացում՝ Застава оружје գործարանում։ Օգտագործվում է կենդանի ուժի, թեթև զրահավորված և չզրահավորված տեխնիկայի, ինչպես նաև ցածր թռչող նպատակակետերի ոչնչացման համար[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Zastava M84 գնդացիրն արտադրվել է Սառը պատերազմի տարիներին՝ որպես փոխարինում Հարավսլավական ժողովրդական բանակի հնացած գնդացիրների։ Գնդացրի համար հիմք է ծառայել խորհրդային ՊԿՄ գնդացիրը, որից Zastava-ն տարբերվում է միայն կոթով։ Օգտագործվում է նույն ավտոմատիկան՝ վառոդային գազերի ուղղորդում, որի մեխանիզմը գտնվում է փողի տակ, ինչը հեշտացնում է փողի փոխումը անհրաժեշտության դեպքում։ Գնդացիրն օգտագործում է փողի սառեցման նույն սկզբունքը, ինչ ՊԿՄ-ն, սնուցումը կատարվում է փամփշտային ժապավենների ու պահեստատուփերի միջոցով։ Հնարավոր է միայն անընդհատ կրակոցների վարում, բայց հնարավորություն կա կրակելու ուղից։
Հիմնական բնութագրեր[3]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զենքի զանգված՝
- հենակներով՝ 10 կգ
- եռոտանի հենակով՝ 15 կգ
- փողը՝ 2,6 կգ
- 100 փամփուշտանոց ժապավեն՝ 3,9 կգ
- 250 փամփուշտանոց ժապավեն՝ 9,4 կգ
- Երկարություն
- Ամբողջ զենքի՝ 1175 մմ
- Փողի՝ 658 մմ
- Նշանային գծի՝ 663 մմ
- Հաշվարկ՝ 3 մարդ (հրաձիգ, հրաձիգի օգնական, փամփուշտներ մատակարարող)
- Փամփուշտի տեսակ՝ 7,62 x 54 R
- Սնուցում՝ 50 փամփուշտի պահեստատուփ, 100 կամ 250 փամփուշտի ժապավեն (հազվադեպ՝ 350 փամփուշտի)
- Գնդակի սկզբնական արագություն՝ 825 մ/վ
- Արագաձգություն
- Հրաձգության տեմպ՝ 700 կրակոց/րոպե
- Գործնական արագաձգություն՝ 250 կրակոց/րոպե
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]M84
[խմբագրել | խմբագրել կոդը]M84 ստանդարտ օրինակը նախատեսված է հետևակի համար, ստեղծվել է խորհրդային ՊԿ գնդացրի հիման վրա։ Տարբերվում ավելի դիմացկուն կոթով և փողով, որը չունի շաղափված անցքեր։ Տեղադրվում է եռոտանի հենարանի վրա (ինչպես ՊԿՍ-ն)։ Հնարավոր է եռակի մեծացման ОН М80 օպտիկական նշանոցի ավելացում հեռավոր նպատակակետերի խոցման համար, ինչպես նաև ПН 5x80 պասիվ նշանոցի (ՊԿՄ-ին ավելացվող նշանոցների ընտանիքից) և գիշերային նշանոցների (ինչպիսիք ավեացվում են ՊԿՄՍՆ-ին) ավելացում։
M86
[խմբագրել | խմբագրել կոդը]M86 նմուշն ստեղծվել է ՊԿՏ-ի հիման վրա, օգտագործվում է թշնամու տեխնիկայի դեմ պայքարի համար։ Կոթը, հենարանն ու մեխանիկական նշանոցը բացակայում են, փողն ավելի ծանր է, ձգանն էլակտրական շարժակով է։ Տեղադրվում է M-84տանկերի վրա։
Օգտագործող երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆղանստան
- Բոսնիա և Հերցեգովինա
- Իրաք
- Հյուսիսային Մակեդոնիա
- Սերբիա[3]
- Սլովենիա
- Խորվաթիա (հանվել է սպառազինությունից)
- Չեռնոգորիա
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավսլավիայի քաղաքացիական պատերազմի բոլոր մասնակիցները օգտագործել են Zastava M84 գնդացիրը։ Այն ժողովրդականության է արժանացել իր հուսալիության ու արդյունավետության շնորհիվ։ Նրանով զինվել են Հարավսլավիայի զինված ուժերը և ոստիկանական զորաբաժանումները Կոսովոյի պատերազմի ժամանակ՝ այն օգտագործելով Կոսովոյի Ազատագրության Բանակի դեմ պայքարում, իսկ մակեդոնական զորամասերն այն օգտագործել են Պրեշևոյի հովտի կոնֆլիկտի ժամանակ։ Եղանակային վատ պայմանների դեպքում M84 գնդացիրը ձեռքի մեկ այլ գնդացրի՝ M72-ի հետ միասին ապահովել է հիանալի կրակային աջակցություն Հարավսլավիայի բանակային զորամասերին։ Գնդացիրն օգտագործվել է նաև Իրաքի և Սիրիայի զորքերի կողմից Իրաքի և Լևանտի իսլամական պետության դեմ կռվում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Zastava M84/3
-
Տեսքը կողքից
-
Եռոտանի հենարանի վրա
-
Պահեստատուփով