Զագրեբի երաժշտական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զագրեբի երաժշտական ակադեմիա
ՏեսակԿոնսերվատորիա և Ֆակուլտետ
Հիմնադրված է1829
Երկիր Խորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
Կայքmuza.unizg.hr
Զագրեբի երաժշտական ակադեմիա (Խորվաթիա)##
Զագրեբի երաժշտական ակադեմիա (Խորվաթիա)
Զագրեբի երաժշտական ակադեմիա, Խորվաթիա
 Zagreb University Music Academy Վիքիպահեստում

Զագրեբի երաժշտական ակադեմիա (խորվ.՝ Muzička akademija կամ MUZA), Զագրեբում տեղակայված Խորվաթիայի երաժշտական դպրոց։ Զագրեբի համալսարանին կից երեք արվեստի ակադեմիաներից մեկն է՝ Դրամատիկական արվեստի ակադեմիայի և Զագրեբի գեղարվեստի ակադեմիայի հետ միասին։

Համարվում է երկրի ամենահին և խոշորագույն երաժշտական դպրոցը, որը կազմավորվել է 1829 թվականին, երբ ստեղծվել է Զագրեբի երաժշտական միության դպրոցը (գերմ.՝ Tonschule des Agramer Musikvereines), այն ժամանակ, երբ Խորվաթիան Ավստրիական կայսրության մաս էր կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ակադեմիան պաշտոնապես ճանաչվեց որպես բարձրագույն կրթության հաստատություն, իսկ 1979 թվականին դարձավ Զագրեբի համալսարանի մի մասը։ Ակադեմիան ունի շուրջ 500 ուսանող և 150 հոգանոց դասախոսական կազմ[1]։

Ակադեմիան ամեն տարի ավանդաբար կազմակերպում է երկու մեծ համերգ, որոնք անցկացվում են Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահում, ինչպես նաև տարվա ընթացքում շուրջ 300 տարբեր փոքր համերգներ, որոնք անցկացվում են Զագրեբի տարբեր վայրերում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի ձևավորման հիմքում ընկած է 1829 թվականի փետրվարին հաստատված տնային երաժշտական դպրոցը՝ (գերմ.՝ Agramer Musikverein) Զագրեբ երաժշտական ընկերություն)՝ ստեղծված Վիեննայի Մուզիկֆերայնի օրինակով, որը հետագայում ներառվեց ներկայիս Խորվաթիայի երաժշտական ինստիտուտի կազմում[1]։ Ի սկզբանե դպրոցն առաջարկում էր երգեցողության և փողային երաժշտական գործիքներ եռամյա դասընթացներ։

1916 թվականին դպրոցը դարձավ ինստիտուտի երաժշտական դպրոց։ 18-րդ և 19-րդ դարերի վերջին դպրոցը շարունակեց աճել և մի քանի անգամ վերանվանվել է։ 1918 թվականին Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից և Հարավսլավիայի թագավորության ստեղծումից հետո՝ 1921 թվականին, այն դարձավ «Թագավորական կոնսերվատորիա» (Kraljevski konzervatorij), այնուհետև՝ 1922 թվականին, «Երաժշտության թագավորական ակադեմիա» (Kraljevska muzička akademija)[1]: Այդ ժամանակ դպրոցը բաղկացած էր երաժշտական կրթության առաջնային, երկրորդային և երրորդային մակարդակներից։ 1923 թվականին ակադեմիայի ուսուցիչներն առաջին անգամ ստացան պրոֆեսորի կոչում և ակադեմիան վերակազմավորվեց՝ ունենալով հինգ հիմնական բաժիններ։ 1940 թվականին ակադեմիան պաշտոնապես ճանաչվեց որպես համալսարանական մակարդակի ֆակուլտետ։

1951 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դպրոցը բաժանվեց առաջնային և միջնակարգ երաժշտական դպրոցների (այժմ՝ «Վատրոսլավ Լիսինսկու» երաժշտական դպրոց) և համալսարանական մակարդակի ակադեմիա, որը կոչվեց Զագրեբի երաժշտական ակադեմիա (Muzička akademija u Zagrebu), որն ի սկզբանե ուներ յոթ բաժին։ 1967 թվականին Ակադեմիան հիմնել է իր երաժշտագիտության ինստիտուտը, որը 1974 թվականին դարձավ լրացուցիչ բաժին, իսկ հինգ տարի անց՝ 1979 թվականին ներառվեց Զագրեբի համալսարանի կազմում։ Ակադեմիան Կոնսերվատորիայի եվրոպական ասոցիացիայի (AEC) շարքում Խորվաթիայից միակ անդամն է[2]։

Տեղանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիան ներկայումս զբաղեցնում է Խորվաթիայի Հանրապետության հրապարակում վերակառուցված Ֆերմիմպորտ շենքը, որի կառուցումն ավարտվել է 2014 թվականի սեպտեմբերին՝ երեք տարի հետաձգվելուց հետո։ 2009 թվականին Զագրեբի քաղաքապետարանի հետ ակադեմիան ստորագրել է 100 տարվա վարձակալության պայմանագիր (27,5 միլիոն եվրո) ֆինանսավորմամբ, որը ծախսվել է շենքի վերականգնման համար (գումարի մնացած մասը տրամադրել է Զագրեբի համալսարանը և Խորվաթիայի գիտության, կրթության և սպորտի նախարարությունը)[3]։ Վերականգնված շենքը զբաղեցնում է մոտ 12000 քառակուսի մետր տարածություն երեք ստորգետնյա և ութ վերգետնյա մակարդակներով, որտեղ տեղակայված են ակադեմիայի 7 բաժիններ, 150 աշխատողներ, մի քանի տասնյակ կապալառուներ և 550 ուսանողներ։ Ակադեմիան ունի նաև տարածաշրջանային բաժին Ռիեկայում, որն առաջարկում է երգեցողության և դաշնամուրի դասեր։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դրությամբ ակադեմիան ունի ութ բաժին[1]՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Muzička akademija» (Croatian). Academy of Music. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Members». European Association of Conservatoires. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. «Zgrada muzičke akademije» (Croatian). Academy of Music. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբի երաժշտական ակադեմիա» հոդվածին։