Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ
![]() | |
Տեսակ | համերգասրահ և կոնֆերանսների կենտրոն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Trnje? և Զագրեբ |
Վայր | Martinovka? |
Հասցե | Trg Stjepana Radića 4, 10000 Zagreb[1]10000 |
Անվանված է | Վատրոսլավ Լիսինսկի |
Հիմնադրված է | 1973 |
Բացված | դեկտեմբերի 28, 1973[2] |
Ճարտարապետ | Marijan Haberle? |
Պարգևներ | |
Իրադարձություններ | Որոշման ընդունում, շինարարություն, բացում[2] և opening ceremony?[2] |
Ժառանգության կարգավիճակ | Register of Cultural Goods of Croatia?[3] |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ (խորվ.՝ Koncertna dvorana Vatroslava Lisinskog), մեծ համերգասրահ, հանդիսությունների կենտրոն Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Անվանվել է 19-րդ դարի խորվաթ կոմպոզիտոր Վատրոսլավ Լիսինսկու անունով[4]։ Կառույցն ունի 1841 նստատեղ ունեցող մեծ սրահ և 305 նստատեղ ունեցող փոքր սրահ[4]։ Մեծ նախասրահը կրկնապատկում է ցուցահանդեսային տարածքը[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զագրեբում բազմաֆունկցիոնալ սրահ կառուցելու մասին որոշումն ընդունվել է 1957 թվականին[5]։ Շենքի դիզայնի մրցույթը շահել է Մարիան Հաբերլեի գլխավորած ճարտարապետների խումբը[5]։ Շինարարությունը սկսվել է 1961 թվականին[5], սակայն 1964 թվականին Զագրեբում տեղի ունեցած ջրհեղեղի ու ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարության ավարտումը ձգձգվել է[6]։ Սրահը բացվել է 1973 թվականի դեկտեմբերի 29-ին[6]։
Համերգասրահը կազմակերպել է տարբեր ժանրերի երաժիշտների մի շարք համերգներ, հաճախակի հանդես են գալիս խորվաթ հայտնի երգիչներ Միրոսլավշկորոն, Մարկո Պերկովիչը։ Համերգասրահը ծառայում է որպես դասական երաժշտության, օպերայի, բալետային և թատերական ներկայացումների համար բեմ, ինչպես նաև բազմաթիվ միջազգային համաժողովների և հանդիսությունների վայր[4]։ Գործունեության առաջին 30 տարիների ընթացքում կենտրոնն ունեցել է 10 միլիոն այցելու[7]։ 2007 թվականին սրահում կազմակերպվել է 450 միջոցառում, որին մասնակցել է շուրջ 760000 մարդ[4]։
1989 թվականի վերանորոգումից հետո 1990 թվականին Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահում է կազմակերպվել Եվրատեսիլ երգի մրցույթը[8][9]։ 1992 թվականին ամբողջությամբ փոխվեց կենտրոնի պղնձե տանիքը[9]։ Հետագա վերակառուցման և հարդարման աշխատանքները կատարվել են 1999 և 2009 թվականներին[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.lisinski.hr/hr/kontakti/
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.lisinski.hr/hr/o-nama/povijest/
- ↑ https://registar.kulturnadobra.hr/#/details/Z-677
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Vatroslav Lisinski Concert Hall Celebrates 35 Years»։ Zagreb Tourist Board։ Վերցված է 2008-03-05
- ↑ 5,0 5,1 5,2 «Povijest dvorane»։ lisinski.hr (Croatian)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-08-ին։ Վերցված է 2011-07-30
- ↑ 6,0 6,1 Turkalj Nenad (դեկտեմբերի 29, 2000)։ «Fenomen "Dana Dvorane"» (PDF)։ Vjesnik (Croatian)։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-10-ին։ Վերցված է 2008-03-09
- ↑ «30 godina koncertne dvorane "Vatroslava Lisinskog" u Zagrebu»։ Index.hr (Croatian)։ December 30, 2003։ Վերցված է 2008-05-18
- ↑ «Eurovision Song Contest 1990»։ European Broadcasting Union։ Վերցված է 2008-03-02
- ↑ 9,0 9,1 «Concert Hall ‘Vatroslav Lisinski' Zagreb»։ Investinženjering։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-29-ին։ Վերցված է 2008-03-09
- ↑ «Concert and Congress Hall Vatroslav Lisinski»։ Zagreb Convention Bureau։ Վերցված է 2008-03-09
- ↑ «Lisinski AZtheBest otvara se 16. listopada»։ Radio101.hr (Croatian)։ Radio 101։ October 14, 2009։ Վերցված է 2009-10-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.lisinski.hr/ Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ. պաշտոնական կայք
- Virtual tour Archived 2011-08-08 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ կատեգորիայում։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |